Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
15:40:27
Ամսաթիվ
03 01 2025
«Հունվար 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2930311234
567891011
12131415161718
19202122232425
2627282930311
2345678
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
-0.91 oC

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը

18:21 20.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն:

Ընդգծվել է, որ միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերի շրջանակում նախատեսվում են «Ակադեմիական քաղաք»-ի կառավարման մոդելի մշակման, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման, ընդհանուր տրանսպորտի և շարժունակության շրջանակի գնահատման իրականացում: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք»-ի կառավարման մոդելի մշակման շրջանակում իրականացվելու է ղեկավար կազմի վերապատրաստում, տեխնոլոգիական կլաստերի կառավարման մոդելի մշակում, բուհերի միավորման ճանապարհային քարտեզի, գիտահետազոտական ինստիտուտների միավորման ճանապարհային քարտեզի մշակում, նորարարությունների խթանման ուղղությամբ աջակցություն: Քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման շրջանակում իրականացվելու են ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ աշխատանքներ, սոցիալական ենթակառուցվածքների հետազոտություններ, տնտեսական միտումների վերլուծություններ և այլն:

Շարունակվելու են աշխատանքներն «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնականացման և արդեն իսկ շենքերի նախագծման ուղղությամբ: Վերոնշյալ աշխատանքի այն ծավալը, որը վերաբերում է մեր երկրի օրենսդրության շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը, կիրականացվի տեղական գործընկերների կողմից: Անդրադարձ է կատարվել նաև տարածքի ակտիվացման փուլերին, որոնք ներառում են տարածքի նախապատրաստման, համապատասխան ճանապարհների կառուցման, կանաչապատման աշխատանքները, որոշակի հատվածների՝ երկաթգծի կայարանի, կացարանային հատվածի, մարզադաշտի և մշակույթի կենտրոնի կառուցմանը և այլն:

Նշվել է, որ աշխատանքներ են տարվում 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում միջազգային կոնֆերանսի անցկացման շուրջ:

Հաջորդիվ ծավալվել է քննարկում ներկայացված ռազմավարության շուրջ: Քննարկվող հարցերի շրջանակը ներառել են տեղական գործընկերոջ ընտրությունը, որը GMP ընկերության հետ համագործակցությամբ կիրականացնի «Ակադեմիական քաղաք»-ի քաղաքային ծրագրի գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի մշակումը, ճանապարհային ցանցի և տրանսպորտի, ինժեներական ենթակառուցվածքների և կոմունալ ենթակառուցվածքի, լանդշաֆտային կազմակերպման ուրվագծումը և այլն: Քննարկվել են նաև երկաթգծի աշխատանքների հետ կապված անելիքները, ներդրումային ծրագրի ձևաչափի հետ կապված հարցեր: Նշվել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա, որի համատեքստում ընդգծվել է Տաղանդների զարգացման ծրագրի ինտեգրման կարևորությունը:

Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով

19:23 03.01.2025

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ Եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա օրերին կամ ամիսներին, անհրաժեշտ է առաջնահերթ հետևողական լինել ճամփորդական փաստաթղթերի ժամկետներին։ Ժամանակավոր պաշտպանություն/փախստականի կարգավիճակ ստացած անձինք ՀՀ-ից ելքի ուղղությամբ սահմանահատում կատարելիս 070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։ […] ...

Անցած 4 օրվա ընթացքում գրանցվել է 35 ՃՏՊ․ 56 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

19:05 03.01.2025

Անցած 4 օրվա ընթացքում գրանցվել է 35 ՃՏՊ․ 56 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 32, խարդախության՝ 28, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 20-ական, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 19, […] ...

28-ամյա երիտասարդին դանակահարել էր 31-ամյա համաքաղաքացին․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

18:30 03.01.2025

28-ամյա երիտասարդին դանակահարել էր 31-ամյա համաքաղաքացին․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 1-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը: Համայնքային և քրեական ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արթիկի Շահումյան փողոցի հասցեներից մեկի մոտ տեղի […] ...

Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով

18:12 03.01.2025

Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ ԼՂ տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի միանվագ նպատակային դրամական աջակցություն․ այն շահառու ընտանիքներին կփոխանցվի էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։ 2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող […] ...

Լուկաշենկոն պատրաստ է Բելառուսի ընտրություններում անկարգությունների դեպքում ներգրավել զինվորականներին

17:52 03.01.2025

Լուկաշենկոն պատրաստ է Բելառուսի ընտրություններում անկարգությունների դեպքում ներգրավել զինվորականներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մարզպետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է 2025 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ռազմական ուժ կիրառելու հնարավորության մասին։ «Որտեղ անհրաժեշտ է, ազատորեն ներգրավեք զինվորականներին, որպեսզի կարգուկանոն լինի», – ասել է Լուկաշենկոն, որին մեջբերում է պետական ​​BelTA գործակալությունը: Նրա խոսքով՝ Բելառուսի ընտրական հանձնաժողովների անդամների վրա «դրսից ճնշումներ գործադրելու փորձեր կան»։ Բելառուսում նախագահական ընտրությունները կկայանան […] ...

Հարավային Կորեայի նախագահը խուսափել է ձերբակալությունից՝ անվտանգության ուժերի և զինվորականների շնորհիվ

17:33 03.01.2025

Հարավային Կորեայի նախագահը խուսափել է ձերբակալությունից՝ անվտանգության ուժերի և զինվորականների շնորհիվ

Հարավային Կորեայի նախագահական անվտանգության ուժերը և զինվորականները խոչընդոտել են քննիչներին ձերբակալել պաշտոնանկ արված նախագահ Յուն Սեոկ Յոլին Սեուլի սրտում գտնվող նրա նստավայրում վեց ժամ տևած լարված ընդհարման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Յունը քրեական հետախուզման մեջ է գտնվում դեկտեմբերի 3-ին ռազմական դրություն մտցնելու նրա փորձի պատճառով, որը ցնցեց Հարավային Կորեան և հանգեցրեց գործող նախագահի […] ...

BACK_TO_TOP