19:06 21.12.2024
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և նրա իշխող «Գործողության և համերաշխության կուսակցությունը», կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի քողի տակ, այնքան շատ սահմանափակումներ մտցրեցին, որ գրեթե ամբողջությամբ կործանեցին տնտեսությունը: Այս մասին հայտարարել է նախկին նախագահ, ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը։
«Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն կանխիկ վճարումների սահմանափակումները։ Այս ամենն արվում է, որովհետև այս իշխանությունը ցանկանում է իմանալ և վերահսկել յուրաքանչյուրի «շարժը»,- գրել է Դոդոնը Telegram-ի ալիքում։
Նա ընդգծել է, որ 2025 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո «այդ բոլոր սահմանափակումները պետք է չեղարկվեն, և հաջորդ կառավարությունը դա կանի»։
00:00 22.12.2024
ԱՄՆ կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել շների համար նախատեսված կոկաինի վրաԿառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը Դոնալդ Թրամփը խոստացել էր ստեղծել իր երդմնակալությունից հետո, արդեն սկսել է իր աշխատանքը X սոցիալական ցանցում։ Դեկտեմբերի 20-ի գրառման մեջ DOGE-ն հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունն ավելի քան 10 միլիոն դոլար է ծախսել կասկածելի հետազոտությունների վրա: Մասնավորապես, ամերիկյան իշխանությունները 2,3 միլիոն դոլարի դրամաշնորհ են տրամադրել Առողջապահության ազգային ինստիտուտին՝ շներին կոկաինի […] ...
23:50 21.12.2024
Ուսանողն այնքան ուժեղ է ծիծաղել կատակի վրա, որ թոքի պատռվածք է ստացելՉինաստանի Հունան նահանգի Չինաստան երիտասարդ բնակիչը երեկոյան զրուցելիս է էր իր ուսանող ընկերների հետ, երիտասարդները քննարկել են կրթական խնդիրներ, բայց ոչ միայն։ Նրանք կատակել են միմյանց հետ ու խոսակցությունն այնքան զվարճալի է եղել, որ արդյունքում երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է noodou.com-ը։ Այսպես, կատակներից մեկն այնքան է ծիծաղեցրել երիտասարդին, որ նա սկսել է քրքջալ, իսկ […] ...
23:40 21.12.2024
Զանգվածային ցույց Թել Ավիվում` ընդդեմ դատաիրավական բարեփոխումների և զորակոչի մասին օրենքիԴեկտեմբերի 21-ի երեկոյան Թել Ավիվի Ժողովրդավարության հրապարակում սկսվել է զանգվածային ցույց՝ ընդդեմ դատաիրավական բարեփոխումների վերսկսման և «ծառայությունից խուսափելու մասին օրենքի» ընդունման։ Բողոքի ակցիայի մասնակիցներն այժմ շարժվում են դեպի Բեգին խաչմերուկ՝ աջակցություն ցույց տալու պատանդների ընտանիքներին և կոչ անելով անհապաղ առաջընթաց ապահովել նրանց վերադարձի գործարքում: «Քանի որ վարչապետն իր երկրորդ շաբաթն է անցկացնում դատարանում՝ լինելով քրեական […] ...
23:30 21.12.2024
Լիբանանյան բանակը գրավել է պաղեստինյան ահաբեկիչների երեք հենակետԼիբանանի բանակը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ վերահսկողության տակ է վերցրել արևելյան Լիբանանում գտնվող երեք ռազմավարական բազաներ, որոնք վերահսկվել են նախկին սիրիական ռեժիմի հետ սերտ կապեր ունեցող զինված պաղեստինյան խմբավորումների կողմից: Հայտարարության մեջ լիբանանյան բանակը նշել է, որ իր ուժերը գրավել են «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ – Գլխավոր հրամանատարության» (PFLP-GC) հենակետերը Բեքաա նահանգի Սուլթան Յակուբ […] ...
23:20 21.12.2024
SpaceX-ը կորցրել էր տիեզերական զբոսաշրջիկներով նավի կառավարումըReuters-ի լրագրողները, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել են, որ 2024 թվականի սեպտեմբերին SpaceX-ի Կալիֆորնիայի օբյեկտում էլեկտրաէներգիայի անջատումը առնվազն մեկ ժամով հանգեցրել է Dragon տիեզերանավի հետ ցամաքային վերահսկողության կորստի: Միջադեպը տեղի է ունեցել Polaris Dawn առաքելության ժամանակ, որը ներառում էր առաջին կոմերցիոն տիեզերական զբոսանքը: Էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով SpaceX Mission Control-ը ժամանակավորապես չի կարողացել կառավարել տիեզերական զբոսաշրջիկներ […] ...
23:12 21.12.2024
Անցումային կառավարությունում Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար է դարձել Մուրհաֆ Աբու ԿասրանԱնցումային կառավարությունում Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար է նշանակվել Մուրհաֆ Աբու Կասրան։ Պաշտպանության գերատեսչության նոր ղեկավարը հայտնի է նաև Աբու ալ Հասան ալ Համավի մականունով, հայտնում է «Սուրիա» հեռուստաալիքը։ Ըստ սիրիական Al Watan հրատարակության՝ Աբու Կասրան ծառայել է որպես «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ռազմական թևի հրամանատար։ Այդ խմբավորումը ամսվա սկզբին վերահսկողության տակ վերցրեց երկրի խոշորագույն քաղաքները, […] ...