19:51 19.12.2024
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել «Մոնակոյի» դեմ Ֆրանսիայի Լիգա 1-ի 16-րդ տուրի հանդիպումը։
Խաղի 17-րդ րոպեին նա դեմքի վնասվածք է ստացել «Մոնակոյի» կոտդիվուարցի պաշտպան Ուիլֆրեդ Սինգոյի հետ բախման հետևանքով։
Դարպասապահի դեմքին 10 կար են դրել, հաղորդում է RMC-ն։
Այդ խաղում ՊՍԺ-ն արտագնա հաղթանակ էր տարել 4-2 հաշվով։
Le visage marqué de Gigio Donnarumma. 😨
📸 @ArthurPerrot @RMCsport pic.twitter.com/p8RlyYbx2z
— Actu Foot (@ActuFoot_) December 18, 2024
10:34 11.03.2025
Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ Իլոն Մասկին աջակցություն ցույց տալու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կգնի նոր Tesla մեքենա՝ ընկերության սեփականատեր Իլոն Մասկին աջակցելու համար։ «Վաղը առավոտյան ես գնելու եմ բոլորովին նոր Tesla՝ որպես վստահության և աջակցության քվե Իլոն Մասկի համար»,- գրել է նա Truth Social-ում: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մասկի՝ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) գործողությունները, որը զբաղվում է կառավարական ապարատի չափերի կրճատմամբ, ԱՄՆ-ում […] ...
10:20 11.03.2025
Բամբակաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 12-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։ ...
10:16 11.03.2025
Ո՞ր թիմերն են ամենաշատը ծախսել՝ աշխատավարձ վճարելու համարՈՒԵՖԱ-ն նշել է այն ակումբներին, որոնք նախորդ մրցաշրջանում ամենաշատն են ծախսել՝ ֆուտբոլիստներին աշխատավարձեր վճարելու համար, հայտնում է Marca-ն: 2023/24 մրցաշրջանում եվրոպական ակումբներից ամենաշատը ծախսել է ֆրանսիական ՊՍԺ-ն՝ 658 միլիոն եվրո: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (554 միլիոն), իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը» (505 միլիոն): ...
10:13 11.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․44 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.54 դրամ: ...
10:00 11.03.2025
Ռուբիո. Միացյալ Նահանգները դեռ չի քննարկել Բրյուսելի հետ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների վերացման հարցըԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Սաուդյան Արաբիա թռիչքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նրան հարցրել են, թե արդյոք ԵՄ-ի հետ քննարկվել է Մոսկվայի դեմ համայնքի կողմից սահմանված սահմանափակումների թուլացումը։ «Մենք դեռ չենք հասել այդ փուլին: Ակնհայտ է, որ եվրոպացիներն ունեն իրենց […] ...
09:55 11.03.2025
Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Թեղենիք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Թեղենիք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ-ից։ ...