12:52 21.12.2024
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահաններում Երևանի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ.-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Մ.-ին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ավելի ուշ «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղելէ սթափ:
Ըստ տեղեկությունների՝ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով:
16:30 21.12.2024
Դամասկոսում ահաբեկչության հետևանքով զոհվել է Իրանի դեսպանատան աշխատակիցըԴամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակիցը սպանվել է դեկտեմբերի 15-ին՝ իր մեքենայի վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական տարրերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան աշխատակից Սեյյեդ Դաուդ Բիթարաֆի ավտոմեքենան, ինչի հետևանքով նա զոհվել է», – ասվում է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ […] ...
16:20 21.12.2024
Երբ տեղի է ունենում անհաջողություն, չպետք է այն անտեսել․ Գվարդիոլա«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե վերջին շրջանում ինչ խորհուրդներ է տալիս իր ֆուտբոլիստներին։ Վերջին 11 խաղում «Մանչեսթեր Սիթին» տարել է ընդամենը մեկ հաղթանակ: Նոյեմբերին Գվարդիոլան ստորագրել է նոր՝ երկամյա պայմանագիր ակումբի հետ։ «Երբ տեղի է ունենում անհաջողություն, չպետք է այն անտեսել: Կարող եք փոքր-ինչ փոխել կազմը, սակայն մենք դա անել չենք […] ...
16:10 21.12.2024
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհինԴեկտեմբերի 21-ին՝ ժամը 13:14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...
16:04 21.12.2024
Անցկացվել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկումՄարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը ԵԽ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը Հայաստանում. մարտահրավերներ և լուծումներ» թեմայով կլոր-սեղան քննարկում։ Քննարկման առարկա են դարձել դավանանքի կամ համոզմունքների հիմքով զինծառայությունից հրաժարվող անձանց իրավունքների վերաբերյալ մի շարք հարցեր։ Միջոցառման ընթացքում վեր են հանվել այլընտրանքային ծառայության վերաբերյալ իրավակարգավորումների […] ...
16:00 21.12.2024
Անտարկտիդայի սառույցը մինչև 2100 թվականը կարող է կրճատվել մեկ քառորդովԱնտարկտիդայի սառցե ծածկույթի տարածքը մինչև 2100 թվականը կկրճատվի մեկ քառորդով, եթե դեպի մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները, որոնք, փորձագետների կարծիքով, գլոբալ տաքացում են առաջացնում, մնան ներկայիս մակարդակում։ Նման եզրակացության են եկել Ճապոնիայի օվկիանոսի և ցամաքային գիտության և տեխնոլոգիաների պետական գործակալության (JAMSTEC) մասնագետները: Զեկույցում նշվում է, որ Անտարկտիդայի սառցե ծածկույթի տարածքն այժմ կազմում է մոտ 12 միլիոն […] ...
15:50 21.12.2024
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Նոր Երզնկա գյուղի մոտ տեղի ունեցած վթարիցԴեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի կամարների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Lada» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1969 […] ...