Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+3.09 oC

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահի հետ

16:50 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի (Լոկ Սաբհա) նախագահ Օմ Բիրլայի հետ: Օմ Բիրլան ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը Հնդկաստանում ու նշել, որ այս այցը երկկողմ հարաբերություններում նոր հեռանկարներ է բացելու:

Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ նման շփումները կարեւոր նշանակություն ունեն հայ-հնդկական խորացող հարաբերությունների զարգացման համար:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` անդրադարձ կատարելով նաեւ երկկողմ հարաբերություններին ու հետաքրքրություններին առնչվող այլ թեմաների: Ալեն Սիմոնյանն Օմ Բիրլային է ներկայացրել նաեւ որոշ մանրամասներ հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացից:

ՀՀ ԱԺ նախագահը շրջայց է կատարել Հնդկաստանի խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի ընթացքին ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը Հորդանանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

19:30 18.12.2024

Լավրովը Հորդանանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հորդանանի ԱԳ նախարար Այման ալ-Սաֆադին հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում. համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ «Դեկտեմբերի 17-ին հորդանանյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ-Սաֆադիի միջև, ով տեղեկացրել է […] ...

Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»

19:24 18.12.2024

Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»

Ռուսական «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում»։ «РБ Спорт»-ի հաղորդմամբ` «Յուվենտուսը» պատրաստ է ձմեռային տրասնֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Ատալանտան» ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։ Սպերցյանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր ունի «Կրասնոդարի» […] ...

«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. վարչապետի տեսանյութը

19:18 18.12.2024

«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. վարչապետի տեսանյութը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը անդրադարձել են «Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքներին: Մանրամասները՝ վարչապետի հրապարակած տեսանյութում: ...

Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը. Արարատ Միրզոյան

19:12 18.12.2024

Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին: «Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած կործանիչ ավերածությունների պատճառով, որոնք բազմաթիվ զոհերի և զգալի վնասների պատճառ են դարձել։ Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը:   Profondément attristé par […] ...

Քննարկվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները

19:07 18.12.2024

Քննարկվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները

Կորեան Հայաստանի առանցքային գործընկերներից է Արեւելյան Ասիայի տարածաշրջանում, եւ մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. ողջունելով Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) Զարգացման պաշտոնական աջակցության հետազոտության եւ կրթության կենտրոնի ղեկավար Պարկ Սունջինին՝ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, որին մասնակցել […] ...

Լը Պենը հայտարարել է, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների

19:01 18.12.2024

Լը Պենը հայտարարել է, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների

Ֆրանսիայի խորհրդարանի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստվում է արտահերթ նախագահական ընտրությունների։ «Որպես նախազգուշական միջոց ես պատրաստվում եմ արտահերթ նախագահական ընտրություններին՝ հաշվի առնելով Էմանուել Մակրոնի դիրքորոշման փխրունությունը և նրա մնացած մի քանի ինստիտուցիոնալ լծակները», – ասել է նա։ Ըստ Լը Պենի՝ նախագահը լիովին կորցրել […] ...

BACK_TO_TOP