16:39 20.12.2024
Կառավարությունը նախատեսում է նոր սոցիալական միջոցներ Զինված ուժերի անձնակազմի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ուղղված է զինծառայողների նյութական և սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։Նախագիծն առաջարկում է սահմանել հավելավճարներ հետևյալ կատեգորիաներում․ կանանց գումարտակում ծառայություն իրականացնող կին զինծառայողներ՝ 125 հազար դրամ, ուսումնական ծանրաբեռնվածությամբ զորամասերում ծառայող անձնակազմ՝ 100 հազար դրամ, սերժանտական դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցող զինծառայողներ՝ մինչև 300 հազար դրամ, հրահանգչի դասընթացներ ավարտած և հրահանգչի որակավորում ունեցող անձնակազմ՝ կախված կարգից՝ 50,000-ից 90,000 դրամ, օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում առանց կրթաթոշակ ստանալու սովորող կուրսանտներ՝ 200 հազար դրամ։ Նախագիծը նպատակ ունի բարելավել զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը՝ ավելացնելով դրամական ապահովության բաղադրիչները, խթանել սերժանտական և հրահանգչական համակարգերի զարգացումը՝ ստեղծելով համապատասխան կրթական և մասնագիտական մոտիվացիա, աջակցել կանանց գումարտակների համալրմանը՝ հատուկ հավելումների միջոցով, համալրել ուսումնական ստորաբաժանումներն ավելի որակավորված մասնագետներով, կարգավորել առանց կրթաթոշակ ստանալու օտարերկրյա ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների նյութական ապահովությունը։
Նախագծի իրականացման համար տարեկան կպահանջվի շուրջ 3.37 միլիարդ դրամ, ինչը նախատեսվում է կառավարական ֆոնդերից։Նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի նպատակներին։ Այն ուղղված է արհեստավարժ բանակի անցմանը, զինծառայողների սոցիալական պաշտպանության ամրապնդմանը և ծառայության գրավչության բարձրացմանը։
22:08 20.12.2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահությունՏոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ- ժ.11:00-14:00 /թերապևտ և մանկաբույժ/: ...
21:54 20.12.2024
Նեյմարը նշել է ՊՍԺ-ից «Ալ-Հիլալ» տեղափոխվելու իրական պատճառը«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը բացատրել է 2023 թվականի ամռանը ՊՍԺ-ից արաբական ակումբ տեղափոխվելու իրական պատճառը։ «Ես որոշեցի հեռանալ ՊՍԺ-ից, դրանից անմիջապես հետո առաջարկ ստացա «Ալ-Հիլալից»: Ես այլևս երջանիկ չէի Փարիզում: Ակումբն ու մարզիչն այլևս չէին ցանկանում, որ ես լինեի թիմում։ Նրանք արդեն խոսել էին ինձ հետ այդ մասին, և ես պետք է որոշում կայացնեի։ Ինձ […] ...
21:48 20.12.2024
Էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրները կարգավորվել են․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ բջջային թվային ստորագրության օպերատորներից մեկի համակարգում առկա խնդիրների հետևանքով ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում առաջացած էլեկտրոնային ստորագրության ծառայությունների հետ կապված խնդիրները կարգավորվել են ժամը 21:00-ի դրությամբ: Խնդիրների կարգավորման մասնին տեղեկացրել են Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակից (ԷԿԵՆԳ) ...
21:40 20.12.2024
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ այրվել է ավտոմեքենաԴեկտեմբերի 20-ին, ժամը 18:51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագյուղ գյուղի սկզբնամասում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ս․ Պ․, ծնված 2008 թ.) և […] ...
21:32 20.12.2024
Գվարդիոլան և Գյունդողանը համոզել են Հոլանդին ընտրել «Բարսելոնան» որպես՝ ապագա ակումբ, այլ ոչ թե «Ռեալը»«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը համոզել են հարձակվող Էրլինգ Հոլանդին ընտրել «Բարսելոնան» որպես՝ ապագա ակումբ, այլ ոչ թե «Ռեալը»։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։ Գվարդիոլան և Գյունդողանը նշել են, որ կատալոնական ակումբում նորվեգացի ֆուտբոլիստը կարող է դառնալ թիմի գլխավոր աստղը, մինչդեռ «Ռեալի» ճամբարում նա կլինի պարզապես օգտակար խաղացող։ […] ...