Sky. Չարլզ III-ը կշարունակի քաղցկեղի բուժումը 2025 թվականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
-0.91 oC

Sky. Չարլզ III-ը կշարունակի քաղցկեղի բուժումը 2025 թվականին

14:30 20.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կշարունակի քաղցկեղի դեմ բուժումը 2025 թվականին։ Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը ՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատի աղբյուրներին։

«Նրա բուժումը դրական ուղղությամբ է ընթանում, հաջորդ տարի բուժման կուրսը կշարունակվի վերահսկվող պայմաններում»,- ասել է աղբյուրը։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, 76-ամյա միապետը բազմաթիվ միջոցառումների է մասնակցում, ինչը վկայում է նրա առողջական լավ վիճակի մասին։ Sky News-ի տվյալներով՝ թագավորը մտադիր է հաջորդ տարի վերադառնալ «հասարակական պարտականությունների ամբողջական ծրագրին»։

Փետրվարի սկզբին Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Չարլզ III-ի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, ինչից հետո նա ժամանակավորապես հրաժարվել էր պետական ​​պարտականություններից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքենայում լիցքավորված ատրճանակ է եղել․ ՔՈԳՎ բացահայտումը

20:08 20.12.2024

Մեքենայում լիցքավորված ատրճանակ է եղել․ ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 28 և 20-ամյա երեք երիտասարդ «Նիսան» մակնիշի մեքենայով շրջում են մայրաքաղաքում, և մեքենայում զենք կա։ Իրավապահները արձագանքել են անմիջապես և գործել օպերատիվորեն։ Երիտասարդնեը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, ներկայացվել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել […] ...

SHANTNEWS

20:00 20.12.2024

SHANTNEWS

Մեսսին  կարող է տեղափոխվել ԱՊԼ

19:56 20.12.2024

Մեսսին կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ամերիկյան թիմից և տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չափազանց հետաքրքրված է արգենտինացու տրանսֆերով։ Իսպանացին ցանկանում է վարձակալել Մեսսիին մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի բարելավի անգլիական թիմի ելույթը։ Նշվում է, որ «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը պատրաստ է բաց թողնել խաղացողին, […] ...

Ժամը 19:35-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:52 20.12.2024

Ժամը 19:35-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

Գեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

19:48 20.12.2024

Գեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Լադա» մակնիշի մեքենան։ Վարորդը մեքենայի սրահից պարեկներին է ներկայացրել կռփազենք և մարիխուանա։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է մարիխուանա և կաթուցիչ։ «Օպել» մակնիշի մեկ այլ մեքենայի ստուգման ընթացքում պարեկները պարզել են, որ 36-ամյա […] ...

ՀՀ փոխվարչապետը գոհ է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների աճի արդյունքներից

19:42 20.12.2024

ՀՀ փոխվարչապետը գոհ է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների աճի արդյունքներից

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ առևտրի աճը գրեթե երկու անգամ շատ լավ արդյունք է։ «Իհարկե, աշխատելու շատ հարցեր կան՝ ի նպաստ այդ համագործակցության զարգացման, բայց առևտրի աճը գրեթե երկու անգամ […] ...

BACK_TO_TOP