ԵԽ-ն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
+4.09 oC

ԵԽ-ն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև՝ պահանջելով պատժամիջոցների կիրառում

17:20 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով, ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձև։ Այս քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի ազատության և այլախոհության ճնշումը՝ կոչ անելով ԵՄ գործադիր իշխանություններին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։

Խորհրդարանն առաջարկում է նաև կասեցնելն էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022թ․ փոխըմբռնման հուշագիրը։ Բանաձևում խորհրդարանականները պնդում են՝ Ադրբեջանը պետք է «անվերապահորեն ազատ արձակի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված իրավապաշտպաններին, լրագրողներին, քաղաքացիական և քաղաքական գործիչներին, վերացնի նրանց դեմ ուղղված բոլոր մեղադրանքները»։

Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ շարունակվող ճնշումները։ Բանաձևն ընդգծում է 2023 թվականից ի վեր սրացող բռնաճնշումները, որոնք հատկապես ուժեղացել են COP29 գագաթնաժողովի շուրջ, և կոչ  անում անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բանաձևը նաև ընդգծում է բանտարկյալների մարդու իրավունքների կանոնավոր խախտումը՝ ներառյալ կալանքի անմարդկային պայմանները, խոշտանգումները և կին քաղբանտարկյալների նկատմամբ նպատակաուղղված ոտնձգությունները:

Կարևորն է՝ բանաձևում հիշատակվում են 23 հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախկին ղեկավարները, կոչ արվում անհապաղ ազատ արձակել նրանց, երկրի բոլոր քաղբանտարկյալների հետ միասին։ Դեկտեմբերի 18-ի խորհրդարանական քննարկման ժամանակ մի քանի խորհրդարանականներ բարձրացրել են հայ պատանդների հարցը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ ուղղված ագրեսիայի և մարդու իրավունքների ոտնահարման քաղաքականությունը։

Այդ համատեքստում պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը կարևորել է Եվրախորհրդարանի «մոտեցման փոփոխությունը» և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների ընդլայնումը, մասնավորապես, հղում անելով հայության բռնի արտաքսմանը։ Մեկ այլ խորհրդարանական՝ Մարինա Մեսուրեն հայտարարել է. «մարդու իրավունքները սիստեմատիկորեն ոտնահարվում են, Ադրբեջանը ամենավատ երկրներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է մամուլի ազատությանը, Human Rights Watch-ն արձանագրել է խոշտանգումների և նվաստացնող վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ, ովքեր կալանավորվել են Լեռնային Ղարաբաղում գործողություններից հետո»: Խորհրդարանականը դատապարտել է «հայ հարևանների նկատմամբ բռնաճնշումների քաղաքականությունը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագների մասնակի փոխհատուցում տրամադրելու համար

19:43 19.12.2024

Պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագների մասնակի փոխհատուցում տրամադրելու համար

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից 2014 թ. դեկտեմբերի 18-ին ընդունված որոշման կիրառումն ապահովելու և Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով գործադիրն […] ...

Երիտասարդը զբաղվում էր ապօրինի թմրաշրջանառությամբ․ Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը

19:39 19.12.2024

Երիտասարդը զբաղվում էր ապօրինի թմրաշրջանառությամբ․ Նոր Նորքի ոստիկանների բացահայտումը

Ապօրինի թմրամիջոց պահելու, իրացնելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 16-ին Նոր Նորքի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 58 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով 26 փաթեթ: Երիտասարդը հայտել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրացնելու նպատակով ձեռք է բերել համացանցի միջոցով։ Հայտնել է նաև, որ 10 […] ...

Աշխարհի նախկին առաջին ռակետը «սպիտակ քարտ» է ստացել և կմասնակցի Australian Open-ին

19:30 19.12.2024

Աշխարհի նախկին առաջին ռակետը «սպիտակ քարտ» է ստացել և կմասնակցի Australian Open-ին

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սիմոնա Հալեպը «սպիտակ քարտ» է ստացել, որով կմասնակցի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Australian Open-ի հիմնական փուլին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 33-ամյա ռումինուհին 2024 թ. մարտին վերադարձել է մեծ կորտ դոպինգային սկանդալի պատճառով երկու տարի որակազրկումից հետո։ Նա WTA-ի դասակարգման աղյուսակում այժմ 877-րդն է։ Հալեպը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող […] ...

Գողությունը կատարել էր հաղորդում տված կինը. Արագածոտնի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

19:26 19.12.2024

Գողությունը կատարել էր հաղորդում տված կինը. Արագածոտնի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Կաքավաձոր գյուղի բնակիչ 34-ամյա մի կին և հայտնել, որ բնակարանից անհետացել է 90 հազար դրամ: Հայտնել էր նաև, որ նախկինում ևս բնակարանից անհետացել է 1000 դոլար, ինչի վերաբերյալ ոստիկանություն չի դիմել: Համայնքային ոստիկանության Թալինի բաժին հրավիրված կաքավաձորցի կինը հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 25-ի ժամը 17:30-ից […] ...

Կփոխվի զինակոչիկի տարկետման կարգը, աղետից տուժած ալավերդցիները կունենան նոր տներ. գործադիրի որոշումները

19:21 19.12.2024

Կփոխվի զինակոչիկի տարկետման կարգը, աղետից տուժած ալավերդցիները կունենան նոր տներ. գործադիրի որոշումները

Կհամաֆինանսավորվի 28 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր, որոշ հիվանդությունների դեպքում զինակոչիկները կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի, Ալավերդու՝ աղետից տուժած վթարային 25 բնակարանի սեփականատերերին նոր բնակարաններ գնելու շանս կտրվի. որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Սիրիայի խոշորագույն ստադիոնում հրդեհ է բռնկվել

19:16 19.12.2024

Սիրիայի խոշորագույն ստադիոնում հրդեհ է բռնկվել

Խոշոր հրդեհ է բռնկվել Սիրիայի Հալեպ քաղաքի միջազգային ստադիոնում։ Al Watan-ի համաձայն՝ անհայտ անձինք են հրդեհել մարզական կառույցը։ Սիրիայի քաղաքացիական պաշտպանությանը հաջողվել է մարել կրակը։ 2007 թվականին կառուցված ստադիոնը հյուրընկալում է 75 հազար հանդիսական։ Դա Սիրիայի խոշորագույն ստադիոնն է, որտեղ խաղեր է անցկացնում նաև երկրի ազգային հավաքականը։ ...

BACK_TO_TOP