Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+5.09 oC

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա առթիվ

11:30 21.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, անկոտրում կամք ու հաջողություններ՝ ի բարօրություն Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի։

Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ցանկանում ընդգծել, որ Ձեր նախագահության օրոք և Ձեր աներկբա հանձնառության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան՝ վերափոխվելով իրական ռազմավարական գործընկերության։

Ջերմությամբ եմ հիշում դեկտեմբերի 7-ին Փարիզ կատարած իմ այցը և մասնակցությունը Փարիզի Աստվածամոր տաճարի բացման հուզիչ և խորհրդանշական միջոցառմանը:

Ցանկանում են վերստին շնորհակալություն հայտնել նաև բարեկամ Ֆրանսիայի և Ձեր անձնական ջանքերի ու շարունակական աջակցության համար՝ միտված Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատմանը։

Օգտվելով այս գեղեցիկ առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել տարեվերջյան տոների՝ Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ՝ նոր տարում մաղթելով Ձեզ հաղթանակներ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ բարեկամ ֆրանսիացի ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:

Գալիք տարում Հայաստանում Ձեզ հյուրընկալելու մեծ ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա. վարչապետը հանձնարարականներ է տվել

14:47 21.12.2024

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա. վարչապետը հանձնարարականներ է տվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հութիները հայտարարել են Թել Ավիվում ռազմական թիրախի վրա հրթիռային հարձակման մասին

14:37 21.12.2024

Հութիները հայտարարել են Թել Ավիվում ռազմական թիրախի վրա հրթիռային հարձակման մասին

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարված է հասցրել Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախին։ «Հրթիռային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային հրթիռ են արձակել օկուպացված Յաֆֆայում (Թել Ավիվ – խմբ.): Հիպերձայնային հրթիռը ճշգրիտ հարվածել է թիրախին, և հակառակորդի համակարգերը չեն կարողացել չեզոքացնել այն», – նշված է հութիների զինված […] ...

Կարս-Գյումրի երկաթուղի, Անիի կամուրջ. ի՞նչ են քննարկում Երևանն ու Անկարան

14:28 21.12.2024

Կարս-Գյումրի երկաթուղի, Անիի կամուրջ. ի՞նչ են քննարկում Երևանն ու Անկարան

Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա. դեռ այս տարվա աշնանը նման ձևակերպում էր արել Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Թուրքիայի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ անցյալ ամիս հանդիպել են հայ-թուրքական սահմանին՝ գնահատելու այդ երկաթուղու […] ...

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

14:16 21.12.2024

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Հորմոզգան նահանգում դեկտեմբերի 21-ի առավոտյան 4.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:40-ին՝ Կոնգ քաղաքում: Օջախի խորությունը 10 կմ է: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ...

Ուկրաինայում կարող է սկսվել ուղիղ հակամարտություն Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև. ԶԼՄ-ներ

14:07 21.12.2024

Ուկրաինայում կարող է սկսվել ուղիղ հակամարտություն Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև. ԶԼՄ-ներ

Բրիտանացի զինվորական հրահանգիչների Ուկրաինա ուղարկելը կարող է պատերազմի հանգեցնել Ռուսաստանի հետ, գրում է Spectator-ը։ «Եթե դա ձախողվի, կա հավանականություն, որ այս առաքելությունը կարող է հանգեցնել բրիտանական և ռուսական ուժերի ուղիղ բախման»,- զգուշացրել է հոդվածագիրը։ Ինչպես նշել է լրագրողը, առաջխաղացման ժամանակ ռուս զինվորականները կարող են ուկրաինական ստորաբաժանումներում բախվել բրիտանացի մասնագետներին, ինչն էլ կհանգեցնի Ռուսաստանի և Մեծ […] ...

Դեկտեմբերի 23-ին Ֆիցոն կգնա Պուտինի հետ բանակցությունների. Ալեքսանդր Վուչիչ

13:56 21.12.2024

Դեկտեմբերի 23-ին Ֆիցոն կգնա Պուտինի հետ բանակցությունների. Ալեքսանդր Վուչիչ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մտադիր է դեկտեմբերի 23-ին բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու ֆոնին։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Որքան գիտեմ ոչ պաշտոնապես, իսկ երբ ասում եմ «ոչ պաշտոնապես», դա նշանակում է, որ տեղեկությունը գրեթե ճշգրիտ է, երկուշաբթի օրը Ռոբերտ Ֆիցոն կգնա […] ...

BACK_TO_TOP