12:20 19.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական ընտրությունների ինստիտուտի ներդրումը համարում է ժողովրդավարության ամրապնդման կարևոր քայլ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետը նշեց, որ Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունները թեև ճգնաժամային և ցավալի էին, սակայն կարևոր քայլ են Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհին։«Խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտի մասին է, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է, որը մեր երկրում ժողովրդավարությունը, որպես ինստիտուտ, ևս մի քայլով ամրացնում է»,-ընդգծեց Փաշինյանը։Վարչապետն անդրադարձավ նաև ընդդիմության քննադատությանը՝ կապված Հայաստանի ժողովրդավարական ընթացքի և բարեփոխումների օրակարգի հետ։
«Վերջին շրջանում և դրանից առաջ էլ շատ քննարկումներ կան ընդդիմության գործընկերների կողմից, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչքանով է Հայաստանը և Հայաստանի կառավարությունը նվիրված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ սկսած անկախ դատական համակարգից և վերջացրած մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Իհարկե, սա շատ կարևոր հարց է, բայց շատ կարևոր է, որ այդ հարցերի բոլոր պատասխաններն ունենք։ Առաջիկայում տարբեր ձևաչափերով ես այս հարցերին կանդրադառնամ։ Կարող եմ մի բան ասել, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում (առաջին փորձից հետո առավել ևս) տրամադրվածությունն այն է, որ մենք մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտն ավելի կամպրապնդենք և կկիրառենք։ Նույնիսկ կա գաղափար, թե ինչ խթաններ ստեղծել, որպեսզի մյուս կուսակցությունները նույնպես նման պայմաններում գնան այդ ճանապարհով»,-եզրափակեց Փաշինյանը։
14:42 19.12.2024
Պուտինը՝ Ասադի հետ հանդիպելու մասին14:36 19.12.2024
ԿԸՀ-ն արտահերթ նիստում ԱԺ պատգամավորի մանդատ է տվել14:28 19.12.2024
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդներ է սահմանել ԱԱ-ում14:28 19.12.2024
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդներ է սահմանել ԱԱ-ումՀայաստանի երկու ներկայացուցիչ մասնակցել է Բուդապեշտում կայացած լողի աշխարհի առաջնությանը: Վարսենիկ Մանուչարյանը մրցել է 100մ բաթերֆլայ և 50մ ազատ ոճում, իսկ Աշոտ Չախոյանը՝ 50մ և 100մ բրաս լողաոճերում։ Մանուչարյանը ցույց է տվել համապատասխանաբար 1,00.51 և 26,26 արդյունք և երկու դեպքում էլ գրանցել է Հայաստանի ռեկորդ, հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Չախոյանը 100 մետրում գրանցել է 1,02.57, իսկ […] ...
14:20 19.12.2024
Կեղծ թղթադրամ իրացնողները ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 17-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում իրացրել են կեղծ 5000-անոց թղթադրամ: Նրանք հայտնաբերվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը: Կրպակի վաճառողուհուց ընդունվել է հաղորդում: Կեղծ թղթադրամ […] ...
14:12 19.12.2024
Իտալիայի ԱԳՆ-ն վաղ է համարում խոսել Ուկրաինայում խաղաղապահ առաքելության մասինԻտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին կարծում է, որ Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին խոսելը վաղաժամ է։ Այդ մասին նա լրագրողներին ասել է Բրյուսելում։ «Ուկրաինայում անհրաժեշտ է աշխատել հրադադարի ուղղությամբ՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը։ Այժմ վաղաժամ է խոսել խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին», – մեջբերում է նրա խոսքերը ANSA գործակալությունը։ ...
13:56 19.12.2024
Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարանԴատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել […] ...
13:48 19.12.2024
«Երեմյան» յոգուրտները լավագույնն են․ ընկերությունը ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ»Դեկտեմբերի 15-ին կայացած «Որակի նշան-Երևան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Երեմյան կաթնամթերքը հաղթող է ճանաչվել «Տարվա ապրանքանիշ» անվանակարգում։ Սպառողները և որակի մասնագետները լավագույն գնահատականին են արժանացրել Երեմյան կաթնամթերքի ըմպելի յոգուրտները։ Կաթնամթերքի գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը, ստանալով մրցանակը, նշել է, որ 2019 թվականից Երեմյան ընկերությունների խումբը սկսել է «Սերմից սեղան» հայեցակարգով անարատ կաթնամթերքի արտադրությունը։ «Մենք վերահսկում ենք կաթնամթերքի […] ...
13:40 19.12.2024
Շվեդիան չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցըՇվեդիայի կառավարությունը չի բացառում խաղաղության բանակցությունների մեկնարկից հետո թագավորությունից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ «Այդ քննարկումը (խաղաղության բանակցությունների և խաղաղապահներ ուղարկելու մասին) շարունակվում է երկար ժամանակ»,- ասել է նա։ Շվեդիայի վարչապետն ընդգծել է, որ խաղաղ բանակցությունները պետք է տեղի ունենան Ուկրաինայի պայմաններով, և […] ...