09:40 19.12.2024
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։
Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցրել պաղեստինյան անկլավի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններին։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և պատանդներ վերցնելով։
13:40 19.12.2024
Շվեդիան չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը13:30 19.12.2024
Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է14:12 19.12.2024
Իտալիայի ԱԳՆ-ն վաղ է համարում խոսել Ուկրաինայում խաղաղապահ առաքելության մասինԻտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին կարծում է, որ Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին խոսելը վաղաժամ է։ Այդ մասին նա լրագրողներին ասել է Բրյուսելում։ «Ուկրաինայում անհրաժեշտ է աշխատել հրադադարի ուղղությամբ՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը։ Այժմ վաղաժամ է խոսել խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին», – մեջբերում է նրա խոսքերը ANSA գործակալությունը։ ...
13:56 19.12.2024
Խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարանԴատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել […] ...
13:48 19.12.2024
«Երեմյան» յոգուրտները լավագույնն են․ ընկերությունը ճանաչվել է «Տարվա ապրանքանիշ»Դեկտեմբերի 15-ին կայացած «Որակի նշան-Երևան» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Երեմյան կաթնամթերքը հաղթող է ճանաչվել «Տարվա ապրանքանիշ» անվանակարգում։ Սպառողները և որակի մասնագետները լավագույն գնահատականին են արժանացրել Երեմյան կաթնամթերքի ըմպելի յոգուրտները։ Կաթնամթերքի գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը, ստանալով մրցանակը, նշել է, որ 2019 թվականից Երեմյան ընկերությունների խումբը սկսել է «Սերմից սեղան» հայեցակարգով անարատ կաթնամթերքի արտադրությունը։ «Մենք վերահսկում ենք կաթնամթերքի […] ...
13:40 19.12.2024
Շվեդիան չի բացառում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցըՇվեդիայի կառավարությունը չի բացառում խաղաղության բանակցությունների մեկնարկից հետո թագավորությունից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ «Այդ քննարկումը (խաղաղության բանակցությունների և խաղաղապահներ ուղարկելու մասին) շարունակվում է երկար ժամանակ»,- ասել է նա։ Շվեդիայի վարչապետն ընդգծել է, որ խաղաղ բանակցությունները պետք է տեղի ունենան Ուկրաինայի պայմաններով, և […] ...
13:30 19.12.2024
Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել էԴեկտեմբերի 18-ին, ժամը 17.57-ին, Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Հաճնի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ սպանված երիտասարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շենքի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է համաքաղաքացի 25-ամյա […] ...
13:24 19.12.2024
Արարատի մարզի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատությունում գործարկվելու է էլեկտրական շչակԴեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի ««Այգավանի «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատություն»» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...