18:39 20.12.2024
Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի երդման արարողությունը:
Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ պետության և ժողովրդի:
23:08 20.12.2024
Բուլղարիայի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել. կա զոհԲուլղարիայի Բանսկո լեռնադահուկային հանգստավայրում երկու սնոուբորդիստ ձնահյուսի տակ են ընկել։ Բուլղարիայի ազգային ռադիոյի հաղորդմամբ, նախնական տվյալներով, ձնահյուսի պատճառ են դարձել ֆրիռայդեր դահուկորդները, որոնք սահել են սարքավորված լանջերի տարածքից դուրս գտնվող տարածքում: Լեռնափրկարար ծառայությունից պարզաբանել են, որ ձնահյուսի տարածքում եղել են երեք սնոուբորդիստ, սակայն նրանցից միայն երկուսն են ընել ձյան շերտի տակ։ Միջադեպից հետո երրորդ մարզիկին […] ...
23:03 20.12.2024
«Լիվերպուլը» փորձում է խափանել Մադրիդի «Ռեալի» աղմկահարույց տրանսֆերը«Լիվերպուլը» ակտիվորեն աշխատում է թիմի աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։ Լիվերպուլյան ակումբը Տրենտին առաջարկել է բարելավված պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանում մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: Այնուամենայնիվ, նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամառ կփորձի Տրենտին ազատ գործակալի կարգավիճակով «խլել» անգլիական ակումբից: Նշվում է, որ […] ...
22:57 20.12.2024
Ի՞նչ հեռանկար ունի Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը ռազմական ոլորտումԱթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությունները: Դրանք վերաբերվում էին պաշտպանության ոլորտում Երևանի, Աթենքի ու Նիկոսիայի համագործակցությանը: Ի՞նչ հարցեր են քննարկվել և ի՞նչ լուծումներ են տրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Աթենքում նախ կայացել են ռազմական ոլորտին վերաբերող Հայաստան-Հունաստան երկկողմ խորհրդակցությունները, այնուհետ նաև եռակողմ՝ Կիպրոսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայկական կողմը ներկայացնում էր ներկայացուցչական պատվիրակություն, […] ...
22:52 20.12.2024
Դամասկոսում շփումներից հետո ԱՄՆ-ը կչեղարկի ՀԹՇ-ի առաջնորդի մասին տեղեկությունների համար տրվող պարգևըԴամասկոսում շփումներից հետո Միացյալ Նահանգները կչեղարկի Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ) զինված խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի մասին տեղեկությունների համար տրվող 10 միլիոն դոլար պարգևը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆը՝ Սիրիա կատարած այցից հետո առցանց ճեպազրույցում։ Նրա հետ Սիրիա է այցելել ԱՄՆ նախագահի պատանդների հարցերով բանագնաց Ռոջեր […] ...
22:45 20.12.2024
Գվարդիոլան գտել է «Մանչեսթեր Սիթիի» անհաջողությունների պատճառը«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հասկացել է թիմի անհաջողությունների պատճառը, հայտնում է Hayters TV-ն։ «Անցած մրցաշրջանում Ռոդրին անցկացրել է 75 հանդիպում։ Խաղացողներին մի քանի ամիս հանգիստ տվեք, հետո 80 հանդիպում ստիպեք անցկացնեն։ Հաջորդ մրցաշրջանում մեզ 30 խաղացող է հարկավոր։ «Չելսին» արդեն հոգացել է այդ մասին․ հերթը մերն է»,- նշել է իսպանացի մասնագետը։ Մանչեսթերյան ակումբը […] ...
22:39 20.12.2024
Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստըՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի լիագումար նիստի արդյունքներով երկու երկրների փոխվարչապետները հանդես են եկել ելույթներով, այնուհետև ստորագրել են փոխհամաձայնեցված արձանագրությունը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք ընդգծել են ՀՀ և ՌԴ միջև առևտրաշրջանառության գրեթե կրկնապատկված […] ...