ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+3.09 oC

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

21:08 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը (տեղում է ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Աշոցք-Բավրա, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

National-ը հայտնել է Սիրիայից Լիբանան մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ զենքի տեղափոխման մասին

23:36 18.12.2024

National-ը հայտնել է Սիրիայից Լիբանան մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ զենքի տեղափոխման մասին

Մաքսանենգները Սիրիայից մեծ քանակությամբ զենք են բերում Լիբանան, որը հասանելի է դարձել Դամասկոսում զինված ընդդիմության գրավումից և սիրիական բանակի փլուզումից հետո, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Սիրիայում զենքերը շատ էժան են վաճառվում, օրինակ՝ AK-47-ի գինը մոտ 25 դոլար է։ Լիբանանի շուկան ողողված է Սիրիայից բերված հրազեններով։ Շատ դիլերներ գնում են Սիրիա՝ զենք գնելու […] ...

Քրեակատարողական հիմնարկների՝ մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակից սոցիալական աշխատողներին տրվել են ավարտական վկայականներ

23:28 18.12.2024

Քրեակատարողական հիմնարկների՝ մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակից սոցիալական աշխատողներին տրվել են ավարտական վկայականներ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող Սահակ Գրիգորյանն Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում ներկա է գտնվել «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Ինստիտուտի կողմից անցկացված որակավորման եռամսյա հեռավար դասընթացին, ի թիվս այլոց, մասնակցել էին «Արթիկ», «Արմավիր», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների 10 սոցիալական աշխատողներ։ […] ...

ԱՄՀ-ն 163 մլն դոլարի չափով ևս մեկ տրանշ է հատկացրել Մոլդովային EFF/ECF ծրագրերի շրջանակներում

23:20 18.12.2024

ԱՄՀ-ն 163 մլն դոլարի չափով ևս մեկ տրանշ է հատկացրել Մոլդովային EFF/ECF ծրագրերի շրջանակներում

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը որոշել է 162,6 մլն դոլարի ևս մեկ տրանշ հատկացնել Մոլդովային՝ երկու վարկային ծրագրերի իրականացման շրջանակներում, ասվում է ԱՄՀ-ի մամուլի հաղորդագրությունում։ Միջոցները հատկացվել են Մոլդովայում երկու վարկային ծրագրերի իրականացման վեցերորդ վերանայման ավարտից հետո՝ ընդլայնված վարկավորման (ECF) և երկարաձգվող ֆինանսավորման (EFF) շրջանակներում: Գործող ծրագրերով վճարումների ընդհանուր գումարը կկազմի մոտ 810,2 մլն […] ...

Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին պետք է որոշի ՖԻՖԱ-ն

23:12 18.12.2024

Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին պետք է որոշի ՖԻՖԱ-ն

Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհի լավագույն խաղացողներին պետք է որոշի հենց ՖԻՖԱ-ն։ «Սրանք լավագույններից լավագույններն են։ Եթե ուզում եք իմանալ, թե ով է պաշտոնապես աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, դա պետք է որոշի ՖԻՖԱ-ն, որովհետև այստեղ քվեարկում են բոլորը։ Սա թափանցիկ և օբյեկտիվ գործընթաց է»,-ասել է Ինֆանտինոն։ 2024 թվականին ՖԻՖԱ-ն աշխարհի […] ...

Յոհանիս. Ուկրաինայում խաղաղապահների հարցը պետք է քննարկեն ՆԱՏՕ-ի բոլոր երկրները

23:04 18.12.2024

Յոհանիս. Ուկրաինայում խաղաղապահների հարցը պետք է քննարկեն ՆԱՏՕ-ի բոլոր երկրները

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը կարծում է, որ Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու բարդ հարցը չպետք է քննարկվի երկրների նեղ շրջանակի կողմից։ Այս մասին նա հայտարարել է ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Ասուլիսի սղագրությունը տեղադրվել է նախագահի աշխատակազմի կայքում։ Լրագրողը նախագահին հարցրել է, թե ինչո՞ւ Ռումինիան չի մասնակցում ՆԱՏՕ-ի գլխավոր […] ...

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

22:56 18.12.2024

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում

Դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ապարանի հուշարձանի մոտակայքում և Քարի լիճ տանող ճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ ձյան շերտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ», «Ford» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ ...

BACK_TO_TOP