Տեղի է ունեցել ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
-0.91 oC

Տեղի է ունեցել ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը

19:07 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 19-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվել է առցանց ձևաչափով:

Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որպես գործող նախագահող, հանդես է եկել տեսաուղերձով:

Ընդգծվել են կազմակերպությունում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն» եռամիասնության ներքո ՀՀ կողմից գործադրված ջանքերը՝ միտված ՍԾՏՀԿ շրջանակներում կառուցողական ու ներառական երկխոսության ապահովմանը, կազմակերպության նպատակներին համահունչ փոխշահավետ համագործակցության խթանմանը: Անդրադարձ է կատարվել նաև կազմակերպության գործունեության համար կարևոր՝ նախագահության ընթացքում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանն ուղղված ՀՀ առաջարկներին ու հետագա հնարավոր քայլերին:

Նախարար Միրզոյանն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև ՍԾՏՀ տարածաշրջանում առկա մարտահրավերներին, ինչպես նաև փխրուն աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին տնտեսական փոխկապակցվածությունը բարելավելու կարևորությանը: Վերջինիս համատեքստում շեշտվել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լրակատար հարգման և իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա:

Հանդիպումը նախագահել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում ընդունվել են որոշումներ և բանաձևեր, մասնավորապես 2025թ.-ի բյուջեն, կազմակերպության աշխատակազմի կանոնակարգերին վերաբերող փոփոխությունները, ինչպես նաև Զարգացման հիմնադրամի նոր նախագծի վերաբերյալ որոշումները:

Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը շնորհակալություն է հայտնել անդամ երկրների ներկայացուցիչներին և ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարությանը՝ նախագահության ընթացքում Հայաստանին ցուցաբերած օժանդակության և համագործակցության պատրաստակամության համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» 4 տրանսֆեր կկատարի Գվարդիոլային աջակցելու համար

22:16 19.12.2024

«Մանչեսթեր Սիթին» 4 տրանսֆեր կկատարի Գվարդիոլային աջակցելու համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մտադիր է չորս խոշոր տրանսֆեր իրականացնել այս ձմռանը, հաղորդում է Daily Mail-ը։ Այդ կերպ ակումբի ղեկավարությունը ցանկանում է աջակցել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը դժգոհում է կադրային խնդիրների պատճառքով։ Մանչեսթերցիները փնտրում են հենակետային կիսապաշտպանի, երկրորդ հարձակվողի, կենտրոնական ու աջ պաշտպանների։ Բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթին» նախորդ 11 խաղում տարել է 1 հաղթանակ, […] ...

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ղեկավարի դեմ

22:08 19.12.2024

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ղեկավարի դեմ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և չորս այլ պաշտոնյաների պատժամիջոցների ցուցակում ներառելու իրենց որոշման մասին։ «Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացի հինգ պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների համար»,- ասվում է բրիտանական կառավարության կայքի մամուլի հաղորդագրության մեջ։ Բացի Գոմելաուրիից, պատժամիջոցները ներառել […] ...

SHANTNEWS

22:00 19.12.2024

SHANTNEWS

Քննարկեցինք անտառների կառավարման և ապօրինի ծառահատումների դեմ պայքարին վերաբերվող հարցեր․ վարչապետ

21:57 19.12.2024

Քննարկեցինք անտառների կառավարման և ապօրինի ծառահատումների դեմ պայքարին վերաբերվող հարցեր․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք անտառների կառավարման եւ ապօրինի ծառահատումների դեմ պայքարին վերաբերվող հարցեր»։ ...

Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր. Մախաչև

21:54 19.12.2024

Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր. Մախաչև

UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոստովանել է, որ կարիերայի ամենածանր մենամարտը եղել է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիի դեմ առաջին հանդիպումը։ «Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր, սակայն դա ամենածանրը չէր։ 5 ռաունդ Վոլկանովսկու հետ․ դա խենթություն էր։ Զարկերակս հասնում էր 200-ի»,- ռուսաստանցի մարտիկի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Մախաչևը տիտղոսի […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

21:48 19.12.2024

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 20:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, […] ...

BACK_TO_TOP