15:25 20.12.2024
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-20-ը Դիլիջանում տեղի է ունեցել նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի գործընկեր կառույցների երկխոսության հարթակի հերթական հանդիպումը։
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, Ռազմավարական զարգացման գործակալության նախագահ Մկրտիչ Այվազյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Արթուր Փոքրիկյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, գործատուների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառումը տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հակիրճ ներկայացրել է տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները և ՄԿՈՒ ոլորտի զարգացման պետական քաղաքականության ուղղությունները։
«Ընթացիկ տարին մասնագիտական կրթության ոլորտում մեծ ձեռքբերումների տարի էր՝ պայմանավորված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի ընդունմամբ, որը ոլորտում փոփոխությունների առաջին հիմնաքարն է և մի շարք ուղղություններով բազմաթիվ անելիքներ է նախանշել»,- նշել է նախարարի տեղակալը։
Նրա տեղեկացմամբ՝ արդեն հաստատված է նաև օրենքից բխող գործողությունների ժամանակացույցը, և այդ իմաստով 2025-2026 թթ․ ՄԿՈՒ ոլորտի համար մարտահրավերային են լինելու՝ սպասվող մեծ ծավալի աշխատանքներով պայմանավորված։
Արաքսիա Սվաջյանն ընդգծել է նաև, որ ընթացիկ ուսումնական տարում քոլեջներում և ուսումնարաններում կատարվել է աննախադեպ ընդունելություն, որը խոսում է ոլորտի գրավչության բարձրացման և վստահության մասին:
«Որդեգրել ենք պետական նոր քաղաքականություն․ գերակա մասնագիտություններով շինարարության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում շուրջ 10 անգամ բարձր կրթաթոշակ է սահմանվել, որի նպատակն է լրացնել այս մասնագիտություններով աշխատաշուկայում առկա բացը։ Իհարկե, կան նաև ռիսկեր՝ կրթաթոշակով պայմանավորված մասնագիտություն ընտրելու հետ կապված, սակայն աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում, վստահ եմ, ռիսկերը կնվազեն: Կատարվող բոլոր փոփոխությունների ամենակարևոր նպատակը որակյալ մասնագետների ապահովումն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
ՄԿՈՒ կրթության որակի բարելավման համատեքստում նա անդրադարձել է նաև հաստատություններում դասավանդման գրավչության բարձրացման կարևորությանը՝ որպես խնդիր նշելով, որ վարձատրությունը շատ ցածր է․ «Մասնագիտական զարգացման երեք համակարգ ենք ներդրել այս ոլորտում: Դրանցից մեկը ՄԿՈՒ հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժների համար կամավոր ատեստավորումն է, որն արդեն ավելի քան երկու տարի գործում է։ Բացի այդ՝ այս տարի չորս ուղղություններով արդեն մասնագիտական առարկաներ դասավանդող 361 մանկավարժների համար առաջին անգամ անցկացվել են վերապատրաստում և ատեստավորում, գրանցվել են շատ լավ արդյունքներ։ Ատեստավորում անցած մասնագետները կունենան դրույքաչափի բարձրացում և հավելավճարի հնարավորություն: Հաջորդ տարի կավելացնենք մասնագիտությունների ցանկը: Մասնագիտական զարգացման երրորդ ծրագիրը տարակարգի տրամադրումն է, որը քոլեջների և ուսումնարանների համար կգործի 2025 թ.-ից։ Տարակարգը ստուգելու է մանկավարժական հմտությունները և ընձեռելու է մինչև 50 տոկոս աշխատավարձի բարձրացման հնարավորություն»:
Նրա խոսքով՝ հաջորդ կարևոր ուղղությունը հաստատությունների որակի և հասանելիության ապահովմանն ուղղված ծրագրերն են, որի կարևոր բաղադրիչներից է հաստատությունների խոշորացումը և օպտիմալացումը՝ ուսումնական հաստատությունների ուժեղացման և համակարգի մրցունակության բարձրացման նպատակով:
Ըստ նախարարի տեղակալի՝ մյուս ծրագիրն ուսանողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումն է, որը նախատեսված է մարզային հաստատություններում աշխատողների և սովորողների համար՝ բնակավայրից 5 կմ-ից ավելի երթևեկության դեպքում:
«Վերջին ուղղությունը ենթակառուցվածքների բարելավման ծրագրերն են․ կարևորում ենք, որ սովորողները բարեկարգ և ժամանակակից միջավայրերում ստանան կրթություն: Այս տարի 7 ուսումնական հաստատություններում իրականացվել են հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ, նախատեսվում է նաև գույքով ամբողջական հագեցում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով նաև կառավարման բարելավման խնդրին, որի համար բավարար հիմքեր են ամրագրված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքում։
