20:24 19.12.2024
Այս անգամ ես հաղթեցի «Լուսաիլ» ստադիոնում. ՄբապեՄադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո կիսվել է իր տպավորություններով։ Կատարի Լուսաիլ քաղաքի համանուն ստադիոնում կայացած խաղում «Ռեալը» 3-0 հաշվով հաղթել էր մեքսիկական «Պաչուկային»։ «Միջմայրցամաքային գավաթը վերադառնում է Մադրիդ։ Երկրորդ տիտղոսը մրցաշրջանում։ Այս անգամ ես հաղթեցի «Լուսաիլ» ստադիոնում»,- սոցցանցերում գրել է Մբապենը։ Հիշեցնենք, որ 2022 […] ...
20:16 19.12.2024
Ազգային ժողովում կայացել է աշխատանքային քննարկում․ քննարկվել են ՆԳՆ-ի կողմից առաջարկվող օրենսդրական նախագծերԴեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող մի շարք օրենսդրական նախագծեր: ...
20:08 19.12.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հնդկաստանում էրՀնդկական կողմի հրավերով պաշտոնական այցով Նյու Դելի է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ բարեկամական, փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը: Այս համատեքստում առանցքային է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Այցի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:55 19.12.2024
Մոսկվայում անցկացվում է մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովըՀիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրությունը՝ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, ընթանում է Մշակույթի ոլորտում Ռուսաստան-Հայաստան երկրորդ կրթական համաժողովը, որին մասնակցում է արվեստի բնագավառի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, համաժողովի շրջանակում նախատեսվում են զեկույցներ և քննարկումներ […] ...
19:51 19.12.2024
Դոնարումայի դեմքին 10 կար են դրելՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել «Մոնակոյի» դեմ Ֆրանսիայի Լիգա 1-ի 16-րդ տուրի հանդիպումը։ Խաղի 17-րդ րոպեին նա դեմքի վնասվածք է ստացել «Մոնակոյի» կոտդիվուարցի պաշտպան Ուիլֆրեդ Սինգոյի հետ բախման հետևանքով։ Դարպասապահի դեմքին 10 կար են դրել, հաղորդում է RMC-ն։ Այդ խաղում ՊՍԺ-ն արտագնա հաղթանակ էր տարել 4-2 հաշվով։ Le visage marqué de […] ...