Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+6.09 oC

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան

11:00 21.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել քաղաքացիներից մեկի հարցին։

«Քիչ առաջ այսպես պատասխանեցի քաղաքացու նամակին: Համոզված եմ, այստեղ էլ շատերին դուր չի գա, բայց իմ բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ սա ճշմարտություն է.

Հարգելի տիկին, ասածս համոզված եմ, Ձեզ դուր չի գա, բայց այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել:

Բոլոր մասնավոր եւ պետական ընկերությունները լավ աշխատողի կարիք ունեն: Լավ աշխատողի հատկությունների մեջ մտնում է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելը եւ սեփական ծառայությունները ճիշտ ձեւով առաջարկելը: Եթե, իհարկե, առաջարկելու բան ունի: Լավագույն մաղթանքներս»,-գրել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 21.12.2024

SHANTNEWS

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչել է Վրաստանի ընտրությունները. Կոբախիձե

14:55 21.12.2024

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչել է Վրաստանի ընտրությունները. Կոբախիձե

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները՝ արձանագրելով որոշ խախտումներ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչում է ընտրություններն այնպես, ինչպես վրացական հասարակությունը, սա է կարևորը։ Առաջինը, ով լեգիտիմություն է տալիս ընտրություններին, վրացի ժողովուրդն է։ Դուք տեսնում եք, որ վրացի ժողովուրդը ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը», – […] ...

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա. վարչապետը հանձնարարականներ է տվել

14:47 21.12.2024

«Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա. վարչապետը հանձնարարականներ է տվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հութիները հայտարարել են Թել Ավիվում ռազմական թիրախի վրա հրթիռային հարձակման մասին

14:37 21.12.2024

Հութիները հայտարարել են Թել Ավիվում ռազմական թիրախի վրա հրթիռային հարձակման մասին

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հայտարարել է, որ «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարված է հասցրել Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախին։ «Հրթիռային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային հրթիռ են արձակել օկուպացված Յաֆֆայում (Թել Ավիվ – խմբ.): Հիպերձայնային հրթիռը ճշգրիտ հարվածել է թիրախին, և հակառակորդի համակարգերը չեն կարողացել չեզոքացնել այն», – նշված է հութիների զինված […] ...

Կարս-Գյումրի երկաթուղի, Անիի կամուրջ. ի՞նչ են քննարկում Երևանն ու Անկարան

14:28 21.12.2024

Կարս-Գյումրի երկաթուղի, Անիի կամուրջ. ի՞նչ են քննարկում Երևանն ու Անկարան

Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար՝ դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա. դեռ այս տարվա աշնանը նման ձևակերպում էր արել Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Թուրքիայի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ անցյալ ամիս հանդիպել են հայ-թուրքական սահմանին՝ գնահատելու այդ երկաթուղու […] ...

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

14:16 21.12.2024

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Հորմոզգան նահանգում դեկտեմբերի 21-ի առավոտյան 4.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:40-ին՝ Կոնգ քաղաքում: Օջախի խորությունը 10 կմ է: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ...

BACK_TO_TOP