Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Շիրակի մարզ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
0.09 oC

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Շիրակի մարզ

19:52 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Շիրակի մարզ: Այցի շրջանակում երկրի ղեկավարը ծանոթացել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Բայանդուր գյուղին մոտակա հատվածի ասֆալտապատման աշխատանքներին: Ավտոճանապարհի 9,923 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման ծրագրի շրջանակում: Կառավարությունն աշխատանքների իրականացման համար հատկացրել է 599 988 800 դրամ: Իրականացվել է աշխատանքների շուրջ 90 %-ը։

Հաջորդիվ վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի 90 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց օրվա առթիվ և նշել, որ Շիրակի պետական համալսարանի գործունեությունը շատ բարձր է գնահատվում:

«2500 տարի առաջ մի մարդ ասել է՝ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ: Եվ այդ օրվանից, այդ ժամանակներից այս կարճ նախադասությունը փոթորկում է ցանկացած մտածող մարդու հոգին ու միտքը: Ինչի՞ մասին է այս նախադասությունը: Հեղինակի և մյուսների տեսակետից, այս նախադասությունն առաջին հերթին ինքդ քեզ հարցեր տալու ընդունակության մասին է»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարի կարծիքով՝ դա ընդհանրապես կրթության և զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է.

«Մենք բոլոր ոլորտներում՝ սկսած կրթությունից և ավարտած ներքին և արտաքին քաղաքականությամբ, պետական կառավարմամբ, մշակույթով, տնտեսությամբ, պետք է կարողանանք ինքներս մեզ հարցեր տալ և պետք է կարողանանք լրջորեն աշխատել այդ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մենք անընդհատ ենք դա ասում՝ կրթվելու, սովորելու անհրաժեշտության մասին: Սա պարզ, բայց բարդ նախադասությունն է, որի խորքերը մենք պետք է հասկանանք: Խնդիրը միայն սովորելը չէ, խնդիրը նաև սովորել սովորելն է»:

Ըստ վարչապետի ՝ Շիրակում 1934 թվականին բուհի ձևավորումը եղել է նաև տնտեսական պահանջ.

«Բուհական, ընդհանրապես՝ կրթական համակարգը, եթե փոխկապակցված չէ տնտեսության հետ, որոշակի տրամաբանությունից դուրս է գալիս: Եվ այս առումով շատ կարևոր է նաև արձանագրել, որ այն կրթական համակարգը, որը մենք ունենք, որ ստանդարտի մեջ է և որ ժամանակի մեջ է գործում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրության, մարդու, ժողովրդի, պետության խնդիրն այն է, թե ինչքանով ենք կարողանում վերափոխվել՝ ինքներս մեզ հարց տալով, ժամանակի պահանջներին համապատասխան:

«Եվ ես ուզում եմ, որ այս և նման հոբելյանները հենց օգտագործենք մեր մտքի նոր հարթակներ ստեղծելու համար, մեր հեռանկարի նոր ճանապարհներ տեսնելու համար»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ և՛ բուհական համակարգի, և՛ մարզերի, և՛ քաղաքների զարգացման մասին առավել մանրամասն կքննարկվի, սակայն մեծ հաշվով ռազմավարական նպատակները պետք է բոլորովին այլ տրամաբանությամբ դիտարկել: Այս համատեքստում վարչապետը, բարձր գնահատելով բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, բուհերի անցած ճանապարհը, կարևորել է նաև վերափոխվելն ու միջազգայնորեն մրցունակ բուհեր ունենալը: «Մեր այսօրվա խնդիրները չպետք է դիտարկենք առանձին վերցրած բուհերի շահերի տեսակետից: Մենք մեր խնդիրները պետք է դիտարկենք առանձին վերցրած պետության, Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերի տեսակետից, որովհետև պետությունը, նրա բնականոն զարգացումն է միայն երաշխիքը, որ մենք ունենաք առաջիկայում երկու հարյուր, երեք հարյուր, չորս հարյուր, հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող բուհեր, պետություն, ինստիտուտներ, տնտեսություն և բարեկեցություն»,-նշել է վարչապետը:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է ճշգրտել մեր բուհական համակարգի գործունեության, ընդհանրապես՝ կրթական համակարգի գործունեության նպատակը:

«Մեր կրթական համակարգի նպատակը մեկը պետք է լինի, որ նրա շրջանավարտները, աշակերտները լավ ապրեն, պարզապես՝ լավ ապրեն, վաստակեն այնքան, ինչքան հնարավոր կլինի, իրենց և իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովեն»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ուսանողների հաջողությունը պետք է չափել ոչ թե Գյումրիի և Շիրակի մարզի մասշտաբով, ինչը նշանակում է նրանց պոտենցիալը փոքրացնելու ճանապարհով գնալ, այլ՝ աշխարհի մասշտաբով:

