09:50 19.12.2024
Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի 225 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 280 միլիոն դոլար) լրացուցիչ զենք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Օգնության փաթեթը կներառի ուկրաինական նավատորմի համար 92 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ զենք՝ ներառյալ փոքր նավակներ, հետախուզական անօդաչու թռչող սարքեր, թափառող զինամթերք և անօդաչու վերգետնյա նավեր:
68 միլիոն ֆունտ ստեռլինգ նախատեսված է հակաօդային պաշտպանության սարքավորումների, այդ թվում՝ ռադարների, ցամաքային թիրախների և հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչ համակարգերի ձեռքբերման համար։ 26 միլիոն ֆունտ կծախսվի նախկինում մատակարարված սարքավորումների պահեստամասերի մատակարարման, իսկ 39 միլիոն ֆունտ ստերլինգը՝ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ավելի քան 1000 էլեկտրոնային համակարգերի և Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական կարողությունների բարձրացման վրա։
Գործակալությունը հղում է անում այս շաբաթվա սկզբին Կիև այցելած Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլի հայտարարությանը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինային աջակցությունը պահպանելու անհրաժեշտության մասին։
13:40 19.12.2024
Շվեդիան չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը13:30 19.12.2024
Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է13:56 19.12.2024
Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարանԴատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել […] ...
13:48 19.12.2024
«Երեմյան» յոգուրտները լավագույնն են․ ընկերությունը ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ»Դեկտեմբերի 15-ին կայացած «Որակի նշան-Երևան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Երեմյան կաթնամթերքը հաղթող է ճանաչվել «Տարվա ապրանքանիշ» անվանակարգում։ Սպառողները և որակի մասնագետները լավագույն գնահատականին են արժանացրել Երեմյան կաթնամթերքի ըմպելի յոգուրտները։ Կաթնամթերքի գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը, ստանալով մրցանակը, նշել է, որ 2019 թվականից Երեմյան ընկերությունների խումբը սկսել է «Սերմից սեղան» հայեցակարգով անարատ կաթնամթերքի արտադրությունը։ «Մենք վերահսկում ենք կաթնամթերքի […] ...
13:40 19.12.2024
Շվեդիան չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցըՇվեդիայի կառավարությունը չի բացառում խաղաղության բանակցությունների մեկնարկից հետո թագավորությունից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ «Այդ քննարկումը (խաղաղության բանակցությունների և խաղաղապահներ ուղարկելու մասին) շարունակվում է երկար ժամանակ»,- ասել է նա։ Շվեդիայի վարչապետն ընդգծել է, որ խաղաղ բանակցությունները պետք է տեղի ունենան Ուկրաինայի պայմաններով, և […] ...
13:30 19.12.2024
Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել էԴեկտեմբերի 18-ին, ժամը 17.57-ին, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Հաճնի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ սպանված երիտասարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շենքի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է համաքաղաքացի 25-ամյա […] ...
13:24 19.12.2024
Արարատի մարզի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատությունում գործարկվելու է էլեկտրական շչակԴեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի ««Այգավանի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատություն»» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...
13:06 19.12.2024
Եվրոպական խորհրդի ղեկավարը Զելենսկիին աջակցություն է խոստացելԵվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Կիևը կարող է հույս դնել եվրոպական աջակցության վրա։ «Մենք պետք է շատ կոնկրետ լինենք, դուք կարող եք հույս դնել մեր անսասան աջակցության վրա՝ որքան էլ դա արժենա, և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ինչպես հիմա պատերազմում, այնպես էլ ապագայում՝ խաղաղ […] ...