Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
0.09 oC

Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում

13:52 20.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության բարեփոխումների համատեքստում ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված ծրագրերը։

«Հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 7 դասարաններում, ըստ այդմ՝ թարմացվել են այդ դասարանների համար դասագրքերը։ Նախարարությունը կարևորում է բովանդակության արդիականությունն ու հարստությունը, բայց միաժամանակ մեծ է այն արդյունավետ դասավանդելու դերը։ Այդ նպատակով մենք բաց ենք համագործակցության համար՝ հարստացնելու վերապատրաստումների նյութերը նաև ֆինանսական կրթության թե՛ բովանդակային, թե՛ մեթոդական մասով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Ֆինանսական կրթման ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ և նպատակ ունի բարելավել սովորողների ֆինանսական հմտությունները։

Ներկայացնելով հանրակրթական դասագրքերում ֆինանսական կրթության ներառման արդյունքները՝ շեշտվել է, որ ֆինանսական կրթությունը ընդգրկված է «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների 2-11-րդ դասարանների ծրագրերում։ Արդեն իսկ ստեղծվել են ֆինանսական կրթությամբ հարուստ 23 դասագրքեր․ գալիք տարում նախատեսվում է շարքը համալրել ևս 12-ով։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը նշել է, որ տարին ակտիվ է եղել տարբեր նախաձեռնություններով, և հաջորդ տարի կամփոփվի Ֆինանսական կրթման ծրագրի երկրորդ փուլը, որին կհաջորդեն երրորդ փուլի մեկնարկի աշխատանքները։

Ներկայացվել են տեղեկություններ իրականացված ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ վերջին երկու տարիների ընթացքում կյանքի է կոչվել մասշտաբային նախագիծ ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով: Նկարահանվել են ֆինանսական կրթման 140 մեկրոպեանոց ուսուցողական հոլովակներ, և նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է հոլովակների տարածում սոցիալական հարթակներում, դրանց հիման վրա առցանց դասընթացների մշակում, ինչպես նաև էլեկտրոնային ուսուցման հարթակի ստեղծում: Նախագծի հետագա զարգացման համար ակնկալվում է նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությունը:

Անդրադառնալով 2024 թ. երկրորդ կիսամյակում իրականացված ֆինանսական կրթման ծրագրերին՝ ընդգծվել է կազմակերպված «Հաշտ ճամբար» նախագիծը, որին մասնակցել են Երևանից և մարզերից անապահով ընտանիքների, զոհված և հաշմանդամ զինծառայողների 980 երեխաներ: Ծրագիրն իրականացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցությամբ: Բացի դրանից՝ օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում տեղի է ունեցել «Քաղաքացի» նախագիծը: Ուսումնական նախագծերի այս ծրագիրն իրականացվել է «Սիվիտաս» ՀԿ-ի հետ համատեղ: Այս տարի նախագիծն իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզի 3 տարածաշրջաններում՝ ներգրավելով 22 դպրոցներից 22 ուսուցիչների և 130 աշակերտների:

Հարկ է նշել նաև՝ երկրորդ կիսամյակի ընթացքում իրենց կամավորության հավաստագրերն են ստացել ԿԲ ֆինանսական կրթման թիմին միացած 30 կամավորներ, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել ֆինանսական կրթման նախաձեռնություններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին  կարող է տեղափոխվել ԱՊԼ

19:56 20.12.2024

Մեսսին կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ ամերիկյան թիմից և տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չափազանց հետաքրքրված է արգենտինացու տրանսֆերով։ Իսպանացին ցանկանում է վարձակալել Մեսսիին մինչև մրցաշրջանի ավարտը, որպեսզի բարելավի անգլիական թիմի ելույթը։ Նշվում է, որ «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը պատրաստ է բաց թողնել խաղացողին, […] ...

Ժամը 19:35-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:52 20.12.2024

Ժամը 19:35-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...

Գեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

19:48 20.12.2024

Գեղարքունիքի պարեկները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Լադա» մակնիշի մեքենան։ Վարորդը մեքենայի սրահից պարեկներին է ներկայացրել կռփազենք և մարիխուանա։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է մարիխուանա և կաթուցիչ։ «Օպել» մակնիշի մեկ այլ մեքենայի ստուգման ընթացքում պարեկները պարզել են, որ 36-ամյա […] ...

ՀՀ փոխվարչապետը գոհ է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների աճի արդյունքներից

19:42 20.12.2024

ՀՀ փոխվարչապետը գոհ է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների աճի արդյունքներից

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ առևտրի աճը գրեթե երկու անգամ շատ լավ արդյունք է։ «Իհարկե, աշխատելու շատ հարցեր կան՝ ի նպաստ այդ համագործակցության զարգացման, բայց առևտրի աճը գրեթե երկու անգամ […] ...

Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

19:35 20.12.2024

Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Վահագն Գևորգյանը ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ: ...

Մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

19:28 20.12.2024

Մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Դեկտեմբերի 13-ին մայրաքաղաքի պարեկները ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 45 փաթեթ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է։ Հանգամանքները պարզվում են։ ...

BACK_TO_TOP