Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+5.09 oC

Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում․ Միրզոյան

15:23 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը․

«Հարգարժա՛ն նախարարներ,

Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ պատվիրակներ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար, որն արտահայտում է ձեր հանձնառությունը՝ համագործակցելու միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության պահպանման և խաղաղության և ոչ բռնության մշակույթի հետ կապված հրատապ մարտահրավերների հասցեագրման գործում:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանը հավատացած է, որ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը բացառիկ հարթակ է մշակութային երկխոսության և փոխըմբռնման ու հանդուրժողականության ամրապնդման ուղղությամբ համագործակցության համար։ Պատմության ընթացքում քաղաքակրթությունները ծառայել են որպես մարդկային ստեղծարարության, գիտելիքի և էթիկական սկզբունքների կարևոր աղբյուրներ՝ մշակութային հիշողության շտեմարաններ, որոնք շարունակում են ձևավորել մեր հավաքական ինքնությունը: Մշակութային բազմազանությունը դնելով երկխոսության կենտրոնում՝ մենք ոչ միայն ընդունում ենք հնագույն քաղաքակրթությունների խոր ազդեցությունը ժամանակակից համաշխարհային մշակութային պատկերի ձևավորման վրա, այլ նաև բացահայտում, թե ինչպես նրանց ժառանգությունը կարող է մեզ ուղղորդել դեպի խաղաղություն, փոխադարձ հարգանք և ըմբռնում՝ միևնույն ժամանակ ընդունելով այլ մշակույթներն ու բազմազանությունը։

Այս բացառիկ հարթակը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն անդրադառնալ բազմակողմ օրակարգի ավանդական թեմաներին, այլև ունի հսկայական չիրացված ներուժ՝ խթանելու միջմշակութային փոխանակումները և խաղաղության մշակույթը։

Մենք խորապես հավատացած ենք մշակութային դիվանագիտության գործիքների, կրթական նախաձեռնությունների, ինչպես նաև մշակութային և հոգևոր զբոսաշրջության փոխանակումների ուղղությամբ ներդրում կատարելու անհրաժեշտության մեջ՝ ատելության և բաժանման խոսույթներին հակազդելու համար։ Մասնավորապես, մշակութային զբոսաշրջությունը ծառայում է որպես արդյունավետ միջոց ժողովուրդների միջև շփումների և միջմշակութային երկխոսության համար՝ խթանելով համակրանքն ու մշակութային բազմազանության նկատմամբ անկեղծ գնահատականը:

Համագործակցության մեկ այլ հեռանկարային ուղղություն է մշակութային ժառանգության պաշտպանությունը կլիմայի փոփոխության ազդեցությունից և եղանակային ծայրահեղ պայմաններից: Մենք կարող ենք նաև փոխանակել լավագույն փորձը ժառանգության պաշտպանության ոլորտում՝ միաժամանակ ապահովելով բնության պահպանությունն ու կենսաբազմազանությունը։

Հարգելի՛ գործընկերներ,

Այս հանդիպումն անցկացվում է մի ժամանակահատվածում, երբ բազմակողմ համակարգը և միջազգային իրավունքը բախվում են աննախադեպ մարտահրավերների։ Աշխարհը բախվում է անվտանգության շարունակական սպառնալիքներին, հակամարտությունների վերսկսմանը, ինչը զուգորդվում է մարդկային ահռելի տառապանքով, ինքնության վրա հիմնված ատելությամբ ու մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճով: Այսպիսի գործողությունները, որոնք հաճախ պայմանավորված են պատմությունը որպես գործիք օգտագործելու հանգամանքով և կեղծ խոսույթներով, ծառայում են նաև որպես գործիք տարածքային պահանջներն «արդարացնելու» և բաժանարար գծերը խորացնելու համար՝ խարխլելով միջազգային խաղաղության և անվտանգության հիմքերը։ Ցավոք, Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք մշտապես բախվում են նման մարտահրավերների։

Այս նպատակով Հայաստանը վճռականորեն աջակցում է բազմակողմ հաստատությունների, մասնագիտացված գործակալությունների և իրավական գործիքների ամրապնդմանը՝ մշակութային ժառանգությունն առավել արդյունավետ պաշտպանելու, ինչպես նաև խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի մշակույթն առաջ մղելու համար:

