Հավաքների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանություն-լրագրող կապի ամրապնդում, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացում. ՆԳՆ-ում տեղի է ունեցել վերապատրաստման երկօրյա դասընթաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
-0.91 oC

Հավաքների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանություն-լրագրող կապի ամրապնդում, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացում. ՆԳՆ-ում տեղի է ունեցել վերապատրաստման երկօրյա դասընթաց

19:03 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 17-18-ը Ներքին գործերի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպել էր վերապատրաստման երկօրյա դասընթաց, որին մասնակցում էին ոստիկանության աշխատակիցներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նպատակը հավաքների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանություն-լրագրող կապի ամրապնդումը, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև լրագրողների անվտանգության ապահովումն էր: Դասընթացն իրականացվել է Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած լրագրողների անվտանգության արշավի շրջանակում։

Վերապատրաստման դասընթացի բանախոսներն էին Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և լրատվամիջոցների իրավունքի գծով խորհրդատու Փիթեր Նուրլենդերը, միջազգային փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար-հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանն իր խոսքում ընդգծել է նմանատիպ վերապատրաստումների անհրաժեշտությունը, քանի որ թե՛ ոստիկանները, թե՛ լրագրողները հաճախ առնչվում են այնպիսի դեպքերի, որոնք խնդրահարույց իրավիճակներ են ստեղծում նրանց համար։

Բանախոսներն անդրադարձել են մի շարք թեմաների, մասնավորապես՝ ժողովրդավարական հասարակությունում եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝ ԶԼՄ-ների և խոսքի ազատության դերը, լրագրողների պաշտպանության շրջանակում ՀՀ օրենսդրությունը և այլն։

Տեղի է ունեցել ակտիվ քննարկում, որի ընթացքում բանախոսները և դասընթացի մասնակիցները ներկայացրել են տեղական ու միջազգային փորձը։

Միջազգային փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանի խոսքով՝ «Դասընթացն արդյունավետ է անցնում, որովհետև բախվում են տարբեր մտքեր։ Լրագրողների և ոստիկանների շփումները, անհամաձայնությունները, տեսակետների տարբերությունը ողջունելի է, քանի որ այն կարող է ուղղումներ մտցնել և՛ լրագրողների, և՛ ոստիկանության ծառայողների աշխատանքում»։

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և լրատվամիջոցների իրավունքի գծով խորհրդատու Փիթեր Նուրլենդերի խոսքով՝ վերապատրաստման երկօրյա դասընթացը երկխոսության կարևոր քայլերից է․ «Այս դասընթացը կարևոր է, քանի որ լրագրողներին և ոստիկանության ծառայողներին երկխոսելու հնարավորություն է տալիս։ Հնարավորություն է տալիս նաև զարգացնելու ոստիկանության ըմբռնումը այն դժվարությունների մասին, որոնց բախվում են լրագրողները, ինչպես նաև լրագրողին՝ հասկանալու, թե ինչպես է աշխատում ոստիկանությունը»։

Այսպիսով, նմանատիպ դասընթացները կարևոր քայլ են լրագրողների ու ոստիկանների միջև ավելի սերտ համագործակցության հաստատման ուղղությամբ, ինչը նպաստում է երկուստեք համախմբված և անվտանգ աշխատանքային միջավայրի ստեղծմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» 4 տրանսֆեր կկատարի Գվարդիոլային աջակցելու համար

22:16 19.12.2024

«Մանչեսթեր Սիթին» 4 տրանսֆեր կկատարի Գվարդիոլային աջակցելու համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մտադիր է չորս խոշոր տրանսֆեր իրականացնել այս ձմռանը, հաղորդում է Daily Mail-ը։ Այդ կերպ ակումբի ղեկավարությունը ցանկանում է աջակցել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, որը դժգոհում է կադրային խնդիրների պատճառքով։ Մանչեսթերցիները փնտրում են հենակետային կիսապաշտպանի, երկրորդ հարձակվողի, կենտրոնական ու աջ պաշտպանների։ Բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Սիթին» նախորդ 11 խաղում տարել է 1 հաղթանակ, […] ...

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ղեկավարի դեմ

22:08 19.12.2024

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ ղեկավարի դեմ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և չորս այլ պաշտոնյաների պատժամիջոցների ցուցակում ներառելու իրենց որոշման մասին։ «Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացի հինգ պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների համար»,- ասվում է բրիտանական կառավարության կայքի մամուլի հաղորդագրության մեջ։ Բացի Գոմելաուրիից, պատժամիջոցները ներառել […] ...

SHANTNEWS

22:00 19.12.2024

SHANTNEWS

Քննարկեցինք անտառների կառավարման և ապօրինի ծառահատումների դեմ պայքարին վերաբերվող հարցեր․ վարչապետ

21:57 19.12.2024

Քննարկեցինք անտառների կառավարման և ապօրինի ծառահատումների դեմ պայքարին վերաբերվող հարցեր․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք անտառների կառավարման եւ ապօրինի ծառահատումների դեմ պայքարին վերաբերվող հարցեր»։ ...

Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր. Մախաչև

21:54 19.12.2024

Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր. Մախաչև

UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոստովանել է, որ կարիերայի ամենածանր մենամարտը եղել է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիի դեմ առաջին հանդիպումը։ «Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր, սակայն դա ամենածանրը չէր։ 5 ռաունդ Վոլկանովսկու հետ․ դա խենթություն էր։ Զարկերակս հասնում էր 200-ի»,- ռուսաստանցի մարտիկի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Մախաչևը տիտղոսի […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

21:48 19.12.2024

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 20:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, […] ...

BACK_TO_TOP