Այս անգամ ես հաղթեցի «Լուսաիլ» ստադիոնում. Մբապե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
-0.91 oC

Այս անգամ ես հաղթեցի «Լուսաիլ» ստադիոնում. Մբապե

20:24 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է իր տպավորություններով։ Կատարի Լուսաիլ քաղաքի համանուն ստադիոնում կայացած խաղում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել էր մեքսիկական «Պաչուկային»։

«Միջմայրցամաքային գավաթը վերադառնում է Մադրիդ։ Երկրորդ տիտղոսը մրցաշրջանում։ Այս անգամ ես հաղթեցի «Լուսաիլ» ստադիոնում»,- սոցցանցերում գրել է Մբապենը։

Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնության եզրափակիչը ևս կայացել էր «Լուսաիլում», որտեղ Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր արգենտինացիներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա Սերիան կազմել է ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

22:56 19.12.2024

Ա Սերիան կազմել է ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Transfermarkt-ը ներկայացրել է Իտալիայի առաջնությունում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ․ Միկ Մենիան («Միլան»)՝ 35 միլիոն եվրո։ Պաշտպաններ․ Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»)՝ 60 միլիոն, Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»)՝ 75 միլիոն, Բրեմեր («Յուվենտուս»)՝ 60 միլիոն։ Կիսապաշտպաններ․ Նիկոլո Բարելա («Ինտեր»)՝ 80 միլիոն, Էդերսոն («Ատալանտա»)՝ 50 միլիոն, Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»)՝ 85 միլիոն, Տեյանի Ռեյնդերս («Միլան»)՝ 50 միլիոն։ Հարձակվողներ․ Կրիստիան […] ...

Գուտերեշը կոչ է արել պատժամիջոցները քննարկելիս հաշվի առնել Սիրիայում փոփոխվող իրավիճակը

22:48 19.12.2024

Գուտերեշը կոչ է արել պատժամիջոցները քննարկելիս հաշվի առնել Սիրիայում փոփոխվող իրավիճակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել միջազգային հանրությանը պատժամիջոցների հնարավոր չեղարկման հարցը քննարկելիս հաշվի առնել Սիրիայում փոփոխվող իրավիճակը։ «Պատժամիջոցներ կիրառվեցին Ասադի ռեժիմի դեմ: Իրավիճակը փոխվել է: Ակնհայտ է, որ մենք իշխանության անցման գործընթացում ենք, և անցման գործընթացում, կարծում եմ, երկու կողմերն էլ շատ աշխատանք ունեն անելու: Բայց ես հավատում եմ, որ այն դրամատիկ […] ...

Արդյո՞ք ԱՄՆ կոնգրեսը կընդունի Ադրբեջանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը

22:40 19.12.2024

Արդյո՞ք ԱՄՆ կոնգրեսը կընդունի Ադրբեջանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նոր նախագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի դեմ: Հիմքը Արցախում իրականացված էթնիկ զտումն է ու Հայաստանի դեմ ագրեսիան: Ովքե՞ր են նախաձառնողները ու ի՞նչ մանրամասներ են հայտնի բովանդակության մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադաձել է Արտյոմ Երկանյանը․ «Երկկուսակցական նախաձեռնություն է: Համահեղինակը Միչիգանը ներկայացնող դեմոկրատ սենատոր Գարի Փիթերսն է, ով անցած […] ...

Այս տարին ֆանտաստիկ էր. Անչելոտի

22:32 19.12.2024

Այս տարին ֆանտաստիկ էր. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում մեքսիկական «Պաչուկայի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակից ու կարիերայի հերթական տիտղոսը նվաճելուց հետո խոսել է իր տպավորությունների մասին։ «Ցանկանում եմ անկեղծ լինել։ «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճելն ավելի հեշտ է, քան որևէ այլ թիմում։ Սա ֆանտաստիկ ակումբ է, որն ունի երկրպագուական անհավանական աջակցություն ու աշխարհի լավագույն խաղացողներին։ Նման […] ...

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 20-ին

22:28 19.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 20-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Մուշական 2, 4, 10 փողոցներ, 11։00-17:00 Վ․ Սարգսյան փ. 26/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աթոյան անց. 11, 13, 15, 19, 21 շենքեր, Դիմիտրովի փ. 76, 78, 80 շենքեր, Թբիլիսյան խճուղի […] ...

Էրդողան. Սիրիայի վերականգնումը հնարավոր է միջազգային հանրության մասնակցությամբ

22:24 19.12.2024

Էրդողան. Սիրիայի վերականգնումը հնարավոր է միջազգային հանրության մասնակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կահիրեում «Իսլամական ութնյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որտեղ նա հայտարարել է, որ Սիրիայի արագ վերականգնումը հնարավոր է միջազգային հանրության մասնակցությամբ։ Այս մասին Թուրքիայի ղեկավարի վարչակազմը հայտարարել է բանակցությունների արդյունքներով։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել Սիրիան որպես մի երկիր, որտեղ տիրում […] ...

BACK_TO_TOP