Ավելին, Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում։ Մենք աջակցում ենք Ֆորումի կարողությունների ամրապնդմանը՝ հնարավորություն տալու նրան իրականացնել փոփոխվող և նոր մարտահրավերներին համապատասխան հավակնոտ և գործնական քայլեր:

Հարգելի՛ գործընկերներ,

Մշակութային ժառանգության պաշտպանության մեր քաղաքականությանը համահունչ՝ Հայաստանը հատուկ շեշտադրում է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական դերի վրա։ Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը. կոնվենցիա, որը հիմնաքար է մեր հավաքական ջանքերում: Որպես Զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտե ակտիվ անդամ՝ Հայաստանը նաև փորձում է նպաստել այս ոլորտում համաշխարհային ջանքերին։ Վերջերս մենք աջակցեցինք Լիբանանի՝ 34 մշակութային վայրերի հրատապ ուժեղացված պաշտպանության խնդրանքին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելով վերջին ռազմական գործողություններից բխող սպառնալիքներին դիմակայելու համար: Մենք նաև կիսվել ենք մեր փորձով այնպիսի նախագծերում, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Վերակենդանացնել Մոսուլի ոգին» նախաձեռնությունը՝ ցույց տալով մեր հանձնառությունը միջազգային համագործակցության և հավաքական ժառանգության պահպանման հարցում:

Ամփոփելով՝ Հայաստանը հպարտ է լինել այս հնագույն քաղաքակրթությունների ընտանիքի անդամ: Այս առավելությունն իր հետ բերում է մեծ պատասխանատվություն՝ պահպանելու մարդկության համատեղ ժառանգությունն ու պաշտպանելու այն արժեքներն ու ավանդույթները, որոնք կազմում են մեր աշխարհի քաղաքակրթական հիմքերը: Մենք շարունակելու ենք համագործակցել Ֆորումի անդամ պետությունների հետ՝ հանուն ավելի խաղաղ, արդար և ներդաշնակ ապագայի։

Հուսով եմ, որ Երևանում Ձեր գտնվելու ընթացքում դուք կվայելեք հայ ժողովրդի հազարամյակների մշակութային ժառանգությունը և այս ֆորումի անդամ բազմաթիվ երկրների հետ դրա քաղաքակրթական փոխազդեցության փաստագրված վկայությունները»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին Ազգային օրվա առթիվ

18:38 18.12.2024

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին Ազգային օրվա առթիվ

ՀՀ ԱԳ նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Կատարի Պետության կառավարությանն ու ժողովրդին։ «Ամենաջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Կատարի Պետության կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ։ Թող այս օրը միասնություն, առաջընթաց և բարեկեցիկ ապագա ոգեշնչի բարեկամական Կատարին»,-նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ Warmest congratulations & best wishes to the Government & people of […] ...

Ծանրամարտում նոր քաշային կարգեր են հաստատվել

18:32 18.12.2024

Ծանրամարտում նոր քաշային կարգեր են հաստատվել

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան փոփոխել է տղամարդկանց և կանանց քաշային կարգերը: Դրանք կգործեն 2025 թվականի հուլիսից։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Տղամարդիկ կմրցեն 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ և +110 կգ, իսկ կանայք՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ […] ...

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի. ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսին

18:27 18.12.2024

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի. ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսին։ Հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է առանձին խումբ հանցագործությունների մասով գիտության և պրակտիկայի համատեղումը, ինչի արդյունքում՝ նաև նոր պրակտիկայի ձևավորումը։ Նա նշել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են […] ...

Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են գողություններ բնակարանից և տերմինալից

18:22 18.12.2024

Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են գողություններ բնակարանից և տերմինալից

Դեկտեմբերի 2-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն և գողացել փող ու ոսկեղեն: Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց իրենց գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ սեպտեմբերի վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել […] ...

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները

18:17 18.12.2024

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։ ...

Անչելոտին ճանաչվել է լավագույն մարզիչ․ FIFA The Best

18:14 18.12.2024

Անչելոտին ճանաչվել է լավագույն մարզիչ․ FIFA The Best

Կառլո Անչելոտին FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունում կարիերայում առաջին անգամ ստացել է տարվա լավագույն մարզչի մրցանակը։ Մադրիդի «Ռեալը» 2024 թ. իտալացի մասնագետի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, հաղթել Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցաշարերում։ ...

BACK_TO_TOP