Դեկտեմբերի 23-ին Ֆիցոն կգնա Պուտինի հետ բանակցությունների. Ալեքսանդր Վուչիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+7.09 oC

Դեկտեմբերի 23-ին Ֆիցոն կգնա Պուտինի հետ բանակցությունների. Ալեքսանդր Վուչիչ

13:56 21.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մտադիր է դեկտեմբերի 23-ին բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու ֆոնին։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

«Որքան գիտեմ ոչ պաշտոնապես, իսկ երբ ասում եմ «ոչ պաշտոնապես», դա նշանակում է, որ տեղեկությունը գրեթե ճշգրիտ է, երկուշաբթի օրը Ռոբերտ Ֆիցոն կգնա Պուտինի մոտ՝ որպես Եվրամիության երկրի ղեկավար: Այս ամենին, ինչպես հասկանում եք կհետևի Եմ մյուս առաջնորդների որոշակի արձագանքը, որը ցույց է տալիս, թե որքան ավելի բարդ է դառնում ամեն ինչ»,- Վուչիչի խոսքերն է մեջբերում Tanjug գործակալությունը։

Ավելի վաղ Ֆիցոն նշել էր, որ Զելենսկիի որոշումը՝ հրաժարվել երկարաձգել գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով, Սլովակիայում կհանգեցնի ճգնաժամի։

Սլովակիան, ինչպես ընդգծում է Ֆիցոն, շահագրգռված է ռուսական էժան գազ ստանալու և իր տարածքով դրա տարանցումն ապահովելու ԵՄ այլ երկրներ։ Կիևի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր չեն երկարաձգել Ռուսաստանի Դաշնությունից Եվրոպա էներգահումքի տարանցման պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի վերջին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դամասկոսում ահաբեկչության հետևանքով զոհվել է Իրանի դեսպանատան աշխատակիցը

16:30 21.12.2024

Դամասկոսում ահաբեկչության հետևանքով զոհվել է Իրանի դեսպանատան աշխատակիցը

Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցը սպանվել է դեկտեմբերի 15-ին՝ իր մեքենայի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական տարրերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակից Սեյյեդ Դաուդ Բիթարաֆի ավտոմեքենան, ինչի հետևանքով նա զոհվել է», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ […] ...

Երբ տեղի է ունենում անհաջողություն, չպետք է այն անտեսել․ Գվարդիոլա

16:20 21.12.2024

Երբ տեղի է ունենում անհաջողություն, չպետք է այն անտեսել․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե վերջին շրջանում ինչ խորհուրդներ է տալիս իր ֆուտբոլիստներին։ Վերջին 11 խաղում «Մանչեսթեր Սիթին» տարել է ընդամենը մեկ հաղթանակ: Նոյեմբերին Գվարդիոլան ստորագրել է նոր՝ երկամյա պայմանագիր ակումբի հետ։ «Երբ տեղի է ունենում անհաջողություն, չպետք է այն անտեսել: Կարող եք փոքր-ինչ փոխել կազմը, սակայն մենք դա անել չենք […] ...

ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին

16:10 21.12.2024

ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...

Անցկացվել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում

16:04 21.12.2024

Անցկացվել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում

Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ԵԽ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում։ Քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Միջոցառման ընթացքում վեր են հանվել այլընտրանքային ծառայության վերաբերյալ իրավակարգավորումների […] ...

Անտարկտիդայի սառույցը մինչև 2100 թվականը կարող է կրճատվել մեկ քառորդով

16:00 21.12.2024

Անտարկտիդայի սառույցը մինչև 2100 թվականը կարող է կրճատվել մեկ քառորդով

Անտարկտիդայի սառցե ծածկույթի տարածքը մինչև 2100 թվականը կկրճատվի մեկ քառորդով, եթե դեպի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները, որոնք, փորձագետների կարծիքով, գլոբալ տաքացում են առաջացնում, մնան ներկայիս մակարդակում։ Նման եզրակացության են եկել Ճապոնիայի օվկիանոսի և ցամաքային գիտության և տեխնոլոգիաների պետական ​​գործակալության (JAMSTEC) մասնագետները: Զեկույցում նշվում է, որ Անտարկտիդայի սառցե ծածկույթի տարածքն այժմ կազմում է մոտ 12 միլիոն […] ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Նոր Երզնկա գյուղի մոտ տեղի ունեցած վթարից

15:50 21.12.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Նոր Երզնկա գյուղի մոտ տեղի ունեցած վթարից

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի կամարների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Lada» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1969 […] ...

BACK_TO_TOP