Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին․ փոխվարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+3.09 oC

Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին․ փոխվարչապետ

15:27 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկված առաջարկներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին և ի՞նչ արձագանք է եղել, Մհեր Գրիգորյանը նշեց, որ առաջարկների բովանդակությունը չի ցանկանում բացել, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա։

«Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չեմ ցանկանում բացել դրանց բովանդակությունը»,- ասաց փոխվարչապետը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շարունակական հայտարարություններին՝ Մհեր Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի համար այս հարցում գոյություն ունեն անշրջանցելի կարմիր գծեր։

«Բազմիցս կրկնել ենք, որ կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնար է։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել և մեկնաբանել այդ տերմինը։ Չի լինելու նման բան։ Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ասաց Գրիգորյանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանը և Ադրբեջանը կարող են հասնել փոխադարձ ընդունելի լուծման։ Նա նշել էր, որ Հայաստանն ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. վարչապետի տեսանյութը

19:18 18.12.2024

«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. վարչապետի տեսանյութը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը անդրադարձել են «Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքներին: Մանրամասները՝ վարչապետի հրապարակած տեսանյութում: ...

Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը. Արարատ Միրզոյան

19:12 18.12.2024

Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական Մայոտ արշիպելագում ցիկլոնի հետևանքով տուժածներին: «Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած կործանիչ ավերածությունների պատճառով, որոնք բազմաթիվ զոհերի և զգալի վնասների պատճառ են դարձել։ Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը:   Profondément attristé par […] ...

Քննարկվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները

19:07 18.12.2024

Քննարկվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները

Կորեան Հայաստանի առանցքային գործընկերներից է Արեւելյան Ասիայի տարածաշրջանում, եւ մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. ողջունելով Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) Զարգացման պաշտոնական աջակցության հետազոտության եւ կրթության կենտրոնի ղեկավար Պարկ Սունջինին՝ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, որին մասնակցել […] ...

Լը Պենը հայտարարել է, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների

19:01 18.12.2024

Լը Պենը հայտարարել է, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների

Ֆրանսիայի խորհրդարանի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստվում է արտահերթ նախագահական ընտրությունների։ «Որպես նախազգուշական միջոց ես պատրաստվում եմ արտահերթ նախագահական ընտրություններին՝ հաշվի առնելով Էմանուել Մակրոնի դիրքորոշման փխրունությունը և նրա մնացած մի քանի ինստիտուցիոնալ լծակները», – ասել է նա։ Ըստ Լը Պենի՝ նախագահը լիովին կորցրել […] ...

Կազմվել է տարվա խորհրդանշական հավաքականը

18:54 18.12.2024

Կազմվել է տարվա խորհրդանշական հավաքականը

FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ հրապարակվել է 2024 թ. խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Արգենտինա)։ Պաշտպաններ. Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Վիլյամ Սալիբա («Արսենալ», Ֆրանսիա), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ», Գերմանիա)։ Կիսապաշտպաններ. Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա), Տոնի Կրոս (ավարտել է կարիերան, Գերմանիա), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա)։ Հարձակվողներ. […] ...

Վարչապետը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

18:48 18.12.2024

Վարչապետը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: «Գյումրիում ներկա գտնվեցինք Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP