19:35 19.12.2024
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ, նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված թեմաներն էին` Հանրապետական շտապօգնության ծառայության ներդրումն ու ընթացիկ աշխատանքները և Առողջության առաջնային պահպանման բարեփոխումները, մասնավորապես գյուղական ամբուլատորիաների միավորման գործընթացը:
Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը կարևորել է առողջապահական բարեփոխումների ընդհանուր ուղղվածության մասին հասարակական հատվածի հետ քննարկումները, նրանց դիտարկումները լսելը և կառուցողական ու բաց երկխոսությունը:
Հանրապետական շտապօգնության ծառայության տնօրեն Սահակ Հակոբյանը ներկայացրել է 2024 թվականի հունվարին մեկնարկած Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքները` Հանրապետական շտապօգնության (ՇՕ) ծառայություն ստեղծելու ուղղությամբ: Նա մանրամասնել է մարզային ՇՕ ծառայությունների աշխատանքներից, գույքագրված, վերհանված առկա խնդիրներից` առաջարկելով լուծման եղանակներ:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը խոսել է ընտանեկան բժշկության ինստիտուտի կայացմանը նպաստող աշխատանքներից, գյուղական ամբուլատորիաների կազմակերպաիրավական փոփոխություններից, որի շրջանակներում միավորվում են մի քանի ամբուլատորիաներ` պահպանելով իրենց տեղը, հնարավորություն տալով ընտանեկան բժշկին զբաղվելու բժշկությամբ։
Հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով:
Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահ Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ և կառուցողական քննարկման համար:
21:42 19.12.2024
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական բողոքի ցույցն է տեղի ունենումԹբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հակակառավարական բողոքի ակցիա է տեղի ունենում, Ռուսթավելի պողոտան արգելափակված է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին միացել են տարբեր խմբեր, որոնք երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով: Ինչպես նախորդ օրերին, հինգշաբթի օրը բողոքի ցույցերը սկսվել են ցերեկը սոցիալական տարբեր խմբերի և մասնագիտությունների ներկայացուցիչների երթերով։ Խորհրդարանից դուրս […] ...
21:36 19.12.2024
Չեմպիոնական պայքարում «Ատալանտան» բադերն են, մենք` որսորդները. «Ինտերի» նախագահՄիլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան կարծում է, որ «Ատալանտան» Իտալիայի Ա սերիայի չեմպիոնության գլխավոր հավակնորդներից է։ «Կան տարբեր բնավորություն ունեցող թիմեր, բայց «Ատալանտան» այժմ հաղթողի հոգեբանություն է ձեռք բերել, իսկ դա շատ բարդ գործընթաց է։ Նրանք, միանշանակ, կարող են դիմանալ ճնշմանը, որին բախվելու են մրցաշրջանի ընթացքում։ Չեմպիոնական պայքարում «Ատալանտան» բադերն են, մենք` որսորդները։ Համոզված եմ, […] ...
21:28 19.12.2024
Սիրիայի նոր իշխանություններն պնդում են, որ երաշխավորել են կրոնական փոքրամասնությունների անվտանգությունըՍիրիայի նոր իշխանությունները անվտանգության երաշխիքներ են տրամադրել երկրում բնակվող կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում տեղեկատվության նախարար Մուհամեդ Յակուբ ալ-Օմարը, հայտնում է Al Watan թերթը։ «Ռազմական գործողությունների դեպարտամենտը հանդիպում է անցկացրել սիրիական տարածքում բնակվող տարբեր դավանանքների ներկայացուցիչների հետ և նրանց անվտանգության երաշխիքներ է տրամադրել»,-ասել է ալ-Օմարը։ Նրա խոսքով, կրոնական բազմազանությունը հնագույն […] ...
21:20 19.12.2024
340 000 քաղաքացի ՀՀ-ում ունի անհուսալի վարկեր, ի՞նչ լուծում է առաջարկում գործադիրը. զրույց ԱՍՀ փոխնախարարի հետ2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի մի ծրագիր, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող անձինք, ում վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են որպես անհուսալի։ Ի՞նչ ծրագիր է սա, ի՞նչ նպատակով է իրականացվում, և ի՞նչ հարցեր է առաջացրել հանրության շրջանում: Այս ամենի մասին «Հեռանկարն» այսօր զրուցել […] ...
21:12 19.12.2024
Սիրում եմ դեկտեմբերն ու սուրբծննդյան օրերը. ՄեսսիMLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում երկու տարի առաջ աշխարհի չեմպիոն դառնալուն։ «Սիրում եմ դեկտեմբերն ու սուրբծննդյան օրերը։ Երկու տարի առաջ վերջին ամիսը կարող էր շատ դառն ավարտվել, բայց այն դարձավ իմ կարիերայի ամենաքաղցր պահը։ Այժմ յուրաքանչյուր դեկտեմբերին այդ հիշողությունները վերապրում եմ։ Շնորհավորում […] ...
21:04 19.12.2024
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումիցԴեկտեմբերի 19-ին, ժամը 08։51-ից 11:12-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Բերքառատ, Ծաղկահովիտ, Ջամշլու գյուղերում, Քաղսի-Սոլակ և Մեծ Մասրիկ-Կախակն ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել […] ...