«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթ. hայտնի են անվանացանկերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
+5.09 oC

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթ. hայտնի են անվանացանկերը

16:12 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:

Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն իրականացնելու են փակ, գաղտնի քվեարկություն:

Հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների լրիվ ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝

ա. լավագույն 3 մարզիկներ,

բ. լավագույն կին մարզիկ,

գ. հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,

դ. լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),

ե. լավագույն երիտասարդ մարզիկ,

զ. վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,

է. Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,

ը. լավագույն մարզիչ,

թ. հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):

Այլ մանրամասներ՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը

19:06 19.12.2024

Տեղի է ունեցել ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը

Դեկտեմբերի 19-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվել է առցանց ձևաչափով: Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որպես գործող նախագահող, հանդես է եկել տեսաուղերձով: Ընդգծվել են կազմակերպությունում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն» եռամիասնության ներքո ՀՀ կողմից գործադրված ջանքերը՝ միտված ՍԾՏՀԿ շրջանակներում […] ...

Հավաքների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանություն-լրագրող կապի ամրապնդում, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացում. ՆԳՆ-ում տեղի է ունեցել վերապատրաստման երկօրյա դասընթաց

19:03 19.12.2024

Հավաքների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանություն-լրագրող կապի ամրապնդում, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացում. ՆԳՆ-ում տեղի է ունեցել վերապատրաստման երկօրյա դասընթաց

Դեկտեմբերի 17-18-ը Ներքին գործերի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպել էր վերապատրաստման երկօրյա դասընթաց, որին մասնակցում էին ոստիկանության աշխատակիցներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նպատակը հավաքների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանություն-լրագրող կապի ամրապնդումը, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև լրագրողների անվտանգության ապահովումն էր: Դասընթացն իրականացվել է Եվրոպայի խորհրդի կողմից […] ...

Հայտնաբերվել է մարիխուանա և շոկո. 34-ամյա երևանցին կալանավորվել է

18:57 19.12.2024

Հայտնաբերվել է մարիխուանա և շոկո. 34-ամյա երևանցին կալանավորվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ: Դեկտեմբերի 10-ին, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Գայի պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ՝ 34-ամյա և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա երկու տղամարդկանց ու, վերջինիս կողմից շահագործվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխեցին […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահին

18:52 19.12.2024

Գևորգ Պապոյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ «Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և […] ...

Կարծում եմ՝ կարող եմ ժամանակից շուտ հաղթել Ծառուկյանին․ Մախաչև

18:46 19.12.2024

Կարծում եմ՝ կարող եմ ժամանակից շուտ հաղթել Ծառուկյանին․ Մախաչև

UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը խոսել է դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի հետ ռևանշ-մենամարտի մասին։ «Մեր առաջին մենամարտից հետո ես գիտեմ, թե ինչի է ընդունակ Արմանը։ Կարծում եմ՝ կարող եմ նրան վաղաժամ հաղթել։ Օլիվեյրայի հետ մենամարտում Չարլզը յուրքանչյուր ռաունդում քիչ էր մնում` խեղդեր նրան։ Ես համոզված եմ, որ իմ վարպետությունը […] ...

Ալյուրի և թեփի վաճառակետում անհայտ ծագման ծխախոտ էր վաճառում

18:42 19.12.2024

Ալյուրի և թեփի վաճառակետում անհայտ ծագման ծխախոտ էր վաճառում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում դեկտեմբերի 18-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տանձուտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը գյուղում գտնվող ալյուրի և թեփի իր վաճառակետում, առանց համապատասխան հարկային հաշիվների, նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմապիտակների, վաճառում է անհայտ ծագման ծխախոտ: Ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Նույն օրը […] ...

BACK_TO_TOP