«Մենք պետք է բացենք մեր ուսանողների պոտենցիալը աշխարհի մասշտաբով և պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզի մեջ»,-իր խոսքն ավարտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի Շիրակի մարզ այցի վերջին կանգառը եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Վարչապետը շրջայց է կատարել օդանավակայանի մեկնման նորակառույց սրահում: Երկրի ղեկավարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշվել է, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր: Մեկնման սրահը զբաղեցնում է 1000 քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև՝ 450 քմ տարածք նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար:

Զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Շիրակ» օդանավակայանի հին մասնաշենքի 700 քմ տարածքում, որտեղ նախատեսվում է տարածքներ տրամադրել նաև պետական ծառայություն մատուցող կազմակերպություններին: «Շիրակ» օդանավակայանում ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոն. Չինաստանն ունի հիպերձայնային զենքի «աշխարհի առաջատար» զինանոցը

22:36 18.12.2024

Պենտագոն. Չինաստանն ունի հիպերձայնային զենքի «աշխարհի առաջատար» զինանոցը

Չինաստանը ստեղծել է հիպերձայնային զենքերի «աշխարհի առաջատար» զինանոցը։ Նման եզրակացություն է արված ՉԺՀ-ի ռազմական հզորության վերաբերյալ ԱՄՆ պաշտպանության նախարարության հերթական տարեկան զեկույցում։ Փաստաթուղթը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին։ «ՉԺՀ-ն ունի հիպերձայնային հրթիռների աշխարհում առաջատար զինանոցը և վերջին 20 տարիների ընթացքում առաջ է մղել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային հրթիռային տեխնոլոգիաների զարգացումը»,- ասվում է զեկույցում: Ըստ դրա […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Լիբանանը կմիավորեն ուժերը՝ օգնելու Սիրիային

22:28 18.12.2024

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Լիբանանը կմիավորեն ուժերը՝ օգնելու Սիրիային

Անկարան և Բեյրութը միասին կաշխատեն Սիրիային աջակցելու համար, չորեքշաբթի օրը Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Որպես Սիրիայի երկու կարևոր հարևաններ՝ մենք պայմանավորվել ենք Լիբանանի հետ միասին գործելու։ Մենք մտադիր ենք օգնել Սիրիային կրկին ոտքի կանգնել»,-ասել է Էրդողանը։ Էրդողանի խոսքով՝ «Սիրիայի կայունությունը նշանակում է ողջ տարածաշրջանի կայունություն»։ […] ...

Մի շարք քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Եղիշե Չարենցի տուն-թանգարան

22:20 18.12.2024

Մի շարք քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց շրջայց Եղիշե Չարենցի տուն-թանգարան

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, շարունակելով համագործակցությունը Հայաստանի թանգարանների հետ, կազմակերպել է հերթական միաժամանակյա հեռավար այցելությունը Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք թանգարանի գիտաշխատող Գոհար Վահանյանի ուղեկցությամբ «այցելել են» թանգարանի սրահները, դիտել ցուցանմուշները։ Ազատազրկված անձանց ներկայացվել են նաև մեծ գրողի բանտային կյանքի դրվագներից, ստեղծագործական ուղին, կյանքն ու ժառանգների […] ...

Այրվել է անասնակեր

22:15 18.12.2024

Այրվել է անասնակեր

Դեկտեմբերի 18-ին, ժամը 15:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Քարինջ գյուղի Մկրտումյան փողոցում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ Մկրտումյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։29-ին, […] ...

Ավստրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

22:10 18.12.2024

Ավստրիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Դեկտեմբերի 18-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությանդեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին։ Զրույցի ընթացքում դաշնային նախագահ Վան դեր Բելլենը շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու […] ...

Մերաբ Դվալիշվիլին հայերեն գրառումով հաղթանակ է մաղթել Արման Ծառուկյանին

22:04 18.12.2024

Մերաբ Դվալիշվիլին հայերեն գրառումով հաղթանակ է մաղթել Արման Ծառուկյանին

UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին հայերեն գրառում է կատարել: Վրացի մարտիկը տեղադրել է Արման Ծառուկյանի ու Իսլամ Մախաչևի լուսանկարը և հաղթանակ մաղթել հայ մարզիկին: Ծառուկյանի ու Մախաչևի ռևանշ մենամարտը կայանալու է հունվարի 18-ին: ...

BACK_TO_TOP