Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի. ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+2.09 oC

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի. ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսին

18:27 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսին։

Հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է առանձին խումբ հանցագործությունների մասով գիտության և պրակտիկայի համատեղումը, ինչի արդյունքում՝ նաև նոր պրակտիկայի ձևավորումը։

Նա նշել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներկայումս այս մասով 0,3 տոկոս նվազում ունենք։ Հաշվի առնելով հանցատեսակի տարածվածությունը, հանրային անվտանգության դաշտում կարևորությունը՝ նախարարն ընդգծել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտնման հարցում մոտեցումների վերագնահատման, նոր լուծումների, նոր մեթոդների գործադրման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով ուղեցույցի հայ փորձագետ-հեղինակներին և ուղեցույցի մշակման հարցում ցուցաբերած աջակցության համար ԱՄՆ դեսպանությանը՝ Արփինե Սարգսյանն արձանագրել է, որ այն իրավակիրառ մարմիններին թույլ կտա նորովի դիտարկել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները և պրակտիկայում ապահովել նոր լուծումներ, նոր մոտեցումներ, որոնք առավել կերաշխավորեն բացահայտումների աճը։ Նա նաև կարևորել է մի խումբ տարածված այլ հանցատեսակների մասով նմանատիպ ձեռնարկներ ունենալու անհրաժեշտությունը:

Ձեռնարկը թողարկվել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում աշխատած մարզիչը գլխավորել է Հայաստանի Մ16 հավաքականը

20:52 18.12.2024

ԱՄՆ-ում աշխատած մարզիչը գլխավորել է Հայաստանի Մ16 հավաքականը

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել կանանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: 2000-2015 թվականներին Մարտիրոսյանը եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը: 2015 թվականից նա գլխավորում է «Գլենդել» […] ...

Վարչապետին են ներկայացվել Իսահակյան-Գյումրի ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները

20:44 18.12.2024

Վարչապետին են ներկայացվել Իսահակյան-Գյումրի ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրինք Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 10 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 600 մլն դրամ, իրականացվել է աշխատանքների 90%֊ը»։ ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

20:36 18.12.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...

Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է ճանաչել Սանդուին Մոլդովայի նախագահ

20:28 18.12.2024

Սոցիալիստական կուսակցությունը հրաժարվել է ճանաչել Սանդուին Մոլդովայի նախագահ

Սոցիալիստների կուսակցության հանրապետական խորհուրդը հայտարարել է, որ կուսակցությունը չի ճանաչելու Մայա Սանդուին որպես Մոլդովայի օրինական ընտրված նախագահ։ Ընդունված հայտարարության համաձայն՝ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը չի ճանաչում «եվրաինտեգրման, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվեի» արդյունքները, որն իշխանությունն իրավունք չուներ նշանակել նախագահական ընտրությունների նույն օրը։ «Անհնար է փրկել Մոլդովային մոտալուտ աղետից առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, առանց Մայա Սանդուի […] ...

Սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել․ Մախաչև

20:20 18.12.2024

Սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել․ Մախաչև

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևը խոսել է հայ մարտիկ Արման Ծառուկյանի դեմ կայանալիք մենամարտի մասին։ «Անկեղծ` սիրում եմ երկրորդ անգամ մենամարտել։ Չեմ սիրում ռևանշ մենամարտեր, բայց երբ երկրորդ անգամ եմ մենամարտում, բացարձակապես ամեն ինչ գիտեմ մրցակցիս մասին։ Ինձ համար որևէ անակնկալ չի լինելու։ Երբ գիտես մրցակցիդ ուժեղ ու թույլ կողմերը, հաղթելու ավելի […] ...

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 19-ին

20:12 18.12.2024

Հոսանքանջատումներ դեկտեմբերի 19-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով 1 ժամով մաս-մաս կդադարեցվի՝ Երևան քաղաքի Ա-2 թաղամասը: Երևան քաղաք՝ 11։00-15:00 Ջրաշեն 3 և 4 փողոցներ, 11։00-17:00 Մաշտոցի պող. 27, 27ա շենքեր, Պուշկինի փ. 50 շենք […] ...

BACK_TO_TOP