ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
-0.91 oC

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

20:40 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների և Աշոցք-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում բուք է (կցորդիչով բեռնատարներին խորհուրդ է տրվում կիրառել նվաշղթաներ)։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք ԱՄՆ կոնգրեսը կընդունի Ադրբեջանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը

22:40 19.12.2024

Արդյո՞ք ԱՄՆ կոնգրեսը կընդունի Ադրբեջանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նոր նախագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի դեմ: Հիմքը Արցախում իրականացված էթնիկ զտումն է ու Հայաստանի դեմ ագրեսիան: Ովքե՞ր են նախաձառնողները ու ի՞նչ մանրամասներ են հայտնի բովանդակության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադաձել է Արտյոմ Երկանյանը․ «Երկկուսակցական նախաձեռնություն է: Համահեղինակը Միչիգանը ներկայացնող դեմոկրատ սենատոր Գարի Փիթերսն է, ով անցած […] ...

Այս տարին ֆանտաստիկ էր. Անչելոտի

22:32 19.12.2024

Այս տարին ֆանտաստիկ էր. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում մեքսիկական «Պաչուկայի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակից ու կարիերայի հերթական տիտղոսը նվաճելուց հետո խոսել է իր տպավորությունների մասին։ «Ցանկանում եմ անկեղծ լինել։ «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճելն ավելի հեշտ է, քան որևէ այլ թիմում։ Սա ֆանտաստիկ ակումբ է, որն ունի երկրպագուական անհավանական աջակցություն ու աշխարհի լավագույն խաղացողներին։ Նման […] ...

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 20-ին

22:28 19.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 20-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Մուշական 2, 4, 10 փողոցներ, 11։00-17:00 Վ․ Սարգսյան փ. 26/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աթոյան անց. 11, 13, 15, 19, 21 շենքեր, Դիմիտրովի փ. 76, 78, 80 շենքեր, Թբիլիսյան խճուղի […] ...

Էրդողան. Սիրիայի վերականգնումը հնարավոր է միջազգային հանրության մասնակցությամբ

22:24 19.12.2024

Էրդողան. Սիրիայի վերականգնումը հնարավոր է միջազգային հանրության մասնակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որտեղ նա հայտարարել է, որ Սիրիայի արագ վերականգնումը հնարավոր է միջազգային հանրության մասնակցությամբ։ Այս մասին Թուրքիայի ղեկավարի վարչակազմը հայտարարել է բանակցությունների արդյունքներով։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել Սիրիան որպես մի երկիր, որտեղ տիրում […] ...

«Մանչեսթեր Սիթին» 4 տրանսֆեր կկատարի Գվարդիոլային աջակցելու համար

22:16 19.12.2024

«Մանչեսթեր Սիթին» 4 տրանսֆեր կկատարի Գվարդիոլային աջակցելու համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մտադիր է չորս խոշոր տրանսֆեր իրականացնել այս ձմռանը, հաղորդում է Daily Mail-ը։ Այդ կերպ ակումբի ղեկավարությունը ցանկանում է աջակցել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը դժգոհում է կադրային խնդիրների պատճառքով։ Մանչեսթերցիները փնտրում են հենակետային կիսապաշտպանի, երկրորդ հարձակվողի, կենտրոնական ու աջ պաշտպանների։ Բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթին» նախորդ 11 խաղում տարել է 1 հաղթանակ, […] ...

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ղեկավարի դեմ

22:08 19.12.2024

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ղեկավարի դեմ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և չորս այլ պաշտոնյաների պատժամիջոցների ցուցակում ներառելու իրենց որոշման մասին։ «Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացի հինգ պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների համար»,- ասվում է բրիտանական կառավարության կայքի մամուլի հաղորդագրության մեջ։ Բացի Գոմելաուրիից, պատժամիջոցները ներառել […] ...

BACK_TO_TOP