22:52 20.12.2024
Դամասկոսում շփումներից հետո Միացյալ Նահանգները կչեղարկի Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ) զինված խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի մասին տեղեկությունների համար տրվող 10 միլիոն դոլար պարգևը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆը՝ Սիրիա կատարած այցից հետո առցանց ճեպազրույցում։ Նրա հետ Սիրիա է այցելել ԱՄՆ նախագահի պատանդների հարցերով բանագնաց Ռոջեր Կարսթենսը։
Լիֆը նշել է, որ Դամասկոսում հանդիպում է ունեցել ալ-Շարաայի հետ, որտեղ նրանք քննարկել են այն սկզբունքները, որոնք Վաշինգտոնը կցանկանար, որ պահպանվեն Սիրիայում քաղաքական անցման գործընթացում։ Բացի այդ, հանդիպմանը քննարկվել է Սիրիայում ահաբեկչական սպառնալիքի աճը կանխելու անհրաժեշտությունը։
«Ահմեդ ալ-Շարաան իր պատրաստակամությունը հայտնեց դա անելու, և մեր քննարկման ժամանակ ես ասացի նրան, որ մենք կհրաժարվենք պարգևատրման առաջարկից, որն ուժի մեջ էր արդեն մի քանի տարի»,-ասել է Լիֆը:
00:00 21.12.2024
Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա00:00 21.12.2024
Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկաՇվեյցարիայի և Եվրամիության իշխանությունները տասնամյա բանակցություններից հետո պատմական համաձայնության են հասել տնտեսական և քաղաքական կապերը պահպանելու գործում, Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամերդի հետ մամուլի ասուլիսում այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա, գրում է Financial Times-ը։ Ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ պետք է վավերացվեն […] ...
23:57 20.12.2024
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ձորիցԴեկտեմբերի 20-ին, ժամը 12:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […] ...
23:54 20.12.2024
Աբխազիայի խորհրդարանում փոխհրաձգությունը չի կանխվել՝ պատգամավորներին խուզարկելու իրավունքի բացակայության պատճառովԱբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը չգիտի, թե ինչպես է ատրճանակը, որով պատգամավոր Ադգուր Խարազիան գնդակահարել է իր գործընկեր Վախթանգ Գոլանձիային և վիրավորել մեկ այլ պատգամավոր Կան Կվարչիային, հայտնվել խորհրդարանի նիստերի դահլիճում։ Ինչպես լրագրողներին ասել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը, պատգամավորները հատուկ սուբյեկտներ են, և «Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն իրավունք չունեն ստուգել նրանց մոտ արգելված […] ...
23:49 20.12.2024
Ռոդրին The Guardian-ի վարկածով նույնպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն էԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին բրիտանական The Guardian-ի վարկածով ևս ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ տեղում «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը։ 2024 թվականի լավագույն 10 ֆուտբոլիստները` ըստ The Guardian-ի 1.Ռոդրի («Մանչեսթեր Սիթի») 2.Վինիսիուս […] ...
23:44 20.12.2024
Շվեդիան կդադարեցնի UNRWA-ի ֆինանսավորումըՇվեդիան հայտարարել է, որ դադարեցնում է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) ֆինանսավորումը Իսրայելում գործակալության արգելքի պատճառով, ուրբաթ հաղորդում են շվեդական լրատվամիջոցները: «Շվեդիան դադարեցնում է իր աջակցությունը UNRWA-ին», – մեջբերում են շվեդական լրատվամիջոցները Արտաքին առևտրի և միջազգային համագործակցության նախարար Բենյամին Դոուսի խոսքերը։ Սակայն նախարարը նշել է, որ Ստոկհոլմը մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի […] ...
23:40 20.12.2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հոկտեմբերից ի վեր Գազայում սպանել է 60 իսրայելցի զինվորիՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ վերջին 2,5 ամսվա ընթացքում Գազայի հատվածի հյուսիսային շրջաններում շարժման կողմնակիցների գործողությունների արդյունքում 60 իսրայելցի զինվոր է զոհվել։ Նման տվյալներ է տրամադրված ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ Արմատականները հրապարակել են տեղեկատվություն, ըստ որի՝ «վերջին 77 օրվա ընթացքում՝ այս տարվա հոկտեմբերի 4-ից դեկտեմբերի 20-ը, 60 իսրայելցի զինվորներ և սպա, այդ թվում՝ Իսրայելի բանակի […] ...