13:19 20.12.2024
Ամերիկացի դիվանագետները ժամանել են Սիրիա՝ բանակցելու նոր իշխանությունների և սիրիացի ակտիվիստների հետ նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո առաջին անգամ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտը։
«Նրանք անմիջականորեն կշփվեն սիրիացի ժողովրդի հետ, ներառյալ քաղաքացիական հասարակության անդամները, ակտիվիստները և համայնքի անդամները՝ քննարկելու Սիրիայի ապագայի իրենց տեսլականը և ինչպես Միացյալ Նահանգները կարող է օգնել նրանց», – ասել են Պետդեպարտամենտում:
Բացի այդ, դիվանագետները կհանդիպեն «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման ներկայացուցիչների հետ։
Դամասկոս են այցելում ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆը, Սիրիայի հարցով ԱՄՆ նախկին հատուկ բանագնաց Դենիել Ռուբինշտեյնը և պատանդների հարցերով ԱՄՆ գլխավոր հատուկ բանագնաց Ռոջեր Քարսթենսը։
18:35 20.12.2024
Ապօրինի եղանակով տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. Ոստիկանության տեսանյութըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդը Աթարբեկյան փողոցի իր տանը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնանշումներով օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ: Օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները դեկտեմբերի 17-ին այցելել են 36-ամյա տղամարդու տուն: Վերջինս հայտնել է, […] ...
18:30 20.12.2024
Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս. Արդարադատության նախարարՀՀ նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի երդման արարողությունը: «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»,-երդվել է […] ...
18:26 20.12.2024
Երբեք նման թույլ մարզիչ չեմ տեսել. Հակիմ Զիեշը հեռանում է «Գալաթասարայից»Թուրքական «Գալաթասարայի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշը հայտարարել է ձմռանն ակումբից հեռանալու մասին: «Իմ կարիերան այստեղ ավարտված է: Այլևս չեմ ցանկանում խաղալ այս թիմում: Երբեք նման թույլ մարզիչ չեմ տեսել: Զղջում եմ, որ տեղափոխվել եմ այս ակումբ»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը: Հիշեցնենք, որ Զիեշը 2024-ին Լոնդոնի «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակում էր տեղափոխվել […] ...
18:21 20.12.2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն: […] ...
18:17 20.12.2024
Խարդախությամբ վճարահաշվարկային տերմինալներից բանկային հաշիվներին գումար էին փոխանցումՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ 34-ամյա և 38-ամյա երկու տղամարդ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող վճարահաշվարկային տերմինալներից, նախապես պատրաստված թղթադրամների միջոցով, տարբեր բանկային հաշիվներին գումար են փոխանցում, որոնք մուտք չեն լինում վճարային տերմինալներում: Պարզվել է, որ նրանք խարդախությամբ դեկտեմբերի 19-ին Աճառյան փողոցում գտնվող տերմինալից՝ 10 հազար, իսկ Թոթովենցի […] ...
18:11 20.12.2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողինԴեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերին: Ի թիվս այլնի, քննարկվել են Հայաստանում 2026թ. կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներն ու ՄԱԿ-ի համապատասխան կառույցների […] ...