14:47 21.12.2024
«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա. վարչապետը հանձնարարականներ է տվելՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
14:37 21.12.2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվում ռազմական թիրախի վրա հրթիռային հարձակման մասինԵմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարված է հասցրել Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախին։ «Հրթիռային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային հրթիռ են արձակել օկուպացված Յաֆֆայում (Թել Ավիվ – խմբ.): Հիպերձայնային հրթիռը ճշգրիտ հարվածել է թիրախին, և հակառակորդի համակարգերը չեն կարողացել չեզոքացնել այն», – նշված է հութիների զինված […] ...
14:28 21.12.2024
Կարս-Գյումրի երկաթուղի, Անիի կամուրջ. ի՞նչ են քննարկում Երևանն ու ԱնկարանԿարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա. դեռ այս տարվա աշնանը նման ձևակերպում էր արել Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Թուրքիայի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ անցյալ ամիս հանդիպել են հայ-թուրքական սահմանին՝ գնահատելու այդ երկաթուղու […] ...
14:16 21.12.2024
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցելԻրանի Հորմոզգան նահանգում դեկտեմբերի 21-ի առավոտյան 4.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:40-ին՝ Կոնգ քաղաքում: Օջախի խորությունը 10 կմ է: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ...
14:07 21.12.2024
Ուկրաինայում կարող է սկսվել ուղիղ հակամարտություն Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև. ԶԼՄ-ներԲրիտանացի զինվորական հրահանգիչների Ուկրաինա ուղարկելը կարող է պատերազմի հանգեցնել Ռուսաստանի հետ, գրում է Spectator-ը։ «Եթե դա ձախողվի, կա հավանականություն, որ այս առաքելությունը կարող է հանգեցնել բրիտանական և ռուսական ուժերի ուղիղ բախման»,- զգուշացրել է հոդվածագիրը։ Ինչպես նշել է լրագրողը, առաջխաղացման ժամանակ ռուս զինվորականները կարող են ուկրաինական ստորաբաժանումներում բախվել բրիտանացի մասնագետներին, ինչն էլ կհանգեցնի Ռուսաստանի և Մեծ […] ...
13:56 21.12.2024
Դեկտեմբերի 23-ին Ֆիցոն կգնա Պուտինի հետ բանակցությունների. Ալեքսանդր ՎուչիչՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մտադիր է դեկտեմբերի 23-ին բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու ֆոնին։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Որքան գիտեմ ոչ պաշտոնապես, իսկ երբ ասում եմ «ոչ պաշտոնապես», դա նշանակում է, որ տեղեկությունը գրեթե ճշգրիտ է, երկուշաբթի օրը Ռոբերտ Ֆիցոն կգնա […] ...