Զելենսկիի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել Կիևի մերձակայքում լազերային զենքի մասին տվյալները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+10.09 oC

Զելենսկիի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել Կիևի մերձակայքում լազերային զենքի մասին տվյալները

08:45 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայում լազերային զենքի հայտնվելու մասին լուրերը՝ կասկածի տակ դնելով դրանց արդյունավետությունը։

«Ես պատրաստ չեմ դա մեկնաբանել, որովհետև, ինձ թվում է, պետք է ավելի քիչ խոսել զենքի մասին, և միայն այն դեպքում, երբ դրանք արդեն չափազանց արդյունավետ օգտագործվել են մարտի դաշտում»,-ասել է նա YouTube-ի «News Live» ալիքում։

Դեկտեմբերի 16-ին Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Վադիմ Սուխարևսկին հայտարարություն է արել, թե Ուկրաինան դարձել է լազերային զենքով զինված աշխարհում հինգերորդ երկիրը։

Նրա խոսքով՝ այս համակարգը կոչվում է «Trident» և կարող է թիրախներ խփել ավելի քան 2 կմ բարձրության վրա։ Նա այլ բնութագրեր չի ներկայացրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

13:56 19.12.2024

Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել […] ...

«Երեմյան» յոգուրտները լավագույնն են․ ընկերությունը ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ»

13:48 19.12.2024

«Երեմյան» յոգուրտները լավագույնն են․ ընկերությունը ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ»

Դեկտեմբերի 15-ին կայացած «Որակի նշան-Երևան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Երեմյան կաթնամթերքը հաղթող է ճանաչվել «Տարվա ապրանքանիշ» անվանակարգում։ Սպառողները և որակի մասնագետները լավագույն գնահատականին են արժանացրել Երեմյան կաթնամթերքի ըմպելի յոգուրտները։ Կաթնամթերքի գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը, ստանալով մրցանակը, նշել է, որ 2019 թվականից Երեմյան ընկերությունների խումբը սկսել է «Սերմից սեղան» հայեցակարգով անարատ կաթնամթերքի արտադրությունը։ «Մենք վերահսկում ենք կաթնամթերքի […] ...

Շվեդիան չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

13:40 19.12.2024

Շվեդիան չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

Շվեդիայի կառավարությունը չի բացառում խաղաղության բանակցությունների մեկնարկից հետո թագավորությունից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ «Այդ քննարկումը (խաղաղության բանակցությունների և խաղաղապահներ ուղարկելու մասին) շարունակվում է երկար ժամանակ»,- ասել է նա։ Շվեդիայի վարչապետն ընդգծել է, որ խաղաղ բանակցությունները պետք է տեղի ունենան Ուկրաինայի պայմաններով, և […] ...

Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

13:30 19.12.2024

Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.57-ին, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Հաճնի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ սպանված երիտասարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շենքի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է համաքաղաքացի 25-ամյա […] ...

Արարատի մարզի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատությունում գործարկվելու է էլեկտրական շչակ

13:24 19.12.2024

Արարատի մարզի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատությունում գործարկվելու է էլեկտրական շչակ

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի ««Այգավանի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատություն»» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

Եվրոպական խորհրդի ղեկավարը Զելենսկիին աջակցություն է խոստացել

13:06 19.12.2024

Եվրոպական խորհրդի ղեկավարը Զելենսկիին աջակցություն է խոստացել

Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Կիևը կարող է հույս դնել եվրոպական աջակցության վրա։ «Մենք պետք է շատ կոնկրետ լինենք, դուք կարող եք հույս դնել մեր անսասան աջակցության վրա՝ որքան էլ դա արժենա, և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ինչպես հիմա պատերազմում, այնպես էլ ապագայում՝ խաղաղ […] ...

BACK_TO_TOP