Նախատեսվում է մինչև 2025-ի փետրվարի 1-ը ուժի մեջ թողնել երթուղային տրանսպորտի ուղեվարձի գործող գները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--2.91 oC

Նախատեսվում է մինչև 2025-ի փետրվարի 1-ը ուժի մեջ թողնել երթուղային տրանսպորտի ուղեվարձի գործող գները

18:45 20.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի նիստում նախատեսվում է առաջարկել նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուժի մեջ կմնան գործող ուղեվարձերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, ինչպես գիտեք, հունվարի 1-ից ամբողջապես անցնելու ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։

Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել:

Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել։

Միաժամանակ նշենք, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման:

Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։

Շատերդ հարցնում եք՝ ե՞րբ և ինչպե՞ս պետք է կարողանանք օգտվել այդ համակարգից:
Հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները:
Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով:
Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին:
Հավելենք նաև, որ այս ամենի մասին շուտով հանրությանը կիրազեկվի տեղեկատվական և սոցիալական բնույթի հոլովակներով»,-գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք Ուսիկ-Ֆյուրի երրորդ մենամարտն ենք ցանկանում տեսնել. Տուրկի Ալ աշ Շեյխ

23:35 20.12.2024

Մենք Ուսիկ-Ֆյուրի երրորդ մենամարտն ենք ցանկանում տեսնել. Տուրկի Ալ աշ Շեյխ

Սաուդյան Արաբիայի սպորտի և ժամանցների կառավարման գլխավոր վարչության (Riyadh Season) քարտուղար Տուրկի Ալ աշ Շեյխը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի միջև կայանալիք ռևանշ մենամարտի մասն: «Ես ցանկանում եմ, որպեսզի հաղթի Թայսոնը, բայց ենթադրում եմ, որ այս անգամ էլ Ուսիկն առավելության կհասնի: Մենք երրորդ մենամարտն […] ...

Էրդողանը հայտարարել է, որ եկել է Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին չեզոքացնելու ժամանակը

23:30 20.12.2024

Էրդողանը հայտարարել է, որ եկել է Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին չեզոքացնելու ժամանակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է ուղղակիորեն միջամտել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին՝ վերացնելու այն վտանգը, որը Թուրքիան տեսնում է քրդական խմբավորումների մեջ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով մի խումբ լրագրողների առաջ նախագահի ելույթի ձայնագրությունը։ «Մենք ցույց կտանք, որ եկել է Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններին չեզոքացնելու ժամանակը։ Մենք դա կանենք՝ կանխելու հետագա […] ...

Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ դաշնային գործակալություններին պատրաստվել փակմանը

23:25 20.12.2024

Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ դաշնային գործակալություններին պատրաստվել փակմանը

ԱՄՆ-ի կառավարման և բյուջեի գրասենյակն ուրբաթ օրը նախազգուշացրել է տարբեր դաշնային գերատեսչություններին պատրաստվել կառավարության փակմանը, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ավելի վաղ ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնը կներկայացնի դաշնային կառավարությանը ֆինանսավորելու ևս մեկ օրինագիծ՝ փորձելով խուսափել նրա աշխատանքի դադարեցումից։ Դրա շուրջ քվեարկությունը պետք է տեղի ունենա […] ...

Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրում

23:20 20.12.2024

Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրում

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրում։ 17-ամյա մարզուհին ելույթի համար ստացել է 85,78 միավոր և առաջ անցել Ալինա Գորբաչովայից (77,57)։ Լավագույն եռյակն էլ եզրափակել է Աննա Ֆրոլովան (75.01)։ ...

Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

23:15 20.12.2024

Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, հայտնում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգի իշխանություններին։ «Մեքենայի վարորդը Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, նրան բերման են ենթարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ t-online պորտալի տվյալներով՝ զոհվել է 11 մարդ, ևս 60-ը՝ վիրավորվել է։ ...

Բուլղարիայի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել. կա զոհ

23:08 20.12.2024

Բուլղարիայի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել. կա զոհ

Բուլղարիայի Բանսկո լեռնադահուկային հանգստավայրում երկու սնոուբորդիստ ձնահյուսի տակ են ընկել։ Բուլղարիայի ազգային ռադիոյի հաղորդմամբ, նախնական տվյալներով, ձնահյուսի պատճառ են դարձել ֆրիռայդեր դահուկորդները, որոնք սահել են սարքավորված լանջերի տարածքից դուրս գտնվող տարածքում: Լեռնափրկարար ծառայությունից պարզաբանել են, որ ձնահյուսի տարածքում եղել են երեք սնոուբորդիստ, սակայն նրանցից միայն երկուսն են ընկել ձյան շերտի տակ։ Միջադեպից հետո երրորդ մարզիկին […] ...

BACK_TO_TOP