Քննարկվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
0.09 oC

Քննարկվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները

19:07 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կորեան Հայաստանի առանցքային գործընկերներից է Արեւելյան Ասիայի տարածաշրջանում, եւ մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. ողջունելով Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) Զարգացման պաշտոնական աջակցության հետազոտության եւ կրթության կենտրոնի ղեկավար Պարկ Սունջինին՝ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, որին մասնակցել է նաեւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Ծովինար Վարդանյանն ընդգծել է Հայաստանի եւ Կորեայի միջեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության կարեւորությունը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) աջակցությունը:

Որպես Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար՝ Ծովինար Վարդանյանն ընդգծել է երկու երկրների միջեւ խորհրդարանական ձեւաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային ոլորտներում ունի հսկայական չիրացված ներուժ, եւ համատեղ ջանքերով կարող են հասնել շոշափելի ու ազդեցիկ արդյունքների:

Պարկ Սունջինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ խոսքերի համար, նշել է, որ համատեղ աշխատելու եւ մի շարք ոլորտներում բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամություն կա:

Ծովինար Վարդանյանն ընդգծել է, որ հայկական կողմն առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը: Նրա խոսքով Երեւանում մշտական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների եւ բոլոր հնարավոր ոլորտներում համագործակցության խորացման համար:

Թագուհի Ղազարյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագիծը՝ նշելով, որ այն իրականացնելու համար Հայաստանն անհրաժեշտություն կունենա համագործակցելու բարձրագույն կրթության ոլորտում որակյալ փորձ ունեցող գործընկերների հետ: Նրա խոսքով Կորեայի Հանրապետությունը կարող է լինել նման գործընկեր մեր երկրի համար:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարների մասին: Ընդգծվել է, որ Կորեայի հարուստ փորձը կարող է արդյունավետ օրինակ դառնալ մի շարք ոլորտների զարգացման գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեկտեմբերի 18-ը միգրանտների միջազգային օրն է

21:20 18.12.2024

Դեկտեմբերի 18-ը միգրանտների միջազգային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2000 թ․ հաստատել է Միգրանտների միջազգային օրը՝ որոշելով այն նշել յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 18-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Միգրացիան բնականոն երևույթ է, որը վերագրվում է մարդկային պատմության ամենավաղ ժամանակներին։ Միգրացիա է և՛ բնակավայրից հեռանալու երևույթը (էմիգրացիա՝ արտագաղթ), և՛ եկողների հոսքը (իմիգրացիա՝ ներգաղթ)։ Հետևաբար, միգրանտը և՛ արտագաղթողն է, և՛ […] ...

Դոմարաջու Գուկեշը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ բանջի ջամփինգի ցատկ է կատարել

21:16 18.12.2024

Դոմարաջու Գուկեշը աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ բանջի ջամփինգի ցատկ է կատարել

Շախմատի աշխարհի նորընծա չեմպիոն Դոմարաջու Գուկեշը տիտղոսը նվաճելու առթիվ բանջի ջամփինգի ցատկ է կատարել: Տեսանյութը հրապարակել է The Indian Express-ի յություբյան ալիքը: Դեկտեմբերի 12-ին հնդիկ գրոսմայստերը հաղթել էր չինացի Դին Լիրենին և դարձաել աշխարհի չեմպիոն: Շախմատային թագը նվաճելուց հետո նա խոստովանել էր, որ ցանկանում է տիտղոսը նշել բանջի ջամփինգով: 18-ամյա Գուկեշը շախմատի պատմության ամենաերիտասարդ աշխարհի […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

21:08 18.12.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը (տեղում է ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Աշոցք-Բավրա, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։ Վարորդներին խորհուրդ […] ...

Օգնության են հասել փրկարարները

21:00 18.12.2024

Օգնության են հասել փրկարարները

Դեկտեմբերի 18-ին, ժամը 17:12-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմրավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Ղ․, ծնված […] ...

ԱՄՆ-ում աշխատած մարզիչը գլխավորել է Հայաստանի Մ16 հավաքականը

20:52 18.12.2024

ԱՄՆ-ում աշխատած մարզիչը գլխավորել է Հայաստանի Մ16 հավաքականը

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել կանանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: 2000-2015 թվականներին Մարտիրոսյանը եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը: 2015 թվականից նա գլխավորում է «Գլենդել» […] ...

Վարչապետին են ներկայացվել Իսահակյան-Գյումրի ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները

20:44 18.12.2024

Վարչապետին են ներկայացվել Իսահակյան-Գյումրի ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրինք Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 600 մլն դրամ, իրականացվել է աշխատանքների 90%֊ը»։ ...

BACK_TO_TOP