16:17 19.12.2024
Դեկտեմբերի 17-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության հարցերով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ՓԾ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության հարցերով պատասխանատուներ։
Միջոցառման նպատակն էր քաղաքացիական պաշտպանության բնագավառում փոխհամագործակցության ամրապնդումը և պատրաստվածության ապահովումը։
Բացման խոսքով հանդես է եկել ՆԳՆ ՓԾ ՔՊ վարչության պետի տեղակալ Էդգար Վաղարշակյանը, ով կարևորել է նման ձևաչափով աշխատանքային սեմինար-քննարկումը՝ անդրադարձ կատարելով քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը, որպես պետության կարևոր գործառույթ և ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ:
«Պետության անվտանգության ոլորտում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր և միջոցառումներ, կատարվում են հայեցակարգային փոփոխություններ, միևնույն ժամանակ ՔՊ ոլորտում միշտ կան անելիքներ: Մասնավորապես կարևորվում են ՔՊ ուժերի ստեղծումը, դրանց տեխնիկական վերազինումն ու նախապատրաստումը, նյութատեխնիկական հիմքի ամրապնդումն ու քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների պատրաստության բարձր մակարդակի պահպանումը՝ մարդկանց կյանքի և առողջության, նյութական և մշակութային արժեքների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով»,-իր խոսքում նշել է ՔՊ վարչության պետի տեղակալը։
Օրակարգային հարցերի շուրջ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական կառավարման մարմիններում հակահրդեհային կանխարգելիչ և հրդեհի դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման, քաղաքացիական պաշտպանական տեսանկյունից կենսաբանական անվտանգության, քիմիական և ճառագայթային ռիսկերի, առաջին հոգեբանական օգնության և աղետների ժամանակ առաջին օգնության հարցերին։ Կարևորվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի կառավարման մարմինների համար կազմակերպվող վերապատրաստումները, որոնք կրելու են շարունակական բնույթ:
Հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, պատշաճ հսկողության իրականացման, բնակչության պատրաստվածության բարձրացման, հանրային իրազեկման և անհրաժեշտության դեպքում տուժած բնակչությանն օգնության ցուցաբերման ուղղությամբ։
19:16 19.12.2024
Սիրիայի խոշորագույն ստադիոնում հրդեհ է բռնկվելԽոշոր հրդեհ է բռնկվել Սիրիայի Հալեպ քաղաքի միջազգային ստադիոնում։ Al Watan-ի համաձայն՝ անհայտ անձինք են հրդեհել մարզական կառույցը։ Սիրիայի քաղաքացիական պաշտպանությանը հաջողվել է մարել կրակը։ 2007 թվականին կառուցված ստադիոնը հյուրընկալում է 75 հազար հանդիսական։ Դա Սիրիայի խոշորագույն ստադիոնն է, որտեղ խաղեր է անցկացնում նաև երկրի ազգային հավաքականը։ ...
19:12 19.12.2024
Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. վարչապետ Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը. -Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, և չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված […] ...
19:07 19.12.2024
Տեղի է ունեցել ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումըԴեկտեմբերի 19-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվել է առցանց ձևաչափով: Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որպես գործող նախագահող, հանդես է եկել տեսաուղերձով: Ընդգծվել են կազմակերպությունում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն» եռամիասնության ներքո ՀՀ կողմից գործադրված ջանքերը՝ միտված ՍԾՏՀԿ շրջանակներում […] ...
19:03 19.12.2024
Հավաքների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանություն-լրագրող կապի ամրապնդում, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացում. ՆԳՆ-ում տեղի է ունեցել վերապատրաստման երկօրյա դասընթացԴեկտեմբերի 17-18-ը Ներքին գործերի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպել էր վերապատրաստման երկօրյա դասընթաց, որին մասնակցում էին ոստիկանության աշխատակիցներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նպատակը հավաքների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանություն-լրագրող կապի ամրապնդումը, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև լրագրողների անվտանգության ապահովումն էր: Դասընթացն իրականացվել է Եվրոպայի խորհրդի կողմից […] ...
18:57 19.12.2024
Հայտնաբերվել է մարիխուանա և շոկո. 34-ամյա երևանցին կալանավորվել էՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ: Դեկտեմբերի 10-ին, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Գայի պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ՝ 34-ամյա և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա երկու տղամարդկանց ու, վերջինիս կողմից շահագործվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխեցին […] ...
18:52 19.12.2024
Գևորգ Պապոյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահինԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ «Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և […] ...