Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հայտնաբերել և ոչնչացրել է ժամկետանց բուսայուղային սփրեդ: Ինչպես հայտնում են ՍԱՊԾ-ից, Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացրած վերահսկողության արդյունքում ընկերության պահեստում հայտնաբերել են «Տուլչինսկի Էքստրա» մակնշմամբ 100 կգ ժամկետանց բուսայուղային սփրեդ (այն արտադրող «Տուլչինկա ՌՈւ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը Հայաստանում «Արման Ընդ Պարտնյոր» ՍՊԸ-ն է):
Սփրեդի ժամկետանց ամբողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է: Միաժամանակ, պատրաստի արտադրանքից՝ «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակներից, կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Պահեստում առկա ընկերության ողջ արտադրանքի՝ 17.03.2018 թ. արտադրության «Ձյունիկ» և «Ձողիկ» պաղպաղակների իրացումը կասեցվել է: