15:50 21.12.2024
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի կամարների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Lada» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1969 թ․) և «Jeep» (վարորդ` Գ. Գ., ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Jeep» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1970 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
19:27 21.12.2024
Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով 22 մարդ է զոհվել19:14 21.12.2024
Պահպանական պարտավորագրի կնքումը նպատակ ունի սեփականատերերին ծանոթացնել իրենց պարտականություններին․ ԿԳՄՍՆՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել պահպանական պարտավորագրի կնքման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է․ «Հաշվի առնելով որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող ոչ ստուգ տեղեկությունները` հայտնում ենք. Պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով: Այդ օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է […] ...
19:06 21.12.2024
Դոդոն. Մոլդովայի իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ ոչնչացրեցին տնտեսությունըՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն և նրա իշխող «Գործողության և համերաշխության կուսակցությունը», կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի քողի տակ, այնքան շատ սահմանափակումներ մտցրեցին, որ գրեթե ամբողջությամբ կործանեցին տնտեսությունը: Այս մասին հայտարարել է նախկին նախագահ, ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը։ «Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն կանխիկ վճարումների սահմանափակումները։ Այս ամենն արվում է, որովհետև այս իշխանությունը […] ...
18:54 21.12.2024
Նիգերիայի ԱԳՆ-ը հերքել է Նիգերում իրավիճակն ապակայունացնելու փորձերըՆիգերիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն մեղադրանքները, թե հարեւան Նիգերը ձգտում է ապակայունացնել իրավիճակը։ Ուրբաթ օրը Նիգերում Նիգերիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ կապված այդ մեղադրանքների հետ։ Նիգերիայի կառավարությունը պատասխանել է՝ ասելով, որ երկրի հյուսիսում ֆրանսիական ռազմական ուժեր չկան, որոնք պատրաստվում են ապակայունացնել Նիգերի կառավարությունը։ «Այս մեղադրանքներն անհիմն են և […] ...
18:42 21.12.2024
Մագդեբուրգում ահաբեկչության հեղինակը իսլամի քննադատ էր. SpiegelՍաուդյան Արաբիայի քքաղաքացին, ով հարձակվել էր Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուների վրա, քննադատում էր իսլամը, ուստի, նրա արարքի իսլամիստական դրդապատճառները, գործնականում, բացառված են, շաբաթ օրը գրել է Spiegel-ը: «Ըստ Spiegel-ի, 50-ամյա Թալեբ Ա.-ն հայտնի չէր որպես ծայրահեղական, ինչի պատճառով նա կարող էր մեքենան քշել դեպի Սուրբ Ծննդյան տոնավաճառ, կարծես թե, բացառվում է»,-գրում է […] ...
18:32 21.12.2024
Իսրայելական բանակը հայտարարել է «արևելքից» ժամանող անօդաչու թռչող սարքը որսալու մասինԻսրայելի ռազմաօդային ուժերը Իսրայելի օդային տարածքում որսացել են արևելքից թռչող անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի հարավի երկնքում կասկածելի թիրախ է որսացել։ Օդից եկող սպառնալիքի պատճառով հրեական պետության հարավային մասում գտնվող Գվուլոտ, Թալմեյ Էլիահու և Էյն Հաբեսոր շրջաններում ազդանշաններ են հնչել, նշել է բանակի […] ...
18:21 21.12.2024
Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել արժութային բարեփոխումների մասին օրենքի նախագիծըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանին (մեջլիս) է ներկայացրել նոր ազգային արժույթի անցնելու մասին օրենքի նախագիծը, որը կփոխարինի արագորեն արժեզրկվող իրանական ռիալին։ Դրամավարկային բարեփոխումների անբաժանելի մասը պետք է լինի ազգային արժույթի անվանական արժեքը 10000:1 հարաբերակցությամբ։ Օրենքի նախագիծը, որն այսօր ներկայացվել է պատգամավորների քննարկմանը, կառավարության կողմից հավանության է արժանացել դեռևս 2019 թվականի հուլիսին, երբ երկրի նախագահը Հասան […] ...