Զինակոչիկները որոշ հիվանդությունների դեպքում կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+11.09 oC

Զինակոչիկները որոշ հիվանդությունների դեպքում կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի

12:36 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում ներկայացրեց զինծառայողների և զինակոչիկների առողջական պիտանելիության վերաբերյալ կարգավորումների փոփոխությունների նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագծով նախատեսվում է որոշ հիվանդությունների պարագայում մեկ տարվա տարեկետման ժամկետից հետո, եթե զինակոչիկի մոտ առողջական վիճակի վատթարացում չի արձանագրվել, նրան զինծառայության համար սահմանափակումով պիտանի ճանաչել։

Նախատեսվում է նաև հստակեցնել առողջական վիճակի վրա հիմնված զինվորական ծառայության պայմաններն ու մի շարք հիվանդությունների նկարագրությունները։  Պապիկյանը նշեց, որ փոփոխությունները կխթանեն զինծառայության արդարացի կազմակերպումը՝ կանխելով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավոր սողանցքները։

«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է մեկ տարով տարեկետում և ենթադրվում է, որ այդ ընթացքում պետք է տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանո՞ւմ է և բարդանում է, որը կտանի ազատման, թե՞ ոչ։ Եվ լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարելու շահագրգռվածություն։ Իհարկե, սա բերում է նրան, որ մի տարվա տարեկետումը բերում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա և այսպես շարունակ։ Մեր գնահատմամբ՝ սա յուրօրինակ սողանցք է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Եվ, դրանից ելնելով, մենք այս փոփոխությունով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինվորական ծառայությունից խուսափելը «խրախուսելու»»,- ընդգծեց Պապիկյանը։

Առանձին փոփոխություն է նախատեսվում լեղապարկի հիվանդություն ունեցող սպաների համար։ Նախարարի խոսքով՝ ժամանակակից վիրահատությունները թույլ են տալիս արագ վերականգնել առողջությունը, սակայն ներկայում այս հիվանդության պատճառով որոշ սպաներ ստիպված են լինում դադարեցնել ծառայությունը։«Առաջարկում ենք այս հիվանդության դեպքում նույնպես սահմանափակումով ծառայելու հնարավորություն ընձեռել։ Շատ սպաներ հնարավորություն կունենան ոչ միայն ծառայելու, այլև հետագայում ատեստավորվելու և իրենց բնականոն ծառայությունը շարունակելու»,- եզրափակեց Պապիկյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանն այս ձմռանը չի տեղափոխվի «Յուվենտուս»

15:30 19.12.2024

Սպերցյանն այս ձմռանը չի տեղափոխվի «Յուվենտուս»

Ռուսական «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է «Спорт День за Днем»-ը։ Աղբյուրը նշում է, որ իտալական ակումբը մտադիր չէ տրանսֆերներ իրականացնել մինչև ամառ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Յուվենտուսը» պատրաստ է ձմեռային տրասնֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» […] ...

Պուտինը նշել է, որ միշտ պատրաստ է խոսել կամ հանդիպել Թրամփի հետ

15:22 19.12.2024

Պուտինը նշել է, որ միշտ պատրաստ է խոսել կամ հանդիպել Թրամփի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի խոսել Ամերիկայի ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ և համաձայն է հանդիպել նրա հետ։ «Ես պատրաստ եմ այդ զրույցին ցանկացած պահի և պատրաստ կլինեմ հանդիպման, եթե նա դա ցանկանա», – ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին:     ...

Շատերը չեն տեսնում Մխիթարյանի կատարած աշխատանքը. Բարելա

15:15 19.12.2024

Շատերը չեն տեսնում Մխիթարյանի կատարած աշխատանքը. Բարելա

Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան նշել է, որ շատ բան է սովորել փորձառու ակումբակիցներից, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանից։ «Ես կատարելագործել եմ խաղային որոշ դետալներ: Ժամանակի ընթացքում փորձառու ֆուտբոլիստներից շատ բան եմ սովորել: Հիմա ավելի լավ եմ կարողանում նետվել մրցակցի ուղղությամբ ու գնդակ խլել: Հենրիխ Մխիթարյանը դրա վարպետն է: Բոլորը […] ...

«ԿամԱԶ»-ը բախվել է ժայռին. վարորդը մահացել է

15:07 19.12.2024

«ԿամԱԶ»-ը բախվել է ժայռին. վարորդը մահացել է

Դեկտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 2.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 109-րդ կմ-ին «ԿամԱԶ»-ը դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ժայռին: Վարորդը՝ 50-ամյա Արման Մ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

SHANTNEWS

15:00 19.12.2024

SHANTNEWS

Ռոստովի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման. այրվել է նավթավերամշակման գործարանը

14:57 19.12.2024

Ռոստովի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման. այրվել է նավթավերամշակման գործարանը

Հինգշաբթի գիշերը Ռոստովի մարզը հարձակման է ենթարկվել ավելի քան երեք տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարքերով և երեք հրթիռներով։ Մեկ մարդ վիրավորվել է անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։ Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանում։ Այն Ռուսաստանի հարավում ամենամեծ նավթավերամշակման գործարանն է […] ...

BACK_TO_TOP