Ամփոփելով խոսքը՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ թվարկված բոլոր աշխատանքները պետք է լինեն շարունակական, և դրանք առանց միջազգային և տեղական գործընկերների աջակցության չեն կարող իրագործվել։ «Պատրաստ ենք քննարկել ցանկացած համագործակցություն և ծրագիր՝ ի նպաստ մասնագիտական կրթության զարգացման: Աշխատանքի վրա հիմնված՝ դուալ ուսուցման զարգացումն է մեր ամենակարևոր փոփոխությունը, որը պետք է ներդրվի ինստիտուցիոնալ մոդելով՝ հիմք ընդունելով օրենքը: Ամենակարևորը մասնավոր հատվածի համար հետաքրքիր լինելն ու տնտեսվարողներին կրթության դաշտ բերելն է»,- ասել է նա։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հաստատությունների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, ֆինանսավորման նոր կարգին, ըստ որի՝ հաշվարկվելու է յուրաքանչյուր մասնագիտության ինքնարժեքը և այլ հարցերի։ Նշվել է, որ ներկայում GIZ-ի հետ մասնագիտությունների արժեքի գնահատում է կատարվում՝ ֆինանսավորման նոր մոդելները մշակելու նպատակով։
ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն իր ելույթում անդրադարձել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակմանը։
Երկօրյա աշխատաժողովում զեկույցներով հանդես են եկել նաև ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Յուլիա Ստակյանը, CIVITTA ծրագրի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը, Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան և այլոք։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ՝ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն,
Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Ծրագիրն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
21:08 20.12.2024
Հայտնի ենԿոնֆերենցիաների լիգայի 8 լավագույն թիմերը21:08 20.12.2024
Հայտնի ենԿոնֆերենցիաների լիգայի 8 լավագույն թիմերըԱվարտվեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլը: Ընթացիկ խաղարկությունն առաջինն է նոր ձևաչափով: Լիգայի փուլից հետո 8 լավագույնները («Վիտորիա», «Լեգիա», «Լուգանո», «Ռապիդ», «Սերկլ», «Ֆիորենտինա», «Չելսի», «Յուրգորդեն») դուրս են եկել 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղերը գրաված թիմերը կխաղան անցումային փլեյ-օֆֆում: Զույգերի հաղթողները կանցնեն 1/8 եզրափակիչ: Անցումային փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան հունվարի 13-ից փետրվարի 20-ը, իսկ 1/8 եզրափակչի հանդիպումները՝ մարտի […] ...
21:03 20.12.2024
Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել էԴեկտեմբերի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում օտարերկրյա քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 18.20-ի սահմաններում մի երիտասարդ Ամիրյան փողոցի սուրճի վաճառակետում 800 դրամի սուրճ է գնել և վճարումը կատարել 10-հազարանոց թղթադրամով: Ինքը երիտասարդին վերադարձրել է 9200 դրամ, իսկ նրա հեռանալուց հետո նկատել է, որ թղթադրամը կեղծ է: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, […] ...
20:55 20.12.2024
Դեսպանը նշել է, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ԱՄ-ի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանըԵթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանը Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱՄ հանձնաժողովի նախագահ Մուսսա Ֆաքի Մահամաթին է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի նամակը՝ ԱՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրման մասին: ԱՄՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան հաջողություն իր նոր առաքելության ընթացքում: Սահակ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս ԱՄ-ի և […] ...
20:50 20.12.2024
Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Պարգևն աշխարհի նորընծա չեմպիոնին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, […] ...
20:45 20.12.2024
ԱՄՆ պատվիրակությունը Դամասկոսում բանակցություններ է վարել Հայաթ Թահրիր ալ-Շամի առաջնորդի հետԱՄՆ-ի պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնական Բարբարա Լիֆի գլխավորությամբ, Դամասկոսում բանակցություններ է վարել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման առաջնորդ Ահմադ ալ-Շարաայի հետ, ուրբաթ հաղորդում է Axios պորտալը: ԱՄՆ-ի անանուն պաշտոնյան ասել է, որ հանդիպումը «օգտակար էր և արդյունավետ»: Իր հերթին Al-Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով Լիֆի հայտարարությունը, հայտնում է, որ նախատեսվում էր բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիս հրավիրել, […] ...
20:40 20.12.2024
9 կիլոգրամից ավելի մարիխուանա և զինամթերք․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 17-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա երիտասարդի։ Նա իրավապահներին հայտնել է, որ պահում է մարիխուանա։ Երևանի բնակիչ 34-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդու բնակության վայրում և օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել […] ...