13:48 19.12.2024
Դեկտեմբերի 15-ին կայացած «Որակի նշան-Երևան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Երեմյան կաթնամթերքը հաղթող է ճանաչվել «Տարվա ապրանքանիշ» անվանակարգում։ Սպառողները և որակի մասնագետները լավագույն գնահատականին են արժանացրել Երեմյան կաթնամթերքի ըմպելի յոգուրտները։
Կաթնամթերքի գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը, ստանալով մրցանակը, նշել է, որ 2019 թվականից Երեմյան ընկերությունների խումբը սկսել է «Սերմից սեղան» հայեցակարգով անարատ կաթնամթերքի արտադրությունը։
«Մենք վերահսկում ենք կաթնամթերքի արտադրության ամբողջ գործընթացը՝ սեփական դաշտերում կերի ցանումից և ստացումից մինչև դրա մատակարարում մեր ֆերմա, կաթի ստացում, կաթնամթերքի պատրաստում ու մատակարարում սուպերմարկետներ։ Մենք հայաստանյան կաթնամթերքի շուկա բերեցինք նոր ու բացառիկ որակ։ Շնորհակալ եմ այդ որակը գնահատողներին՝ մեր սպառողներին։ Ուրախ եմ, որ մեր յոգուրտները շատ կարճ ժամանակում սպառողների կողմից դարձան սիրելի ու պահանաջված։
Դրանք պատրաստվում են անարատ կաթից և բնական մրգերից, վիտամիններով հարուստ են և առանց հավելումների, որովհետև մեզ համար կարևորագույն արժեքը որակն է։ Նախքան յուրաքանչյուր պրոդուկտի ներկայացումը՝ առաջին հերթին ինքներս մեզ ենք հարցնում՝ արդյո՞ք սա այն որակն է, որն առողջ կենսակերպ կբերի մեր ընտանիքներին, երեխաներին, հասարակությանը, մեր ներկայիս և պոտենցիալ սպառողներին։ Այս նշաձողը մեզ համար եղել է և մնալու է անսասան»,-ընդգծել է Ռուբեն Սիրադեղյանը։
Նա կարևորել է առողջ սնվելու մշակույթի ձևավորումն ու ապրելակերպը, որին ուղղված է Երեմյան կաթնամթերքի յուրաքանչյուր արտադրանք։
Երեմյան կաթնամթերքի մյուս նորույթը՝ ուտելի յոգուրտները, ևս հասանելի են սպառողներին՝ դարձյալ պատրաստված «Ա» կարգի կաթից, ամբողջովին բնական և առողջարար։ Հիշեցնենք, որ առաջնորդվելով երեք անկյունաքարային գործոններով՝ նորարարություն, որակ և մարդ, «Երեմյան» ընկերությունների խումբը գերժամանակակից ֆերմայի և գործարանի հզորությունների շնորհիվ արտադրում և սպառողին է ներկայացնում շուրջ 100 տեսակի ամենաբարձր որակի բնական կաթնամթերք։
16:23 19.12.2024
Իրավախախտումը չարձանագրելու համար փորձել էր կաշառել պարեկներին16:00 19.12.2024
Շվեյցարիան Ուկրաինային լրացուցիչ 50 մլն դոլար օգնություն կտրամադրի15:52 19.12.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» այս մրցաշրջանում հարցականի տակ է15:38 19.12.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում15:30 19.12.2024
Սպերցյանն այս ձմռանը չի տեղափոխվի «Յուվենտուս»15:26 19.12.2024
Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ձերբակալվել է15:22 19.12.2024
Պուտինը նշել է, որ միշտ պատրաստ է խոսել կամ հանդիպել Թրամփի հետ15:15 19.12.2024
Շատերը չեն տեսնում Մխիթարյանի կատարած աշխատանքը. Բարելա15:07 19.12.2024
«ԿամԱԶ»-ը բախվել է ժայռին. վարորդը մահացել է16:17 19.12.2024
Քաղաքացիական պաշտպանության հարցերին առնչվող սեմինար-քննարկում ՆԳՆ փրկարար ծառայությունումԴեկտեմբերի 17-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության հարցերով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ՓԾ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության հարցերով պատասխանատուներ։ Միջոցառման նպատակն էր քաղաքացիական պաշտպանության բնագավառում փոխհամագործակցության ամրապնդումը և պատրաստվածության ապահովումը։ Բացման խոսքով հանդես է եկել ՆԳՆ ՓԾ ՔՊ վարչության պետի տեղակալ […] ...
16:12 19.12.2024
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթ. hայտնի են անվանացանկերըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 24-ին կիրականացնի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված […] ...
16:06 19.12.2024
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Երևանյան հռչակագիրըՀնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարները և նրանց փոխարինողները 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում մասնակցեցին Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը։ Հանդիպումը նախագահում էր ՀՀ արտաքին գործերի նախարար […] ...
16:00 19.12.2024
Շվեյցարիան Ուկրաինային լրացուցիչ 50 մլն դոլար օգնություն կտրամադրիՇվեյցարիան Կիևին լրացուցիչ 50 մլն դոլար կհատկացնի ձմռանը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և մարդասիրական այլ կարիքներին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։ Միջոցները կուղղվեն էներգահամակարգի վերականգնմանը, քանդված բնակելի շենքերի վերանորոգմանը և մարդասիրական օգնությանը։ Խոսքը, մասնավորապես, պահեստամասերի, վառելիքի, էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների, էլեկտրահաղորդման գծերի արտադրող սարքավորումների և մալուխների մատակարարման մասին է։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից, […] ...
15:52 19.12.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» այս մրցաշրջանում հարցականի տակ էԿատալոնական «Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» ստադիոն այս մրցաշրջանում հարցականի տակ է, հաղորդում է Marca-ն։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ այդ գործընթացը հետաձգվում է առնվազն մինչև 2025թ․ մարտ։ Պատճառն այն է, որ վերականգնողական աշխատանքները սպասվածից դանդաղ են ընթանում։ Նախապես ծրագրված էր, որ «Բարսելոնան» վերադառնալու է «Կամպ Նոու» փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Ակումբում չեն բացառել, […] ...
15:45 19.12.2024
Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ հրաձգային վիրավորում ստացած պատգամավորը մահացել էԽորհրդարանում հրաձգության ժամանակ վիրավորված պատգամավոր Վախթանգ Գոլանձիան մահացել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ «Վախթանգ Գոլանձիան մահացել է, երկրորդ վիրավորին՝ Կան Կվարչիային ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն, նա վիրավորվել է ձեռքի շրջանում», – ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։ Ավելի վաղ Աբխազիայի գլխավոր դատախազության աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր խորհրդարանի շենքի մոտ կրակոցների […] ...