11:15 21.12.2024
Դեկտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հրավերով կայացավ Ամանորյա ճաշ՝ Վրաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ:
ՀՀ դեսպանը հյուրերին ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման շուրջ վերջին զարգացումները: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի:
14:28 21.12.2024
Կարս-Գյումրի երկաթուղի, Անիի կամուրջ. ի՞նչ են քննարկում Երևանն ու ԱնկարանԿարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա. դեռ այս տարվա աշնանը նման ձևակերպում էր արել Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Թուրքիայի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ անցյալ ամիս հանդիպել են հայ-թուրքական սահմանին՝ գնահատելու այդ երկաթուղու […] ...
14:16 21.12.2024
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցելԻրանի Հորմոզգան նահանգում դեկտեմբերի 21-ի առավոտյան 4.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:40-ին՝ Կոնգ քաղաքում: Օջախի խորությունը 10 կմ է: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ...
14:07 21.12.2024
Ուկրաինայում կարող է սկսվել ուղիղ հակամարտություն Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև. ԶԼՄ-ներԲրիտանացի զինվորական հրահանգիչների Ուկրաինա ուղարկելը կարող է պատերազմի հանգեցնել Ռուսաստանի հետ, գրում է Spectator-ը։ «Եթե դա ձախողվի, կա հավանականություն, որ այս առաքելությունը կարող է հանգեցնել բրիտանական և ռուսական ուժերի ուղիղ բախման»,- զգուշացրել է հոդվածագիրը։ Ինչպես նշել է լրագրողը, առաջխաղացման ժամանակ ռուս զինվորականները կարող են ուկրաինական ստորաբաժանումներում բախվել բրիտանացի մասնագետներին, ինչն էլ կհանգեցնի Ռուսաստանի և Մեծ […] ...
13:56 21.12.2024
Դեկտեմբերի 23-ին Ֆիցոն կգնա Պուտինի հետ բանակցությունների. Ալեքսանդր ՎուչիչՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մտադիր է դեկտեմբերի 23-ին բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Վլադիմիր Զելենսկիի՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու ֆոնին։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Որքան գիտեմ ոչ պաշտոնապես, իսկ երբ ասում եմ «ոչ պաշտոնապես», դա նշանակում է, որ տեղեկությունը գրեթե ճշգրիտ է, երկուշաբթի օրը Ռոբերտ Ֆիցոն կգնա […] ...
13:47 21.12.2024
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր […] ...
13:36 21.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ: ...