Պուտինը նշել է, որ միշտ պատրաստ է խոսել կամ հանդիպել Թրամփի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.91
  • RUBLE
    3.83
  • 410.98
WEATHER
+10.09 oC

Պուտինը նշել է, որ միշտ պատրաստ է խոսել կամ հանդիպել Թրամփի հետ

15:22 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի խոսել Ամերիկայի ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ և համաձայն է հանդիպել նրա հետ։

«Ես պատրաստ եմ այդ զրույցին ցանկացած պահի և պատրաստ կլինեմ հանդիպման, եթե նա դա ցանկանա», – ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

17:55 19.12.2024

ԵՄ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը՝ դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ երկկողմ առևտրային հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ ՀՀ-ից սննդամթերքի արտահանմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվել է նաև աշխարհագրական նշումներին (GI) առնչվող հարցեր՝ պայմանավորված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորություններով: Մտքեր են փոխանակվել […] ...

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի օրինական առաջնորդի հետ բանակցելու պատրաստակամության մասին

17:50 19.12.2024

Պուտինը հայտարարել է Ուկրաինայի օրինական առաջնորդի հետ բանակցելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ցանկացած լեգիտիմ առաջնորդի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Եթե ինչ-որ մեկը գնա քվեարկության և լեգիտիմություն ձեռք բերի, մենք պատրաստ ենք խոսել ցանկացածի, այդ թվում՝ Զելենսկիի հետ», – ասել է Պուտինը՝ «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հանդիպման ժամանակ: «Եթե Ուկրաինան իսկապես ցանկանում է գնալ խաղաղ կարգավորման ճանապարհով, նրանք, […] ...

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

17:45 19.12.2024

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Կառավարությունն ընդունել է որոշում՝ 2020 թ. հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշմամբ հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի […] ...

Անչելոտիի պատմական նվաճումը

17:40 19.12.2024

Անչելոտիի պատմական նվաճումը

Կառլո Անչելոտին Միջմայրցամաքային գավաթի խաղարկությունում հաղթելու շնորհիվ դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր մարզիչը։ Opta-ն գրում է, որ «Ռեալը» իտալացի մասնագետի գլխավորությամբ նվաճել է արդեն 15 տիտղոս։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է Միգել Մունյոսին։ Վերջինս թիմը մարզել է 1960-1974 թվականներին։ Անչելոտին «Ռեալի» հետ երեքական անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, երկուական անգամ` […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ

17:35 19.12.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերի հետ: Զրուցակիցները կարևորել են տարբեր ոլորտներում Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների հետևողական զարգացումը, այդ թվում՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն առաջ մղելու ուղղությամբ: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես […] ...

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ

17:31 19.12.2024

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից 11 ամսում պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ

Զեկուցվող օրակարգային հարցերի քննարկումից հետո, վարչապետը տեղեկություն է փոխանցել նախորդ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցած 33 մլրդ 249 մլն դրամի վերաբերյալ՝ որպես Հայաստանի Հանրապետության շահաբաժին: «Կարծում եմ, որ սա մի իրադարձություն է, որն արժե ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան 20 և ավելի տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Ուզում […] ...

BACK_TO_TOP