Ռանոսը կարող է տեղափոխվել Դյուսելդորֆի «Ֆորտունա» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+3.09 oC

Ռանոսը կարող է տեղափոխվել Դյուսելդորֆի «Ֆորտունա»

16:14 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալու է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։

Sky Sports-ը գրում է, որ Բունդեսլիգա-2-ը ներկայացնող Դյուսելդորֆի «Ֆորտունան» հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է վարձակալել նրան։ Ակումբները արդեն բանակցում են։

Դեռ նախորդ ամռանը «Ֆորտունան» ցանկանում էր ձեռք բերել Ռանոսին, բայց գործարքը չկայացավ։ Ակումբը Բունդեսլիգա-2-ի ընթացիկ առաջնությունում 16 խաղում 26 միավոր է վաստակել և չորրորդ տեղում է։

Ռանոսը «Բորուսիայի» հետ գործող պայմանագիր ունի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Նա ակումբ է տեղափոխվել 2023 թ. ամռանը, 11 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Հարձակվողը նաև 6 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել մյոնխենգլադբախցիների երիտասարդական թիմում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Շիրակի մարզ

19:52 18.12.2024

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Շիրակի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Շիրակի մարզ: Այցի շրջանակում երկրի ղեկավարը ծանոթացել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Բայանդուր գյուղին մոտակա հատվածի ասֆալտապատման աշխատանքներին: Ավտոճանապարհի 9,923 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման ծրագրի շրջանակում: Կառավարությունն աշխատանքների իրականացման համար հատկացրել է 599 988 800 […] ...

«Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել 2 ֆուտբոլիստի

19:47 18.12.2024

«Բարսելոնան» վերջնագիր է ներկայացրել 2 ֆուտբոլիստի

«Բարսելոնան» հատուկ զգուշացում է հայտնել ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյին ու նիդերլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին: Կատալոնական ակումբը ցանկանում է նրանց հետ պայմանագիրը երկարաձգել, բայց ուզում է այդ հարցը հնարավորինս շուտ լուծել, գրում է Diario Sport-ը: «Բարսելոնան» երկու ֆուտբոլիստներին զգուշացրել է, որ պայմանագիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը չերկարաձգելու դեպքում, այդ խաղացողները տրանսֆերի կհանվեն: Թիմի երկրորդ ու […] ...

Գյումրիի օդանավակայանը մեկնման նոր ու ժամանակակից սրահ ունի. վարչապետ

19:42 18.12.2024

Գյումրիի օդանավակայանը մեկնման նոր ու ժամանակակից սրահ ունի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Գյումրիի օդանավակայան: «Գյումրիի օդանավակայանը մեկնման նոր ու ժամանակակից սրահ ունի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

Բուք, մերկասառույց. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

19:38 18.12.2024

Բուք, մերկասառույց. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է, ճանապարհը դժվարանցանելի է։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:34 18.12.2024

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լավրովը Հորդանանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

19:30 18.12.2024

Լավրովը Հորդանանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հորդանանի ԱԳ նախարար Այման ալ-Սաֆադին հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում. համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ «Դեկտեմբերի 17-ին հորդանանյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ-Սաֆադիի միջև, ով տեղեկացրել է […] ...

BACK_TO_TOP