18:46 19.12.2024
UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի հետ ռևանշ-մենամարտի մասին։
«Մեր առաջին մենամարտից հետո ես գիտեմ, թե ինչի է ընդունակ Արմանը։ Կարծում եմ՝ կարող եմ նրան վաղաժամ հաղթել։ Օլիվեյրայի հետ մենամարտում Չարլզը յուրքանչյուր ռաունդում քիչ էր մնում` խեղդեր նրան։ Ես համոզված եմ, որ իմ վարպետությունը ավելի բարձր մակարդակի է, քան Օլիվեյրայինը և դա կարող է ինձ օգնել մենամարտը ավարտել առանց մրցավարների որոշման»,- Մախաչևի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Մարզիկների միջև ռևանշ-մենամարտը տեղի կունենա հունվարի 18-ին` UFC 311 մրցաշարում։ Առաջին մենամարտն ավարտվել է Մախաչևի հաղթանակով, մրցավարների որոշմամբ։ Մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին` Սանկտ Պետերբուրգում։
33-ամյա Մախաչևն իր կարիերայում տարել է 26 հաղթանակ և կրել 1 պարտություն։ 28-ամյա Ծառուկյանը 22 անգամ է հաղթել մրցակիցներին, 3 անգամ էլ պարտվել։
21:54 19.12.2024
Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր. ՄախաչևUFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոստովանել է, որ կարիերայի ամենածանր մենամարտը եղել է ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկիի դեմ առաջին հանդիպումը։ «Ծառուկյանի հետ մենամարտը ամենադժվարներից մեկն էր, սակայն դա ամենածանրը չէր։ 5 ռաունդ Վոլկանովսկու հետ․ դա խենթություն էր։ Զարկերակս հասնում էր 200-ի»,- ռուսաստանցի մարտիկի խոսքերը մեջբերում է ESPN-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Մախաչևը տիտղոսի […] ...
21:48 19.12.2024
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելԴեկտեմբերի 19-ին, ժամը 20:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, […] ...
21:42 19.12.2024
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական բողոքի ցույցն է տեղի ունենումԹբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կրկին հակակառավարական բողոքի ակցիա է տեղի ունենում, Ռուսթավելի պողոտան արգելափակված է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին միացել են տարբեր խմբեր, որոնք երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով: Ինչպես նախորդ օրերին, հինգշաբթի օրը բողոքի ցույցերը սկսվել են ցերեկը սոցիալական տարբեր խմբերի և մասնագիտությունների ներկայացուցիչների երթերով։ Խորհրդարանից դուրս […] ...
21:36 19.12.2024
Չեմպիոնական պայքարում «Ատալանտան» բադերն են, մենք` որսորդները. «Ինտերի» նախագահՄիլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան կարծում է, որ «Ատալանտան» Իտալիայի Ա սերիայի չեմպիոնության գլխավոր հավակնորդներից է։ «Կան տարբեր բնավորություն ունեցող թիմեր, բայց «Ատալանտան» այժմ հաղթողի հոգեբանություն է ձեռք բերել, իսկ դա շատ բարդ գործընթաց է։ Նրանք, միանշանակ, կարող են դիմանալ ճնշմանը, որին բախվելու են մրցաշրջանի ընթացքում։ Չեմպիոնական պայքարում «Ատալանտան» բադերն են, մենք` որսորդները։ Համոզված եմ, […] ...
21:28 19.12.2024
Սիրիայի նոր իշխանություններն պնդում են, որ երաշխավորել են կրոնական փոքրամասնությունների անվտանգությունըՍիրիայի նոր իշխանությունները անվտանգության երաշխիքներ են տրամադրել երկրում բնակվող կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում տեղեկատվության նախարար Մուհամեդ Յակուբ ալ-Օմարը, հայտնում է Al Watan թերթը։ «Ռազմական գործողությունների դեպարտամենտը հանդիպում է անցկացրել սիրիական տարածքում բնակվող տարբեր դավանանքների ներկայացուցիչների հետ և նրանց անվտանգության երաշխիքներ է տրամադրել»,-ասել է ալ-Օմարը։ Նրա խոսքով, կրոնական բազմազանությունը հնագույն […] ...
21:20 19.12.2024
340 000 քաղաքացի ՀՀ-ում ունի անհուսալի վարկեր, ի՞նչ լուծում է առաջարկում գործադիրը. զրույց ԱՍՀ փոխնախարարի հետ2025թ. փետրվարի 1-ից կգործարկվի մի ծրագիր, որից կարող են օգտվել վարկային պարտավորություն ունեցող անձինք, ում վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը առնվազն 3 տարի դասակարգված են որպես անհուսալի։ Ի՞նչ ծրագիր է սա, ի՞նչ նպատակով է իրականացվում, և ի՞նչ հարցեր է առաջացրել հանրության շրջանում: Այս ամենի մասին «Հեռանկարն» այսօր զրուցել […] ...