Հայտնի են 2024թ. «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները. 37 ուսանող կստանա կրթաթոշակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.62
  • RUBLE
    3.83
  • 414.27
WEATHER
+6.09 oC

Հայտնի են 2024թ. «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները. 37 ուսանող կստանա կրթաթոշակ

13:47 18.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024թ. մրցույթի արդյունքները:

Մրցույթի արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված 37 ուսանողներ կստանան համապատասխանաբար 398 000 ՀՀ դրամ (14 ուսանող), 318 000 ՀՀ դրամ (12 ուսանող) և 238 000 ՀՀ դրամ (11 ուսանող) կրթաթոշակ:

Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի ուսանողները հետևյալ ոլորտներում`

– բնագիտություն (այդ թվում՝ մաթեմատիկա և ՏՀՏ),

– հայագիտություն,

– հումանիտար գիտություններ,

– հասարակագիտություն,

-ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն),

– մշակույթ-սպորտ,

– բժշկություն:

Մրցույթն անցկացվել է ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով: Հաղթողները որոշվել են հավաքած առավելագույն միավորներով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի (հավասար միավորների դեպքում հաշվի են առնվել ուսանողի առաջադիմությունը և կարգով սահմանված այլ չափանիշներ):

Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում:

Մրցույթը նաև նպատակ ունի նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 18.12.2024

SHANTNEWS

«Նոան» մեկնել է Սերբիա

17:56 18.12.2024

«Նոան» մեկնել է Սերբիա

«Նոան» մեկնել է Սերբիա, որտեղ վաղը Կոնֆերենցիաների լիգայի փուլի վերջին խաղում կմրցի «Բաչկա Տոպոլայի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: ԿԼ-ում «Նոան» 4 միավորով 31-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի սերբական թիմը, որը 27-րդ տեղում է: «Բաչկա Տոպոլայի» հետ հանդիպումը մեկնարկելու է Հայաստանի ժամանակով 00:00-ին: ...

Ինչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին Երևանում

17:52 18.12.2024

Ինչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին Երևանում

Ինչպիսի՞ եղանակ է լինում Ամանորին Երևանում, ներկայացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը`5սմ: Երևանի դիտարկումների պատմության մեջ ամենացուրտ դեկտեմբերի 31-ը եղել է 1953 թվականին, երբ նվազագույն ջերմաստիճանը եղել է -24.9°C, իսկ ամենատաքը` 2017 թվականին, երբ օդը տաքացել է մինչև + 14.0°C։ Ամենացուրտ […] ...

ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է

17:48 18.12.2024

ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է

ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման աշխատանքները: Որմնանկարը 1988 թ․ ավերիչ երկրաշարժի հետևանքով կիսավեր գործարաններից մեկից 2016 թ. տեղափոխվել էր Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն: Որմնանկարի էսքիզային նախագիծը 2023 թ․ քննարկվել է ԿԳՄՍ նախարարությանը կից պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության […] ...

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

17:44 18.12.2024

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի եւ վերջինիս տեղակալ Յան Պլեշինգերի հետ: Դեկտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, բյուջետային աջակցության ծրագրերին համահունչ բարեփոխումները, […] ...

Ամփոփիչ և հսկողական ստուգումներ Ոստիկանության զորքերում

17:39 18.12.2024

Ամփոփիչ և հսկողական ստուգումներ Ոստիկանության զորքերում

Ոստիկանության զորքերում ամփոփվեցին նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ ենթակա զորամասերի 2024 թ. ուսումնական տարվա ամփոփիչ և հսկողական ստուգումները։ Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը, ողջունելով մասնակից անձնակազմին՝ կարևորել է կատարված աշխատանքները գնահատելու, թերությունները վեր հանելու և շտկելու համար ստուգումները կազմակերպված և լիարժեք անցկացնելու հանգամանքը։ Հանձնաժողի կողմից ստուգվել են ենթակա զորամասերի մարտական պատրաստականությունը և պատրաստությունը, […] ...

BACK_TO_TOP