Շուրջ 70 հայ վարպետի ձեռագործ աշխատանք՝ Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+10.09 oC

Շուրջ 70 հայ վարպետի ձեռագործ աշխատանք՝ Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում

11:50 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով շարունակում է մասնակցել Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։

Եվս մի քանի օր` մինչև դեկտեմբերի 23-ը, հայկական տաղավարում կշարունակվի ցուցադրվել շուրջ 70 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության, մետաղագործության նմուշներ, ամանորյա խաղալիքներ, հուշանվերներ: Շպիտելբերգի այս տարվա տոնավաճառն ունի բնապահպանական շեշտադրում, և հայկական տաղավարը ևս հավատարիմ է մնացել դրան` ներկայացնելով վերամշակված թղթից ափսեներ, որոնք արտադրվում են Խնձորեսկում։ Հայկական տաղավարն առանձնահատուկ է իր բազմազան նմուշներով և մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի հետ՝ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, Մշակույթի զարգացման հիմնադրամի, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի և Fastex ընկերության հետ համագործակցությամբ:

Շպիտելբերգի տոնավաճառը Վիեննայի ամենահայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառներից է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների ուշադրությունը։ Այն իրականացվում է 1970-ական թվականներից սկսած՝ Վիեննայի Շպիտելբերգ պատմական թաղամասի Շպիտելբերգգասե, Գուտենբերգգասե և Շրանկգասե հետիոտնային փողոցներում:

Նշենք նաև, որ 2023 թ. Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է նաև Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը՝ Ասադի հետ հանդիպելու մասին

14:42 19.12.2024

Պուտինը՝ Ասադի հետ հանդիպելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվա ժամանելուց հետո դեռ չի տեսել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին, սակայն մտադիր է զրուցել նրա հետ։ «Ես դեռ չեմ հանդիպել նախագահ Ասադի հետ Մոսկվա ժամանելուց հետո, բայց ես նախատեսում եմ դա անել», – ասել է Ռուսաստանի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ: ...

ԿԸՀ-ն արտահերթ նիստում ԱԺ պատգամավորի մանդատ է տվել

14:36 19.12.2024

ԿԸՀ-ն արտահերթ նիստում ԱԺ պատգամավորի մանդատ է տվել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 18-ին ստացել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի` լիազորությունները դադարելու վերաբերյալ արձանագրությունը։ ԿԸՀ-ն դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Հովսեփի Ազարյանին։ ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդներ է սահմանել ԱԱ-ում

14:28 19.12.2024

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդներ է սահմանել ԱԱ-ում

Հայաստանի երկու ներկայացուցիչ մասնակցել է Բուդապեշտում կայացած լողի աշխարհի առաջնությանը: Վարսենիկ Մանուչարյանը մրցել է 100մ բաթերֆլայ և 50մ ազատ ոճում, իսկ Աշոտ Չախոյանը՝ 50մ և 100մ բրաս լողաոճերում։ Մանուչարյանը ցույց է տվել համապատասխանաբար 1,00.51 և 26,26 արդյունք և երկու դեպքում էլ գրանցել է Հայաստանի ռեկորդ, հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Չախոյանը 100 մետրում գրանցել է 1,02.57, իսկ […] ...

Կեղծ թղթադրամ իրացնողները ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

14:20 19.12.2024

Կեղծ թղթադրամ իրացնողները ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 17-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում իրացրել են կեղծ 5000-անոց թղթադրամ: Նրանք հայտնաբերվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը: Կրպակի վաճառողուհուց ընդունվել է հաղորդում: Կեղծ թղթադրամ […] ...

Իտալիայի ԱԳՆ-ն վաղ է համարում խոսել Ուկրաինայում խաղաղապահ առաքելության մասին

14:12 19.12.2024

Իտալիայի ԱԳՆ-ն վաղ է համարում խոսել Ուկրաինայում խաղաղապահ առաքելության մասին

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին կարծում է, որ Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին խոսելը վաղաժամ է։ Այդ մասին նա լրագրողներին ասել է Բրյուսելում։ «Ուկրաինայում անհրաժեշտ է աշխատել հրադադարի ուղղությամբ՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը։ Այժմ վաղաժամ է խոսել խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին», – մեջբերում է նրա խոսքերը ANSA գործակալությունը։ ...

Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

13:56 19.12.2024

Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել […] ...

BACK_TO_TOP