20:32 19.12.2024
2022 թվականի օրենսդրական փոփոխություններով վերանայվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու իրավակարգավորումները, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Այնուհետև 2024 թվականի օրենսդրական փոփոխություններով վերանայվել և սահմանվել է թույլատրելի նվերների շրջանակը․ ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերն այլևս չեն համարվում նվեր, իսկ օրենքով սահմանված դեպքերում որպես պարգևատրում, պետական պարգև կամ խրախուսանքի միջոց տրամադրվող գույքը, այդ թվում՝ վարչապետի կողմից որպես պարգևատրում տրվող զենքը ներառվել են թույլատրելի նվերների ցանկում:
Սահմանվել են պետությանը հանձնված գույքի տնօրինման եղանակները, այդ թվում՝ շուտ փչացող գույքը, կենդանիները, պահպանման էական ծախսեր պահանջող գույքն անհապաղ իրացնելու, իսկ շուտ փչացող գույքի պարագայում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով՝ ոչնչացնելը:
Այսպես, ամբողջացվել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների, օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա ճակատագիրը որոշելու վերաբերյալ կարգավորումները, ինչպես նաև ապահովվել են համապատասխան օրենսդրական կարգավորումների` գործնականում ամբողջական և պատշաճ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերը։
10:46 11.03.2025
Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն «Ֆեյսբուք»-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են շուրջ 10 մլն դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայանալով այդ անձանց ընկերներին և […] ...
10:40 11.03.2025
Օմար Մոմանին Ջորկաեֆին ծաղրանկար է նվիրելՀայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին Ֆրանսիայի ազգային հավաքականում հանդես եկած, հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆին ծննդյան տարեդարձի կապակցությամբ ծաղրանկար է նվիրել։ Մարտի 9-ին Ջորկաեֆը նշել է ծննդյան 57-րդ տարեդարձը։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ. դարձել է աշխարհի, 2000թ.՝ Եվրոպայի չեմպիոն։ Լեգենդար ֆուտբոլիստը «Ինտերի» հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация […] ...
10:20 11.03.2025
Բամբակաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 12-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։ ...
10:16 11.03.2025
Ո՞ր թիմերն են ամենաշատը ծախսել՝ աշխատավարձ վճարելու համարՈՒԵՖԱ-ն նշել է այն ակումբներին, որոնք նախորդ մրցաշրջանում ամենաշատն են ծախսել՝ ֆուտբոլիստներին աշխատավարձեր վճարելու համար, հայտնում է Marca-ն: 2023/24 մրցաշրջանում եվրոպական ակումբներից ամենաշատը ծախսել է ֆրանսիական ՊՍԺ-ն՝ 658 միլիոն եվրո: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (554 միլիոն), իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը» (505 միլիոն): ...
10:13 11.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․44 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.54 դրամ: ...
10:00 11.03.2025
Ռուբիո. Միացյալ Նահանգները դեռ չի քննարկել Բրյուսելի հետ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների վերացման հարցըԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սաուդյան Արաբիա թռիչքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նրան հարցրել են, թե արդյոք ԵՄ-ի հետ քննարկվել է Մոսկվայի դեմ համայնքի կողմից սահմանված սահմանափակումների թուլացումը։ «Մենք դեռ չենք հասել այդ փուլին: Ակնհայտ է, որ եվրոպացիներն ունեն իրենց […] ...