23:46 19.12.2024
Վիեննան վերանայում է այն սիրիացիների ապաստանի իրավունքները, որոնք Ավստրիայում հինգ տարուց էլ պակաս են ապրել Դամասկոսում իշխանափոխությունից հետո իրավիճակի փոփոխության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։
«Ասադի վարչակարգի տապալումը էապես փոխել է իրավիճակը Սիրիայում։ Այս առումով Ավստրիան կասեցրել է սիրիացիներին ապաստան տրամադրելու գործող ընթացակարգերը և ներկայումս վերանայում է սիրիացիների պաշտպանության իրավունքը, ովքեր գտնվում են երկրում հինգ տարուց պակաս»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Ավստրիայի կառավարության ղեկավարը այդպիսով մեկնաբանել է մի քանի լրատվամիջոցների հրապարակումները, որոնք հայտնում են, որ որոշ փախստականներ նամակներ են ստացել՝ հրավիրելով միգրացիոն իշխանություններին հարցազրույցի։
Ավելի վաղ Ավստրիան, ինչպես ԵՄ շատ այլ երկրներ, հայտարարել էր Սիրիայի քաղաքացիների ապաստանի դիմումների քննարկումը կասեցնելու մասին։ Իշխանությունները հայտարարել են նաև սիրիացի փախստականների արտաքսման ծրագրի մշակման և նրանց 1 000 եվրոյի չափով ֆինանսական արտոնությունների վճարման մասին։
Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, Բաշար ալ-Ասադը հրաժարական է տվել Սիրիայի նախագահի պաշտոնից և լքել երկիրը։ Դեկտեմբերի 10-ին Մուհամմեդ ալ-Բաշիրը, ով ղեկավարում էր այսպես կոչված «Փրկության կառավարությունը» Իդլիբ նահանգում, հայտարարել է իր նշանակման մասին Սիրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում անցումային շրջանի համար, որը կտևի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։
08:20 20.12.2024
Այրվել է մոտ 700 հակ անասնակեր08:15 20.12.2024
Ծիծեռնակաբերդի խճուղում այրվել են վագոն-տնակներԴեկտեմբերի 20-ին, ժամը 00:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում են խոտածածկ տարածք և բնակելի տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։51-ին, մարվել՝ 02։00-ին։ Այրվել է 4 վագոն-տնակ (ոչ բնակելի), որից 1-ը՝ մասամբ։ ...
08:09 20.12.2024
ՃՏՊ Իսակովի պողոտայում. կա տուժածԴեկտեմբերի 20-ին, ժամը 05:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» և «Nissan» (վարորդ` Դ. Գ., ծնված 1993 թ.) […] ...
08:01 20.12.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […] ...
00:00 20.12.2024
China Airlines-ը Boeing-ից և Airbus-ից ինքնաթիռներ է պատվիրել՝ 11,9 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբԹայվանական China Airlines Ltd. Boeing Co-ին և Airbus SE-ին պատվիրել է 24 ինքնաթիռ՝ 11,9 միլիարդ դոլար ընդհանուր կատալոգային արժեքով: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պատվիրել է տաս Airbus A350-1000 և տաս Boeing 777-9 ինքնաթիռ, ինչպես նաև չորս Boeing 777-8 բեռնատար ինքնաթիռ։ China Airlines-ը ներկայումս շահագործում է ավելի հին Airbus A350 և Boeing 777 ինքնաթիռներ: […] ...
23:56 19.12.2024
Լիտվան արգելել է Ռուսաստանի, Բելառուսի և Չինաստանի քաղաքացիներին ծառայել բանակումՌուսաստանի, Բելառուսի և Չինաստանի քաղաքացիություն ունեցող անձանց արգելվել է ծառայել Լիտվայի զինված ուժերում, նման ուղղումներ են ընդունել Սեյմը, հաղորդում է լիտվական LRT ռադիոկայանը։ Այս փոփոխություններին կողմ է քվեարկել ավելի քան 100 պատգամավոր։ Այժմ, այն երկրների քաղաքացիություն ունեցող անձինք, ուր կառավարությունն արգելել է նրանց մեկնել, չեն ընդունվի մասնագիտական զինվորական ծառայության, կամավորական ուժերում կամ այլ կամավոր ոչ […] ...
23:53 19.12.2024
Պոլ Պոգբայի եղբայրն ազատազրկման է դատապարտվել նրա առևանգմանը մասնակցելու համարՖրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 2018թ. աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մաթիաս Պոգբան, ազատազրկման է դատապարտվել, հայտնում է RMC Sport-ը։ Մաթիաս Պոգբան մասնակցել է եղբոր առևանգմանը: Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականին, այդ ժամանակ Թուրինի «Յուվենտուսի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանը հայտարարել էր, որ առևանգիչներն իրենից պահանջել են 13 միլիոն եվրո, բանկային քարտից էլ […] ...