Չինաստանը հայտնել է նվազագույն միջուկային զինանոցի պահպանման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+10.09 oC

Չինաստանը հայտնել է նվազագույն միջուկային զինանոցի պահպանման մասին

09:30 19.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չինաստանը պահպանում է միջուկային նվազագույն զինանոցը, որն անհրաժեշտ է ազգային անվտանգության պահպանման համար։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին ասել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենգյուն՝ մեկնաբանելով ՉԺՀ-ի ռազմական հզորության մասին Պենտագոնի հերթական տարեկան զեկույցը, որը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին։

«Չինաստանը միշտ խստորեն պահպանել է պաշտպանական միջուկային ռազմավարությունը՝ հավատարիմ մնալով միջուկային զենքի առաջին անգամ չօգտագործման քաղաքականությանը և պահպանելով իր միջուկային հնարավորությունները ազգային անվտանգության համար անհրաժեշտ նվազագույն մակարդակում»,-նշել է դիվանագետը։

Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչն ընդգծել է, որ Պեկինը չի սպառնա որևէ երկրի դեմ միջուկային զենք կիրառել, քանի դեռ չի օգտագործվել այն հենց Չինաստանի դեմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

13:56 19.12.2024

Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել […] ...

«Երեմյան» յոգուրտները լավագույնն են․ ընկերությունը ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ»

13:48 19.12.2024

«Երեմյան» յոգուրտները լավագույնն են․ ընկերությունը ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ»

Դեկտեմբերի 15-ին կայացած «Որակի նշան-Երևան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Երեմյան կաթնամթերքը հաղթող է ճանաչվել «Տարվա ապրանքանիշ» անվանակարգում։ Սպառողները և որակի մասնագետները լավագույն գնահատականին են արժանացրել Երեմյան կաթնամթերքի ըմպելի յոգուրտները։ Կաթնամթերքի գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը, ստանալով մրցանակը, նշել է, որ 2019 թվականից Երեմյան ընկերությունների խումբը սկսել է «Սերմից սեղան» հայեցակարգով անարատ կաթնամթերքի արտադրությունը։ «Մենք վերահսկում ենք կաթնամթերքի […] ...

Շվեդիան չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

13:40 19.12.2024

Շվեդիան չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը

Շվեդիայի կառավարությունը չի բացառում խաղաղության բանակցությունների մեկնարկից հետո թագավորությունից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ «Այդ քննարկումը (խաղաղության բանակցությունների և խաղաղապահներ ուղարկելու մասին) շարունակվում է երկար ժամանակ»,- ասել է նա։ Շվեդիայի վարչապետն ընդգծել է, որ խաղաղ բանակցությունները պետք է տեղի ունենան Ուկրաինայի պայմաններով, և […] ...

Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

13:30 19.12.2024

Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.57-ին, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Հաճնի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ սպանված երիտասարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շենքի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է համաքաղաքացի 25-ամյա […] ...

Արարատի մարզի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատությունում գործարկվելու է էլեկտրական շչակ

13:24 19.12.2024

Արարատի մարզի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատությունում գործարկվելու է էլեկտրական շչակ

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի ««Այգավանի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատություն»» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

Եվրոպական խորհրդի ղեկավարը Զելենսկիին աջակցություն է խոստացել

13:06 19.12.2024

Եվրոպական խորհրդի ղեկավարը Զելենսկիին աջակցություն է խոստացել

Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Կիևը կարող է հույս դնել եվրոպական աջակցության վրա։ «Մենք պետք է շատ կոնկրետ լինենք, դուք կարող եք հույս դնել մեր անսասան աջակցության վրա՝ որքան էլ դա արժենա, և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ինչպես հիմա պատերազմում, այնպես էլ ապագայում՝ խաղաղ […] ...

BACK_TO_TOP