ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
--2.91 oC

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

17:55 20.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այսօր ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Բարիևիչի գլխավորած պատվիրակությանը։

ԲԴԽ նախագահը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամությունը, որն ըստ նախագահի՝ ակտիվ փոխգործակցության ամուր հիմքն ու ապագայի հուսալի գրավականն են։

«Մեր երկրները շարունակաբար ընդլայնում են համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում և հատկապես մեր պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում:
Այս առումով, ուրախ եմ փաստել մեր երկրների միջև իրավական համագործակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերը և համաձայնագրերը, որոնք արդյունավետ համագործակցության գրավականն են»,- իր խոսքում նշել է Արթուր Աթաբեկյանը, ինչպես նաև վստահեցրել, որ պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի ամրապնդվի և նոր առավել բարձր մակարդակի հասնի երկու երկների միջև համագործակցությունը՝ հատկապես դատական ոլորտում։

Դեսպան Բոլատ Բարիևիչը շնորհավորել է ԲԴԽ նորընտիր նախագահին, և ուրախությամբ հայտնել Ղազախստանի իրավական ոլորտում կատարված մի շարք առանցքային բարեփոխումների մասին, հատկապես կարևորելով ժողովրդավարության ամպրապնդման ուղղությամբ կատարված քայլերը։
Ղազախստանի դեսպանը նշել է, որ ուշադրության կենտրոնում են հատկապես մարդու իրավունքների, ընտանեկան բռնության դեպքերին առնչվող հիմնախնդիրները և ընդգծել է, որ առավել մեծ ներուժով են ձեռնարկվում դրանց դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները։ Ընդգծել է նաև երկրում մահապատժի վերացնելու հանգամանքը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրեր առաջ Երևանում կայացած ԱՊՀ երկրների գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին, արձանագրվել են դրական ձեռքբերումները, որոնք կարևոր նախադրյալ են հետագա համագործակցության ամրապնդման համար։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են Հայաստանի և Ղազախստանի հանրապետությունների ակտիվ համագործակցությունը և հույս հայտնել, որ դա երկու պետությունների միջև կլինի շարունակական։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեդիան կդադարեցնի UNRWA-ի ֆինանսավորումը

23:44 20.12.2024

Շվեդիան կդադարեցնի UNRWA-ի ֆինանսավորումը

Շվեդիան հայտարարել է, որ դադարեցնում է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) ֆինանսավորումը Իսրայելում գործակալության արգելքի պատճառով, ուրբաթ հաղորդում են շվեդական լրատվամիջոցները: «Շվեդիան դադարեցնում է իր աջակցությունը UNRWA-ին», – մեջբերում են շվեդական լրատվամիջոցները Արտաքին առևտրի և միջազգային համագործակցության նախարար Բենյամին Դոուսի խոսքերը։ Սակայն նախարարը նշել է, որ Ստոկհոլմը մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի […] ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հոկտեմբերից ի վեր Գազայում սպանել է 60 իսրայելցի զինվորի

23:40 20.12.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հոկտեմբերից ի վեր Գազայում սպանել է 60 իսրայելցի զինվորի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ վերջին 2,5 ամսվա ընթացքում Գազայի հատվածի հյուսիսային շրջաններում շարժման կողմնակիցների գործողությունների արդյունքում 60 իսրայելցի զինվոր է զոհվել։ Նման տվյալներ է տրամադրված ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ Արմատականները հրապարակել են տեղեկատվություն, ըստ որի՝ «վերջին 77 օրվա ընթացքում՝ այս տարվա հոկտեմբերի 4-ից դեկտեմբերի 20-ը, 60 իսրայելցի զինվորներ և սպա, այդ թվում՝ Իսրայելի բանակի […] ...

Մենք Ուսիկ-Ֆյուրի երրորդ մենամարտն ենք ցանկանում տեսնել. Տուրկի Ալ աշ Շեյխ

23:35 20.12.2024

Մենք Ուսիկ-Ֆյուրի երրորդ մենամարտն ենք ցանկանում տեսնել. Տուրկի Ալ աշ Շեյխ

Սաուդյան Արաբիայի սպորտի և ժամանցների կառավարման գլխավոր վարչության (Riyadh Season) քարտուղար Տուրկի Ալ աշ Շեյխը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի միջև կայանալիք ռևանշ մենամարտի մասն: «Ես ցանկանում եմ, որպեսզի հաղթի Թայսոնը, բայց ենթադրում եմ, որ այս անգամ էլ Ուսիկն առավելության կհասնի: Մենք երրորդ մենամարտն […] ...

Էրդողանը հայտարարել է, որ եկել է Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին չեզոքացնելու ժամանակը

23:30 20.12.2024

Էրդողանը հայտարարել է, որ եկել է Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին չեզոքացնելու ժամանակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է ուղղակիորեն միջամտել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին՝ վերացնելու այն վտանգը, որը Թուրքիան տեսնում է քրդական խմբավորումների մեջ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով մի խումբ լրագրողների առաջ նախագահի ելույթի ձայնագրությունը։ «Մենք ցույց կտանք, որ եկել է Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններին չեզոքացնելու ժամանակը։ Մենք դա կանենք՝ կանխելու հետագա […] ...

Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ դաշնային գործակալություններին պատրաստվել փակմանը

23:25 20.12.2024

Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ դաշնային գործակալություններին պատրաստվել փակմանը

ԱՄՆ-ի կառավարման և բյուջեի գրասենյակն ուրբաթ օրը նախազգուշացրել է տարբեր դաշնային գերատեսչություններին պատրաստվել կառավարության փակմանը, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ավելի վաղ ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնը կներկայացնի դաշնային կառավարությանը ֆինանսավորելու ևս մեկ օրինագիծ՝ փորձելով խուսափել նրա աշխատանքի դադարեցումից։ Դրա շուրջ քվեարկությունը պետք է տեղի ունենա […] ...

Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրում

23:20 20.12.2024

Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրում

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրում։ 17-ամյա մարզուհին ելույթի համար ստացել է 85,78 միավոր և առաջ անցել Ալինա Գորբաչովայից (77,57)։ Լավագույն եռյակն էլ եզրափակել է Աննա Ֆրոլովան (75.01)։ ...

BACK_TO_TOP